Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Երեք քույրերը և ճակատագիրը

Ապրում էին երեք քույրեր:

Մեկը շատ ալարկոտ էր: Երկրորդը՝ չար: Իսկ երրորդը՝ խելացի, գեղեցկուհի...

Մի առավոտ, նրանց տան առջև մի կառք կանգնեց: Քույրերը դուրս եկան տեսնելու թե ով է ժամանել: Կառքի մեջ մի անծանոթ տարեց կին էր նստած:

- Դու ո՞վ ես, - հարցրեցին նրանք:

- Ես Ձեր Ճակատագիրն եմ: Եկել է Ձեր ամուսնանալու ժամանակը:

Նստեցրեց Ճակատագիրը նրանց իր հետ կառքը և տարավ ամուսնացնելու: Հասան նրանք առաջին գյուղ: Տեսան դաշտում մի տղա է վար անում և նրա ձեռքում բոլոր գործերը դառնում են: Ում ինչ նորոգել է պետք կամ շինել, բոլորը նրա մոտ են վազում:

- Ահա, սա՝ Քոնն է, - ասեց Ճակատագիրը քույրերից առաջինին:

Իջեցրեցին աղջկան և շարունակեցին ճանապարհը

Հասան մյուս գյուղին: Այստեղ էլ մի տղա էր ապրում, ով ոչ ոքի չէր մերժում: Բարի էր բոլորի նկատմամբ: Բոլորը նրան սիրում էին և հարգում:

- Սա էլ Քոնն է, - ասեց Ճակատագիրը քույրերից երկրորդին:

Իջեցրեցին երկրորդ քրոջն ու շարունակեցին ճանապարհը:

Հասան մի ուրիշ գյուղ: Գյուղի վերջին տան կողքին, ցեխերի մեջ պառկած էր մի հարբած տղա:

Կանգնեցրեց Ճակատագիրը կառքը և ասաց՝

- Սա էլ՝ Քոնն է:

- Ինչի՞ս է նա պետք: Ես բարի ու լավ աղջիկ եմ... Իսկ դու ինձ նման ամուսին ես տալիս: Տես թե քույրերիս համար ինչ կարգին ամուսիններ գտար, իսկ ինձ համար ուրիշ մարդ չկա՞:

- Ուրիշները կան, - պատասխանեց Ճակատագիրը և հոգոց քաշելով պատասխանեց, - բայց սա առանց Քեզ կկորչի...

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты