Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Իմաստուն դատավորը

Մի կին հուզված եկավ գխազի՝ շրջանային դատավորի մոտ, և սկսեց բողոքել, որ մի օտար տղամարդ համբուրել է նրան՝ հակառակ իր կամքի: Նա գոռում էր՝

- Ես Ձեզանից արդարություն եմ պահանջում: Ես չեմ հանգստանա, մինչև Դուք չպատժեք չարագործին: Ես Ձեզանից պահանջում եմ, դա իմ իրավունքն է:

Ամբողջ այդ ընթացքում նա գետնին էր խփում իր փոքրիկ ոտքը և հայացքով մոխրացնում դատավորին: Դատավորն իմաստուն մարդ էր: Նա երկար մտածեց և վերջապես ընթերցեց դատարանի որոշումը՝

- Քեզ հետ անարդար են վարվել: Եվ այսպես, Դու պետք է իմանաս թե ինչ բան է արդարություն: Օտար տղամարդը համբուրել է Քեզ բռնի կերպով՝ Քո կամքին հակառակ: Որպեսզի արդարությունը հաղթի, իմ որոշումն այսպիսին է՝ Դու պետք է նրան համբուրես նույնպես բռնի կերպով՝ նրա կամքին հակառակ:

Եվ դիմելով դատական կատարածուին, նա հրամայեց բերման ենթարկել այդ տղամարդուն, որպեսզի նա ստանա իր պատիժը:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты