Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սարդը բանալու անցքում

Հետազոտելով ողջ տունը արտաքինից և ներսից, սարդը իրեն համար հաճելի տեղ գտավ բանալու անցքի մեջ:

Ինչ հարմար ապաստան ե: Ոչ ոք չի կարող այստեղ նկատել սարդին: Իսկ նա, իր ապաստանից գլուխը հանելով, հանգիստ կարող է հետևել ամեն կատարվածին՝ իրեն ոչ մի վտանգի չենթարկելով:

- Քարե շեմի մոտ ճանճերի համար սարդոստայն կգործեմ, - Աստիճանների վրա, մի ուրիշ ավելի ամուրը՝ յուղալի թրթուրների համար, իսկ դռան փեղկերի արանքում, մի խորամանկ թակարդ կդնեմ մոծակների համար...

Սարդը երջանկությունից և ծիածանագույն երազանքներից իրեն չէր գտնում: Ամբողջությամբ երկաթով ծածկված բանալու անցքը նրան ամրոց էր թվում և դրանից ապահով կացարան նա դեռ կյանքում չէր տեսել:

Մինչ սարդը տրվել էր իր երազանքներին և ապագայի համար գրավիչ նախագծեր էր կառուցում, նրա սուր լսողությունը մոտեցող քայլերի ձայներ լսեց: Իր բնույթով լինելով զգուշավոր, նա անմիջապես թաքնվեց իր կացարանի խորքում:

Տուն վերադարձած տանտերը, զրնգացրեց բանալիների խուրձով, մտցրեց դրանցից մեկը բանալու անցքի մեջ, և... ճխլեց երազկոտին:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты