Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Երջանիկ մարդու վերնաշապիկը

Խալիիֆը մահամերձ պառկած էր, ընկղմված իր մետաքսե բարձերի մեջ: Խակիմները, իր երկրի բժիշկները, հավաքվել էին նրա շուրջը, և բոլորն էլ եկել էին այն եզրահանգման, որ Խալիֆին կարող է միայն փրկել մի բան՝ երջանիկ մարդու վերնաշապիկը, ինչը պետք է դնել Խալիֆի գլխի տակ: Սուրհանդակները, մեղուների նման սլացան ամենուր և ամեն քաղաքում փնտրում էին երջանիկ մարդուն, սակայն բոլորի մոտ ում հարցնում էին երջանկության մասին, կային միայն հոգսեր և վիշտ:

Վերջապես սուրհանդակները, արդեն հույսները կտրած, հանդիպեցին մի հովվի, ով ուրախ երգելով նախիր էր արածացնում: "Երջանի՞կ ես Դու" - հարցրեցին նրանից: "Ես չեմ ճանաչում ոչ ոքի, որ ինձանից երջանիկ լինի", - ծիծաղելով պատասխանեց հովիվը: "Այդ դեպքում տուր մեզ Քո վերնաշապիկը" - բացականչեցին սուրհանդակները:

"Ես այդպիսի բան չունեմ", - ասաց հովիվը:

Այն տարօրինակ լուրը, որ երկրի միակ երջանիկ մարդը, ում հանդիպել էին սուրհանդակները, չունի վերնաշապիկ, Խալիֆին ստիպեցին լուրջ մտորել: Երեք օր և երեք գիշեր նա ոչ ոքի իր մոտ չէր թողնում: Իսկ չորորդ օրը հրամայեց ժողովրդին բաժանել իր մետաքսե բարձերը, թանկարժեք քարերը, և ինչպես պատմում է առասպելը, Խալիֆն այդ օրվանից նորից դարձավ առողջ և երջանիկ:



Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты