Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Այգին տանիքի վրա և երկու տարբեր աշխարհներ

Մի ամառային գիշեր, տանիքում գտնվող այգում քնած էին ընտանիքի բոլոր անդամները: Մայրը նկատեց, որ հարսը, ում նա իր կամքին հակառակ ստիպված էր համբերել և որդին քնել են ամուր իրար գրկած:

Նրա ուժերից վեր էր այդ ամենը տեսնելը: Նա արթնացրեց քնածներին և գոռաց՝

- Ինչպես կարելի է այս շոգին այդպես ամուր գրկախառնված քնել: Դա առողջության համար վնասակար է:

Այգու մյուս անկյունում քնած էր նրա դուստրը, իր սիրելի փեսայի հետ: Նրանք պառկած էին իրարից մոտ մեկ քայլ հեռավորության վրա:

Մայրը հոգատարությամբ արթնացրեց երկուսին էլ և շշնջաց՝

- Սիրելիներս, ինչու՞ եք այս ցրտին իրարից անջատ պառկել, փոխանակ իրար ջերմացնեք:

Այս բառերը լսեց հարսը: Նա կանգնեց և բարձրաձայն, աղոթքի պես ասաց՝

- Ինչ ամենազոր է Աստված: Տանիքին միայն մի այգի է և որքան տարբեր է նրանում կլիման:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты