Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ստվերն արևի ժամացույցի վրա

Մի արևելյան տիրակալ, որոշեց ուրախություն պատճառել իր հպատակներին, ովքեր չգիտեին թե ինչ բան է ժամացույցը, և իր ճանապարհորդություններից մեկից վերադառնալով՝ արևային ժամացույց բերեց: Այդ նվերը փոխեց նրա թագավորությունում մարդկանց կյանքը: Նրանք սովորեցին դասակարգել իրենց ժամանակը, սկսեցին ավելի ճշտապահ, ճշգրիտ, հուսալի և բարեխիղճ լինել, ինչի արդյունքում բոլորն էլ հարստացան: Լիարժեք բարեկեցություն սկսեց:

Երբ արքան մահացավ, նրա հպատակները սկսեցին մտածել, թե ինչպես պատշաճ կերպով նշեն հանգուցյալի արժանիքները: Իսկ քանի որ արևի ժամացույցը հանդիսանում էր իր հպատակների նկատմամբ արքայի բարեհաճության խորհրդանիշը և նրանց հաջողությունների պատճառն էր, ապա նրանք որոշեցին արևի ժամացույցի շուրջ, ոսկյա գմբեթով մի հոյակապ տաճար կառուցել:

Երբ տաճարը կառուցված էր և գմբեթը բարձրացված էր արևի ժամացույցի վրա, արևի ճառագայթներն այլևս չէին կարողանում հասնել ժամացույցին և ստվերը, որը մարդկանց ցույց էր տալիս ժամը՝ կորավ: Մարդիկ դադարեցին լինել ճշտապահ, ճշգրիտ, հուսալի և բարեխիղճ: Ամեն մարդ գնաց իր ճանապարհով: Իսկ թագավորությունը կործանվեց:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты