Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Քարը և Ճանապարհը

Աշխարհում ապրում էր մի մեծ ու գեղեցիկ քար: Նրա կողքով անցնող առվակը, այնպես էր փայլեցրել նրան, որ նրա կողերը շողում էին արևի ճառագայթների տակ: Սակայն ժամանակի ընթացքում, առվակը չորացել էր, իսկ քարը մնացել էր ընկած բլրակի վրա: Նրան շրջապատում էր բարձր խոտը և վառ դաշտային ծաղիկները:

Քարը, վերևից շատ լավ էր տեսնում ներքևում ընկած սալարկված ճանապարհը, որի ճամփեզրին կույտով քարախիճ և սալաքարեր էին լցրած:

Մնալով մենության մեջ, առանց առվակի սովորական քչքչոցի, քարը ավելի ու ավելի հաճախ էր կարոտով նայում ներքևում ընկած ճանապարհին, որտեղ միշտ թագավորում էր աշխուժությունը: Մի անգամ նա այնքան էր տխրել, որ չդիմացավ և գոռաց՝

- Հո դարերով մենակ չեմ մնալու: Ի՞նչ օգուտ ինձ խոտից և ծաղիկներից: Ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրների հետ երթևեկելի ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:

Այդ ասելով, նա շարժվեց իր նստավայրից և գլխակորույս գլորվեց ներքև, մինչև չհայտնվեց ճանապարհի վրա, իր նմանների միջև:

Ով ասես չէր անցնում կամ երթևեկում այդ ճանապարհով: Եվ երկաթե շրջանակով սայլերի անիվներ, և ձիերի, կովերի, ոչխարների և այծերի սմբակներ, և բոտֆորտներով երկարաճիթ կոշիկներ, և մեխերով ամրացված ամուր գյուղացու մաշիկներ:

Քարը հայտնվել էր ճանապարհի ամենաբանուկ մասում, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին նետում, տրորում էին, փշրում, ցեխոտում, իսկ երբեմն էլ նա մինչև ականջները կեղտոտված էր լինում կովի թրիքով:

Ուր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ էր նայում վերև, բլրակին, որտեղ ժամանակին խաղաղությամբ նստած էր խոտերի և բուրավետ ծաղիկների մեջ: Նրան այլևս ոչինչ չեր մնում անել, քան երազել կորցրած հանգստի վերադարձի մասին: Իզուր չեն ասում՝ "Ինչ ունենք՝ չենք պահպանում, իսկ կորցնելուց՝ լաց ենք լինում":

Մարդիկ էլ են այդպես, երբեմն առանց երկար մտածելու լքում են իրենց խուլ գյուղական անկյունները, ձգտելով դեպի աղմկոտ մարդաշատ քաղաքներ, որտեղ անմիջապես հայտնվում են ունայնության, անհագ ծարավի, անվերջանալի դժվարությունների և խնդիրների տիրապետության տակ:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты