Հոգեբանի անվճար հորհրդատվություն ծնողների համար

Երբեմն պատահում է այնպես, որ երեխաների կյանքում առաջանում են տարբեր դժվարություններ: Երեխաներն անում են ամեն հնարինը, որպեսզի հաղթահարեն այն: Որոշների մոտ դա լավ է ստացվում, մյուսների մոտ՝ ոչ: Եվ Դուք համարում եք, որ Ձեր երեխան խնդիր ունի, ինչը շատ է անհանգստացնում Ձեզ:

Հաշվի առնելով իմ փորձը և Ձեր խորհուրդները, ես ստեղծեցի Ձեր երեխայի խնդրի նկարագրման ունիվերսալ ձև։

Հիմա որպեսզի ստանաք խորհրդատվություն Ձեր երեխայի համար, բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝

[list][li]Բեռնել "Խնդրի նկարագրման ձևը" ներքևում նշված պատկերի վրա սեղմելով՝[/li][/list]

Բեռնել - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

[list][li]Հանգիստ, առանց շտապելու, միայնակության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում լրացրեք այդ ձևը, մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները, մանրամասնելով Ձեր երեխայի խնդիրը, սակայն փորձելով չընկնել մյուս ծայրահեղության մեջ։[/li][li]Ուղարկեք արդեն լրացված ձևը՝ doc ֆորմատով, իմ էլէկտրոնային հասցեին, այն կցելով Ձեր նամակին, ներքևում նշված պատկերի վրա սեղմելով:[/li][/list]

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Խնդիրները, որոնց բախվում են ծնողները, ունիկալ չեն, շատ ծնողների անհանգստացնում է նույն բանը, ինչ որ Ձեզ։ Այդ պատճառով էլ, մինչև հարցը ձևակերպելը խնդրում եմ ուշադրություն դարձնել արդեն գոյություն ունեցող "Խորհրդատվություններ" բաժնին՝ հնարավոր է, որ Ձեր հարցի պատասխանը այնտեղ արդեն լինի։ Այսպես Դուք կխնայեք և Ձեր, և իմ ժամանակը՝ Դուք անհրաժեշտություն չեք ունենա սպասել, մինչև ես պատասխանեմ, իսկ ես նորից չեմ պատասխանի նույն հարցին։

Ուրախ կլինեմ, եթե կարողանամ ինչ-որ բանով թեթևացնել կամ լուծել Ձեր իրավիճակը։

Շնորհակալ եմ, որ ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան։

Խորհրդատվության լիարժեք գաղտնիությունը երաշխավորվում է։

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты