Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Առվակը

Դաշտով վազում էր մի փոքրիկ Առվակ: Նա երիտասարդ էր, կայտառ ու ուրախ: Ամեն ինչը սիրում էր նա այս աշխարհում՝ և քարերը որոնց վրայով ծիծաղելով թռվռում էր, և կանաչ խոտը, որը ծփում էր իր կողքերին, և արևը, որն իր ճառագայթներն էր լողացնում նրա ջրերի մեջ, և երկինքը, որն իր կապույտն էր անդրադարձնում, և սպիտակ ամպերը: Այդ ամենը սիրում էր Առվակը:

Մի անգամ Առվակի մոտ մի Ճամփորդ եկավ: Նրա պաղ ջրերի մեջ ձեռքերը իջեցրեց: Զարմացավ Առվակը: Նախկինում երբեք նա մարդու ձեռք չէր շոյել: Այդ ձեռքերը տաք էին ու քնքուշ, և հոգատարությամբ նրանք շոյում էին Առվակի թափանցիկ ջրերը: Ավելի ուրախ կարկաչեց Առվակը և ճամփորդին պատմեց այն ամենի մասին ինչ մտածում է, ինչով ապրում է, ինչով հիանում է: Լսեց Ճամփորդը Առվակի պատմությունը, Ջուր խմեց, և ոչինչ չասելով հեռացավ: Տխրեց Առվակը: Իսկ հետո մտածեց, թե երևի մարդիկ այդպես էլ պետք է վարվեն:

Շատ ճամփորդներ իրենց ծարավը հագեցրեց իր մաքուր ջրով Առվակը, և ոչ մի անգամ էլ նա մարդկանցից երախտագիտության խոսքեր չլսեց: Նա նույնիսկ չգիտեր, որ իր հյուրասիրության համար նրան բարի խոսքեր են հասնում: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ չորացրեցին նրա ջրերը, փակեցին նրա ճանապարհը, Առվակը չնեղացավ: նա չգիտեր, որ մարդիկ իրենց այլ կերպ էլ են կարողանում պահել:

Մահանալու պահին, Առվակը փորձում էր հասկանալ, թե ինչպես է լինում, որ աչ այդ հարթ քարերը, որոնց վրայով նա սիրում էր թռչկոտել, ոչ այդ տաք արևը, ոչ երկինքը, ոչ էլ խոտը չկարողացան նրան կործանել, այլ նույնիսկ ընդհակառակը՝ նրանք ստիպում էին իրեն ուրախանալ կյանքով, իսկ մարդն իրեն կործանեց, չնայած որ, քարերի, խոտի, արևի, երկնքի նման, մարդն էլ՝ ուղղակի մարդ էր:

Ավա Արդո

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты