Գիտելիքների քարերը

Եկավ մի անգամ ուսանելու իմաստուն Կիտոշիի մոտ մի նոր աշակերտ: Հարցրեց Կիտոշին աշակերտին՝

— Ի՞նչ գիտես Դու արդեն: Ի՞նչ ես սովորել:

Մտածեց-մտածեց աշակերտն ու պատասխանեց առանց բարդությունների՝

— Իմ ամբողջ կարճ կյանքի ընթացքում, ես արտ եմ վարել և քարեր քարշ տվել: Այնպես որ ոչ մի կարգին բան էլ չեմ կարողանում անել: Ավելի լավ է ուսումը սկսեմ ամենասկզբից:

— Ամենասկզբից, — մտորեց Կաիտոշին: — Դե ինչ, եթե ամենասկզբից, ապա ճանապարհ ընկիր, իմ աշակերտ, դեպի այն ճանապարհը որը ջրհորն է տանում: Այդ ճանապարհը ամբողջովին լցվել է մեծ քարերով: Այնտեղով ամեն օր անցնելը՝ մեծ տանջանք է:

Ճանապարհ ընկավ աշակերտը դեպի ջրհորը տանող ճանապարհը: Արագ բոլոր քարերը քարշ տվեց ու ճանապարհը քարերից մաքրեց՝ առաջին անգամը չէր:

— Լավ կատարեցիր, իմ աշակերտ, առաջադրանքը, — գովեց նրան Կաիտոշին: — Արագ Դու բոլոր քարերը քարշ տվեցիր ու ճանապարհը մաքրեցիր: Միայն թե դժբախտությունը նրանում է, որ այդ ճանապարհից քարերը մաքրելով, այն լցրել ես այն արահետի վրա, որն անտառ է տանում: Հիմա այնտեղով չեմ կարողանալու անցնել:

Ճանապարհ ընկավ աշակերտը արահետը քարերից մաքրելու: Եվ այս անգամ էլ արագ կատարեց իրեն հանձնարարված առաջադրանքը: Եվ որպեսզի, Աստված մի արասցե ևս մի ճանապարհ այդ քարերով չլցնի, աշակերտն այդ քարերը քարշ տվեց ուսուցիչ Կաիտոշիի կացարանից հեռու-հեռու:

— Ապրես, աշակերտ, — նորից գովեց իր աշակերտին իմաստուն Կաիտոշին: — Այս անգամ էլ Դու լավ կատարեցիր քո առաջադրանքը: Սակայն կրկին անհաջողություն կա՝ քարերից դու ճանապարհը մաքրել ես, սակայն այժմ էլ դրանք լցրել ես այն ճանապարհի վրա, որն ինձ քաղաք է տանում: Այնպես որ, որտեղ էլ, իմ աշակերտ Դու դրանք չլցնես, ամենուր էլ նրանք ավելորդ են լինելու: Այդ պատճառով էլ, ավելի լավ է դու այդ քարերը հին տեղը տանես՝ այն ճանապարհին որը դեպի ջրհորն է տանում: Այնտեղ դրանք ընկած էին, թող ընկած էլ մնան: միայն թե խնամքով դասավորիր նրանց, որ չխանգարեն ինձ քայլել:

— Էլ ինչու՞ ես այդքան անիմաստ ուժ ծախսեցի, — չդիմացավ աշակերտը: — Ուսուցիչ, Դուք կարող էիք սկզբից էլ խնդրել, որ ես այդ քարերը դասավորեի այնպես, որ չխանգարեին Ձեզ քայլել:

— Այո, — քմծիծաղ տվեց Կաիտոշին, — բայց դե դրա համար էլ ես ուսուցիչ եմ, որ ուսուցանեմ: Տես թե ինչպես խոսեցիր: Անիմաստ կորցրած ուժի և ժամանակի մասին, ափսոսեցիր: Իսկ երբ հարցրեցի քեզ, թե ինչ գիտես, Դու պատասխանեցիր, որ ոչ մի կարգին բան էլ չգիտես: Միայն թե ստեցիր Դու: Տես թե ինչ հոյակապ կարողանում ես քարերը քարշ տալ: Դա այդքան էլ հեշտ գործ չէ: Հիշիր, նախկան ինչ-որ բան կսկսես սովորելը, պետք է պատկերացում ունենալ այն գիտելիքների մասին, որը դու արդեն ունես: Ոչ մի բանն էլ ավելորդ չի լինում: Թե չէ այնպես կստացվի, որ քո գիտելիքների քարերը, դու այդպես էլ մի տեղից մեկը կտեղափոխես, իսկ ես, ուսուցիչդ, քեզ այդ դատարկ գործում օգնական կդառնամ: Ցանկացած գիտելիք, նույնիսկ ամենահասարակը՝ դա քո փորձն է և ժամանակի գիտությունը:

Ավա Արդո

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты