Շատ հնում, մի գյուղ եկավ ու սկսեց այնտեղ ապրել մի ծեր ու իմաստուն մարդ: Նա երեխաներ շատ էր սիրում և նրանց հետ շատ ժամանակ էր անց կացնում: Նա նաև սիրում էր նրանց նվերներ անել, սակայն միշտ նրանց փխրուն նվերներ էր նվիրում: Որքան էլ որ չէին ջանում երեխաները նուրբ վերաբերվել,... նրանց նոր խաղալիքները կոտրվում էին: Երեխաների տրամադրությունն ընկնում էր և նրանք լաց էին լինում: Մի որոշ ժամանակ անց, իմաստունը նոր խաղալիք էր նվիրում, սակայն ավելի փխրուն:
Մի անգամ ծնողները մոտեցան նրան խոսքերով՝
Երեք իմաստուն վիճեցին այն բանի մասին, թե ինչն է ավելի կարևոր մարդու համար՝ նրա անցյալը, ներկան թե ապագան: Նրանցից մեկն ասաց՝
— Իմ անցյալն է ինձ դարձնում այն մարդը, ինչ ես կամ: Ես գիտեմ այն ամենը, ինչ սովորել եմ անցյալում: Ես հավատում եմ ինձ, որովհետև ես լավ եմ կատարել շատ գործեր անցյալում: Ինձ դուր են գալիս մարդիկ, ում հետ ես լավ եմ զգացել անցյալում, կամ նրանց նմանները: Եվ հիմա նայելով Ձեզ, և տեսնելով Ձեր ժպիտները ես սպասում եմ Ձեր առարկություններին, որովհետև մենք առաջին անգամ չէ, որ վիճաբանում ենք, և ես արդեն գիտեմ, որ Դուք սովոր չեք համաձայնել ինչ-որ բանի հետ առանց առարկությունների:
— Այս ամենի հետ հնարավոր չէ համաձայնվել, —
Վարպետ Բահաուդդինը իր ամբողջ կյանքում երջանիկ էր, ժպիտը երբեք չեր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով: Նույնիսկ մահանալուց, նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը: Նրա աշակերտները նստած էին նրա կողքին և նրանցից մեկը հարցրեց՝
— Ինչու՞ ես ծիծաղում: Ամբողջ կյանքիդ ընթացքում Դու ծիծաղել ես, և մենք երբեք չենք խիզախել հարցնել Քեզ, թե ինչպես է դա Քեզ հաջողվում: Եվ ահա հիմա, կյանքիդ վերջին պահին Դու նորից ծիծաղում ես: Ի՞նչ ծիծաղելի բան կա...
Ծեր Վարպետը պատասխանեց՝
Մի անգամ մի քանի ջուր կրողներ եկան նույն ջրհորի մոտ և իրենց մաքուր դույլերը լցրեցին մաքուր ջրով, այնուհետև տարան այդ ջուրը ծարավներին՝ ամեն մեկը իր գյուղը: Մարդիկ բերեցին իրենց ջրամանները, որ ջուր վերցնեն նրանցից, սակայն նրանք մոռացել էին լվալ այն: Առաջին գյուղում ջրամաններում նախկինում եղել էր ազնվամորու օշարակ, մյուս գյուղում՝ ձուկ, իսկ երկրորդում՝ տնական օղի:
Ջուր կրողները զգուշացնում էին, որ ջրամանները պետք է մաքուր լինեն, սակայն մարդիկ ուշադրություն չդարձրեցին նրանց խոսքերին: Ջուր կրողները չէին ուզում լցնել այդ մաքուր ջուրը նրանց անլվա ջրամանների մեջ, սակայն այլ ելք չունեին՝ հո չէին թողնելու, որ մարդիկ ծարավից մահանան:
Նասրեդդինի տուն մի մարդ եկավ, ով ուզում էր նրա աշակերտը դառնալ: Տանը շատ ցուրտ էր, և մինչ նրանք սպասում էին, որ կինը նրանց տաք ապուր կբերի, Մոլլան կենտրոնացած փչում էր իր ձեռքերին: Նորեկը, իմանալով, որ լուսավորված սուֆիստի ցանկացած գործողություն ունի թաքնված իմաստ, հարցրեց նրան, թե ինչու է նա այդպես անում:
- Որպեսզի տաքանամ, իհարկե, – պատասխանեց նա:
Շուտով նրանց բերեցին ուտեստը, և Նասրեդդինը փչեց իր ապուրի վրա:
Մի անգամ մարդը վարդ տնկեց, անկեղծ հետևում էր վարդին, ջրում: Եվ նախկան վարդը կծաղկեր, նա ուշադրությամբ զննեց այն: Նա տեսավ կոկոնը, որն շուտով պետք է բացվեր սակայն դրա հետ մեկտեղ նա վարդի ցողունի վրա փշեր նկատեց, և մտածեց՝
Մի մարդ, տանջված իր անվերջ անհաջողություններով, երդվեց, որ եթե անհաջողությունները թողնեն իրեն, նա կվաճառի իր տունը և այն գումարը որ կստանա այդ գործարքից, կբաժանի աղքատներին:
Մի որոշ ժամանակ անց, ճակատագիրը բարյացակամություն ցուցաբերեց նրա նկատմամբ, և նա հիշեց իր երդման մասին: Սակայն նա չէր ուզում այդքան գումար կորցնել, և այդ ժամանակ նա մի ելք գտավ:
Նա հայտարարեց, որ վաճառում է իր տունը,
Ավիցենան մի նորաթուխ և շատ ջանասեր աշակերտ ուներ: Մի անգամ մեծ բժշկի մոտ մի կույր բերեցին:
Ուսուցիչն ասաց, թե ինչ բաղադրիչներ է պետք իրար խառնել, որ երկու բլիթ ստացվի: Աշակերտն արեց նույնությամբ, ինչպես ասվել էր: Այդ բլիթները դրեցին հիվանդի աչքերին, և մյուս օրը հիվանդը սկսեց տեսնել:
Աշակերտի հարևանը նույնպես կույր էր: Ոգևորված այդ հաջողությունից, աշակերտը նույնությամբ ևս երկու բլիթ պատրաստեց և դրեց իր հարևանի աչքերին: Հաջորդ օրը կույր հարևանի աչքերը փոխանակ տեսնեին, ավելի ուռեցին:
Կար չկար մի Ուսուցիչ կար, ում մոտ եկան երկու հոգի և խնդրեցին, որ դառնան նրա աշակերտները: Նա համաձայնվեց, ասելով նրանց, որ վերցնում է երեք ամսվա փորձաշրջանով: Ինսուն օրվա ընթացքում, Վարպետը նրանց ոչ մի հանձնարարություն չէր տալիս, նրանց հետ ոչ մի զրույց չէր անց կացնում և նրանց չէր կանչում ժողովների:
Երբ փորձաշրջանն վերջանում էր, նա երկուսին էլ բակ կանչեց, և ասաց՝
— Ես ուզում եմ, որ Դուք դուրս գաք դարպասներից: Այնտեղ ուղտեր են կանգնած: Թղ Ձեզանից յուրաքանչյուրը մի վերցնի մի ուղտի սանձ, և անցնելով պատի վրայով ուղտին քարշ տա իր ետևից:
Առաջին աշակերտն ասաց՝
— Վարպետ, ես լսել եմ, որ ասում են՝
Կար մի արևելյան տիրակալ, ում իմաստությունը արևի նման լուսավորում էր իր երկիրը կենարար ճառագայթներով: Ոչ ոք չեր կարողանում գերազանցել նրան իր իմաստության մեջ և համեմատվել նրա հետ իր հարստությունով:
Մի անգամ վեզիրն եկավ նրա մոտ շատ մտահոգված՝
— Օ, մեծն սուլթան, Դու ամենաիմաստունն ես, ամենահզորը մեր երկրում: Քո ձեռքերում է և կյանքը, և մահը: Սակայն գիտես թե ինչ եմ լսել, երբ ճանապարհորդում էի քաղաքներով և գյուղերով: Բոլորը փառաբանում են Քեզ, սակայն կան նրանց մեջ մարդիկ, ովքեր վատաբանում են քեզ: Նրանք հեգնում են քեզ և հայհոյում Քո իմաստուն որոշումները: Ինչպե՞ս կարող է այդպես պատահել, օ մեծերի մեծ, որ քո թագավորությունում այդպիսի անհնազանդություն լինի: