Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Միակ ընկերը

Կեսարը միայն մի ընկեր ուներ, ում կարող էր վստահել. իր բժիշկը: Ընդ որում, եթե հիվանդանում էր, միայն այն ժամանակ էր դեղ օգտագործում, երբ բժիշկն էր իր սեփական ձեռքերով տալիս: Մի անգամ, երբ կայսրն այնքան էլ լավ չէր զգում, մի անհասցե նամակ ստացավ. "Վախեցիր ամենամոտ ընկերոջից` քո բուժակից: Նա ուզում է քեզ թունավորել":

Որոշ ժամանակ անց եկավ բժիշկն ու կայսրին մեկնեց դեղը: Կայսրն ընկերոջը հանձնեց ստացած նամակն ու մինչև նա կհասցներ կարդալ, խմեց դեղը: Բժիշկը սարսափած հարցրեց.

- Տեր, ինչպես դու կարող էիր խմել այսքանը կարդալուց հետո:

Կեսարը պատասխանեց.

- Ավելի լավ է մեռնել, քան կասկածել հարազատ ընկերոջը:


Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты