Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճշմարտախոս գողը

Մի հարգարժան Իմաստունի մոտ բերեցին երիտասարդ գողի, որին բռնել էին հանցագործության վայրում: Սակայն քանի որ նա շատ երիտասարդ էր, նրան չէին ուզում պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իմաստունից սպասում էին, որ նա կուղղորդի երիտասարդին ճիշտ ճանապարհի, հետևաբար հեռու կպահի նրան գողությունից, որը համընդհանուր արհամարհանքի արժանի արարք էր: Սակայն Իմաստունը ոչ մի խոսքով չհիշեց գողության մասին: Նա բարյացակամ զրուցեց պատանու հետ և նրա վստահությունը նվաճեց: Միակ բանը, որ Իմաստունը նրանից պահանջեց, դա խոստումն էր, որ միշտ ճշմարտախոս կլինի: Ուրախանալով, որ գողությունն իրեն այսքան հեշտ տրվեց, պատանին նրան տվեց այդ խոստումը և թեթև սրտով գնաց տուն:

Այնպես, ինչպես անհանգիստ սլացող սև ամպերն են մթնեցնում լուսինը, այդպես էլ նրա գլխում գիշերով միտք եկավ՝ գողություն կատարել: Սակայն երբ նա լուռ սողոսկեց տան կողմնային դռնից ներս, նա հանկարծ հասկացավ՝ "Եթե ես հիմա ինչ-որ մեկին հանդիպեմ, և նա հարցնի ինձ իմ մտադրությունների մասին, ի՞նչ եմ ես պատասխանելու: Ի՞նչ եմ ասելու վաղը: Եթե ես պարտավոր եմ պահել իմ ճշմարտախոս լինելու խոստումը, ապա պետք է խոստովանվեմ ամեն ինչում և այդ ժամանակ այլևս չեմ խուսափի արժանի պատժից": Այդ պահից ի վեր, պատանին ձգտում էր ճշմարտության, հաղթահարելով իր կործանարար սովորությունը և նրա համար այլևս անհնար դարձավ գողանալը: Ճշմարտախոսությունը նրա համար ավելի ու ավելի էր ճանապարհ բացում դեպի ազնվություն և արդարություն:


Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты