Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սարդը և Ծիծեռնակը

Երեք անգամ ստիպված եղավ սարդը գործել ծառերի միջև իր արծաթափայլ սարդոստայնը, և ամեն անգամ ուրախ սավառնելով, ծիծեռնակն իր թևով պատռում էր նրա գործած ցանցը:

- Ինչու՞ ես ինձ խանգարում աշխատել, - վրդովված հարցրեց Սարդը: - Մի՞թե ես քեզ խանգարում եմ:

- Ախր դու ինքդ խորամանկության մարմնավորումն ես, - ի պատասխան ծլվլաց ծիծեռնակը: - Իսկ այ քո անտեսանելի սարդոստայնը, թակարդ է միջատների համար:

- Այդ դու՞ ես այդ խոսքերն ասում, եղբայր, - զարմացավ Սարդը: - Ինչո՞վ ես ինձանից լավը: Օրեր շարունակ թռչում ես բաց կտուցով և աջ ու ձախ բռնում ես այն նույն միջատներին, ում մասին հիմա նման հոգածություն ես ցուցաբերում: Քեզ համար այդ զբաղմունքը՝ զվարճանք է: Իսկ ես, ամբողջ ուժերով տանջվում եմ, բարակ թել եմ մանում, դրանից էլ ցանց գործում: Եվ որպես պարգևատրություն իմ ազնիվ աշխատանքի ստանում եմ իմ որսը, երբ նա ընկնում է իմ ցանցի մեջ: Յուրաքանչյուրն էլ կարող է դատել ուրիշին՝ կյանքին նայելով իր զանգակատնից:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты