Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Երկար մորուքի գաղտնիքը

Մի գիտնական, ով հռչակվել էր իր գիտելիքներով և հոյակապ երկար մորուքով, քայլում էր Շիրազի նրբանցքներով: Խորասուզված իր մտքերի մեջ նա անցնում էր ջուր վաճառողների ամբոխի կողքով, որոնք էլ ծիծաղում էին նրա վրա:

Նրանցից ամենաքաջը մոտեցավ գիտնականին և ցածր խոնարհվելով ասաց՝

- Մեծ Վարպետ, մենք ընկերոջս հետ գրազ ենք եկել: Ասա մեզ խնդրում եմ, թե որտեղ է գտնվում քո մորուքը երբ դու գիշերը քնում ես՝ վերմակի տա՞կ, թե՞ վերմակի վրա:

Գիտնականը ցնցվեց, կտրվելով իր մտքերից, զարմացած նայեց, սակայն բարյացակամորեն պատասխանեց՝

- Ես ինքս էլ չգիտեմ: Բայց ես անպայման կհետազոտեմ: Վաղը նույն ժամին նորից արի այս վայրը և ես կպատասխանեմ քո հարցին:

Երբ գիշերն եկավ, գիտնականը պառկեց քնելու, բայց քունը չէր գալիս: Կնճռոտելով ճակատը, նա մտորում էր, թե որտեղ է սովորաբար լինում մորուքը: Վերմակի վրա՞: Վերմակի տա՞կ: Որքան որ մտածում էր չէր կարողանում հիշել:

Վերջապես Իմաստունը որոշեց փորձ կատարել՝ մորուքը դրեց վերմակի վրա և փորձեց քնել: Ներքին տագնապը համակեց նրա սիրտը: Մի՞թե սա իրոք ճիշտ դիրքն է: Եթե այո, ապա ինչու՞ նա այսքան երկար ժամանակ չի կարողանում քնել: Իսկ նախկինում նա վաղուց արդեն քնած կլիներ: Մտածելով այդ մասին, Իմաստունը թաքցրեց իր մորուքը վերմակի տակ, սակայն քունն այդպես էլ չեկավ:

- Երևի այն պետք է ամեն դեպքում վերմակի վրա լինի, - մտածեց Գիտնականը, և նորից դրեց մորուքը վերմակի վրա:

Եվ այսպես նա մտածեց ամբողջ գիշեր՝ մորուքը վերմակի վրա, մորուքը վերմակի տակ, - ոչ մի վայրկյան աչք չփակելով և չստանալով իր հարցի պատասխանը: Հաջորդ օրը, երեկոյան նա գնաց հանդիպման երիտասարդ ջուր վաճառողի հետ:

- Բարեկամս, - ասաց Իմաստունը, - մինչ այս ես քնում էի, զարդարված սեփական մորուքով, և միշտ էլ առանձնացել եմ իմ լավ քնով: Այն պահից ի վեր, որ Դու հարցրեցիր ինձ, թե որտեղ եմ դնում մորուքս քնի ժամանակ, ես այլևս չեմ կարողանում քնել: Եվ չեմ կարողանում պատասխանել այդ հարցին: Իսկ մորուքս, որն իմ իմաստության և պատկառելի տարիքի զարդն է, ինձ օտար դարձավ: Ես չգիտեմ, թե երբ կրկին նրա հետ կհաշտվեմ:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты