Խորհրդատվություններ

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սեքսը՝ հետաքրքիր չէ

Հարց՝

Բարև Ձեզ։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ք ինձ օգնել, թե ոչ, բայց լուրջ խորհրդի կարիք ունեմ։ Բանը նրանում է, որ ընկերոջս հետ միասին ենք արդեն 26 տարի։ Հարաբերությունների սկզբնական շրջանում՝ սեռական կյանքում ամեն ինչ լավ էր։ Իսկ հիմա, արդեն երկու տարի է, որ միասին ենք ապրում, աշխատում ենք, մի երկու անգամ բաժանվել ենք, որովհետև ծնողների հետ էինք ապրում՝ հարաբերությունները փչացան, մենք փակվեցինք և դադարեցինք իրար լսել...

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նրա հավակնությունները ավելի կարևոր էին քան իմ զգացմունքները...

Հարց՝

Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։

Օգտվել եմ հոգեբանի վիրտուալ խորհրդատվության հնարավորությունից, որովհետև ինձ ավելի հեշտ է արտահայտվել գրավոր խոսքով՝ խոսաք կառուցելը ավելի դժվար է։

Ես 22 տարեկան եմ։ Ապրում եմ մորս, հորս և 2-տարեկան որդուս հետ։ Ամուսին չունեմ։ Հարաբերություններ նույնպես ոչ մի ձևի չկա։ Ընդհանրապես ոչ մի ձևի։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նրանց հետ ես փոքրիկ մոխրագույն մկնիկ եմ դառնում...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։ 23 տարեկան եմ։ Ես ընկերուհուս հետ բնակարան եմ վարձում։ Ես բաց և շփվող մարդ եմ և ընկերներիս և անծանոթ մարդկանց հետ։ Փակվում եմ այն երիտասարդի հետ, ով ինձ դուր է գալիս։ Տարված եմ հոգեբանությամբ և փորձում եմ սովորել սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Հաճախ ծնողներիս նկատմամբ մեղքի զգացողություն եմ ունենում (չնայած, որ նրանք ինձ համարում են հոյակապ երեխա), այն բանի համար, որ միշտ չի հաջողվում ժամանակ և ուշադրություն հատկացնել այն տղաներին, ովքեր ինձ սիրահարված են և ում չեմ կարողանում փոխադարձությամբ պատասխանել։ Շրջապատս ինձ ընկալում է, որպես բաց և բարի անձնավորություն, ով միշտ պատրաստ է օգնության հասնել և սատար լինել դժվար պահերին՝ "երկրորդ մայր"։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես վախենում եմ, որ ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա և ես նրան կկորցնեմ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Ես սիրում եմ մի տղայի, ով փոքր է ինձանից 6 տարով։ Ես 24 տարեկան եմ, նա՝ 18։ Մենք սկսեցինք հանդիպել 2008 թվականի հոկտեմբերին, հետո խզեցինք հարաբերությունները՝ ես չէի հավատում նրա զգացմունքների անկեղծությանը։ Ամբողջ ձմեռ զանգում էինք իրար և հաղորդագրություններ գրում։ Փետրվարին ինքս առաջարկեցի հանդիպել։ Նա մերժեց, ասելով, որ ինձ չի հավատում և որ ես ամեն րոպե կարող եմ փոշմանել։ Եվ ահա, մայիսի սկզբին նա ինձ զանգեց, մենք հանդիպեցինք և սկսեցինք շարունակել հանդիպումները։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա իմացավ, որ ես էլեկտրոնային փոստ ունեմ և սկանդալ սարքեց...

Հարց՝

Բարև Ձեզ, իմ անունը X է։ Ես 21 տարեկան եմ և չափազանց մեծ կարիք ունեմ Ձեր օգնության։ Իմ պատմությունը շատ տխուր է։ Անցյալ տարվա մայիսի սկզբին ես փոստ ունեի, որի միջոցով շփվում էի իմ ընկերների և ընկերուհիների հետ։ Ես ծանոթացա մի շատ գեղեցիկ աղջկա հետ։ Հետո, ավելի ամառվա մոտ ես գնացի նրա մոտ, ծովափ՝ հանգստանալու։ Ես սիրեցի նրան առաջին հայացքից և մենք սկսեցինք միասին ապրել։ Մի որոշ ժամանակ անց նա իմացավ, որ ես փոստ ունեմ և լուրջ սկանդալ սարքեց՝ մինչև բաժանումը։ Ես համոզեցի նրան, որ ների ինձ ու նրա ներկայությամբ լուծեցի բոլոր խնդրները։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես սիրահարվել եմ իմ դասախոսին...

Հարց՝

Բարև Ձեզ։ Ես 19 տարեկան եմ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։ Ձեզ ինձ խորհուրդ է տվել իմ ընկերուհին։ Օգնեք ինձ խնդրում եմ՝ ես բոլորովին խճճվել եմ և չգիտեմ ինչ անեմ։ Ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ։ Բնավորությունս բռնկուն է, այդպես մայրս է ասում, երևի ավելի լավ գիտի, իսկ ընդհանուր առմամբ, ես բարի մարդ եմ՝ միշտ հասնում եմ օգնության։ Ես ինձ լավ եմ վերաբերվում, բայց երբեմն կարող եմ նաև քննադատել։ Ուրիշ մարդիք ինձ վերաբերվում են նորմալ, ես հանգիստ մարդ եմ և բարյացակամ եմ վերաբերվում մարդկանց։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես վախենում եմ մարդկանցից...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունն է X, ես 21 տարեկան եմ։ Ապրում եմ մորս հետ՝ Y քաղաքում։ Ամուսնացած չեմ, մտերիմ հարաբերություններ տղամարդու հետ Չունեմ։

Ես երբեք, ոչ-ոքի չեմ պատմում իմ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ խնդիրների մասին, նամանավանդ ինձ դժվար կլիներ դա անել օտար մարդու (հոգեբանի)՝ իսկ եթե նա մտածի, որ ես հոգեկան հիվանդ եմ։ Վիրտուալ իրականության մեջ դա ավելի հեշտ է անել, քանի որ Դուք ինձ չեք տեսնում և գտնվում եք ինձանից շատ հեռու։ Եվ հետո ինձ ավելի հեշտ է շարադրել մտքերս գրավոր ձևով, իսկ կյանքում, մարդկանց հետ խոսելն էլ դժվար է՝ եթե դա հնարավոր լիներ, ես ամբողջ ժամանակ կլռեի։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես աշխատավայրում անտեսանելի մարդ եմ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է, ես 26 տարեկան եմ և ապրում եմ Y քաղաքում։

Ես ունեմ սուր լիդերի բնավորություն, ես կարողանում եմ խոսել մարդկանց հետ (անծանոթ, հասարակական վայրերում, ղեկավարության հետ)։ Համարում եմ ինձ համակրելի, հետևում եմ արտաքինիս, մանրակրկիտ ընտրում եմ շորերս։ Իմ նմանների մասին ասում են մատդ բերանը մի դիր։ Միևնույն ժամանակ ես շատ ուշադիր եմ շրջապատի նկատմամբ, միշտ պատրաստ եմ հասնել և ցանկացած օգնություն ցուցաբերել։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես ինձ նորանոր ախտորոշումներ եմ դնում...

Հարց՝

Բարի օր։ Աղաչում եմ, ինձ խորհուրդ տվեք և գոնե մոտավոր դիագնոզ դրեք։

Իմ հիվանդության պատմությունը սկսվեց այսպես՝ ես 13 տարեկան էի, նստած հեռուստացույցի առաջ ֆիլմ էի դիտում, որտեղ մի փոքրիկ տղա դանակահարելով սպանել էր իր մորը, երբ նա շուռ էր եկել մեջքով։ Եվ ահա, նայեցի այդ ֆիլմը և սկսեցի մտածել այն բանի մասին, որ կարող եմ հոգեկան խանգարում ստանալ և սպանել իմ մորը, ում աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Այդ միտքը ինձ հանգիստ չէր թողնում և այնպես էր վախեցրել, որ

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ամուսինս ասեց, որ կդավաճաներ ինձ դեռևս մեր համատեղ կյանքի առաջին տարում...

Հարց՝

Բարի օր Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է։ Ես 28 տարեկան եմ։ Ապրում եմ ամուսնուս և երեխայիս հետ։ Ամուսնացած եմ արդեն 3 տարի։ Ես լուրջ, հաստատակամ, հասնող, արդար, ազնիվ, բարի, նուրբ, շատ խանդոտ մարդ եմ։ Փորձում եմ ինքնագնահատականս բարձր պահել, արտաքին տեսքիս հետևելով՝ հատկապես ծննդաբերությունից հետո։ Մարդիք ինձ ընկալում են, հնարավոր է, որպես շատ լուրջ, փակ մարդ։

Ծննդաբերությունից հետո կորել է

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Երեխա ունենալուց հետո հոգեկանս խառնվել է...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Ես X եմ։ Ապրում եմ Y հպարտ անունով "ծակում", որտեղ Ձեր գիտության ոլորտի մասնագետ գտնելը՝ անհնար է։ Ես 27 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և դուստրիս հետ։ Ես կտրուկ եմ, ամբիցիոզ, ռացիոնալ, արդար։ Ինձ ոչ վատ եմ վերաբերվում, ոչ էլ լավ։ Մարդիք ինձ հիմնականում դրական են վերաբերվում, բայց դա վերաբերվում է "իմոնց", մյուսները հավանաբար զգուշանում են։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա սեքս էր առաջարկում աղջիկներին առանց ամաչելու...

Հարց՝

Բարի օր։ Ցավոք սրտի չգիտեմ, թե ինչպես Ձեզ դիմեմ։

Իմ անունը X է։ Ես 23 տարեկան եմ։ Բնավորությունս, միանգամից կասեմ՝ շաքար չէ։ Հորոսկոպով ես առյուծ եմ, այդ պատճառով էլ սիրում եմ ղեկավարել, հրամայել և որ ամեն ինչ իմ ձևով լինի։ Հոգեբանի օգնության կարիք ունեմ, թե չէ ուղղակի կգժվեմ։ Ապրում եմ մի 28 տարեկան երիտասարդի հետ արդեն կես տարի է։ Պլանավորել էինք մյուս աշնանը ամուսնանալ։ Բայց վերջին շրջանում ես սկսել եմ նրան գտնել ծանոթությունների կայքերում, որտեղ նա ուղղակի սեքս է առաջարկում աղջիկներին՝ առանց ամաչելու։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ինձ մոտ սև շրջան է...

Հարց՝

Բարև Ձեզ։

Իմ անունը X է։ Ապրում եմ Z շրջանի Y քաղաում։ Ես 39 տարեկան եմ, ապրում եմ մայրիկիս հետ՝ ամուրի եմ։ Ինձ օգնություն է պետք։

Ինձ մոտ սև շրջան է սկսել։ Ապրլին ավտոմեքենա գնեցի։ Այդ ժամանակից սկսեցի

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա խուսափում է ինձ հետ շփվելուց...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։ Իմ անունը X է։ Ես ապրում եմ Y քաղաքում, 23 տարեկան եմ։ Ապրում եմ ծնողներիս հետ՝ ամուսնացած չեմ, ընկերուհի չունեմ։

Ես շփվող եմ, բարի, հասնող, ինձ հարգանքով եմ վերաբերվում։

Ես այսպիսի խնդիր ունեմ՝ երբ ուսումիցս հետո տեղավորվեցի աշխատանքի, որտեղ ես ծանոթացա Դմիտրի անունով մի տղայի հետ, ում հետ մենք ընկերացանք, հոյակապ շփվում էինք և երկու տարուց նա գնաց ուրիշ աշխատանքի։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա կարող է կորել, ամբողջ օրը չզգուշացնելով և չզանգահարելով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Ես X-ն եմ: Ապրում եմ Z շրջանի Y քաղաքում: Մեր քաղաքը շատ փոքր է և բոլորովին հնարավորություն չկա լավ հոգեբանի հետ զրուցելու: Այնպես որ հոգեբանի վիրտուալ խորհրդատվությունը՝ իմ միակ տարբերակն է: Ես 22 տարեկան եմ: Ապրում եմ իմ քաղաքացիական ամուսնու՝ Դենիսի հետ: Երեխաներ չունենք: Բնույթով ես մելանխոլիկ եմ, ցիկլի մեջ եմ մտնում իմ խնդիրների կապակցությամբ: Նոր մարդկանց նկատմամբ անվստահություն եմ ցուցաբերում, սակայն շատ գնահատում և սիրում եմ մտերիմներիս: Իմ հասցեին հնչած քննադատությունը շատ վատ եմ տանում: Համարում եմ, որ կամքի ուժի և ուժեղ բնավորության թերացում ունեմ: Եվ որ հենց դրանից էլ իմ բոլոր խնդիրները ծագում են: Կարծում եմ, որ շրջապատս ընկալում է ինձ որպես բարի և փափուկ մարդ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Աստված ինձ չօգնեց...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Իմ անունը X է:

Ես կայքում գրել էի Ձեզ, մի մարդու խաղային կախվածության մասին:

Այդ մարդը իմ զարմիկն է: Նրա անունն է Y:

Նա արդեն չորս տարի է կախվածություն ունի, և չնայած իմ ազգականների, նրան այդ սատանայական զբաղմունքից ազատելու բոլոր փորձերին՝ նա շարունակում է խաղալ խաղատներում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Տատս ծաղրում է մորս

Հարց՝

Բարև Ձեզ։

Իմ անունը X է, ապրում եմ Y քաղաքում։ Վիրտուալ խորհրդատվությունից որոշել եմ օգտվել, որովհետև միջոցներ և հնարավորություն չունեմ հոգեբանի դիմելու։

Ես 21 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և որդուս հետ (նա 1 տարեկան 6 ամսական է)։ Ես սոցիալական աշխատանքի և հոգեբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող եմ։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա երեսիս ասաց՝ ռադ եղիր, դու ինձ զզվացրել ես, ես քեզ ատում եմ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում (Z շրջան)։ Որոշել եմ օգտվել հոգեբանի վիրտուալ խորհրդատվությամբ, որովհետև իրական հանդիպման ժամանակ չեմ կարողանա ասել այն ԱՄԵՆԸ ինչը անհանգստացնում է ինձ։ Ես դեռ 14 տարեկան եմ, ապրում եմ ծնողներիս հետ (մայրս, հայրս և տատիկս)։ Որպես անձ մի փոքր պարփակ եմ։ Բնավորությունս չափից դուրս բռնկուն է, ես չեմ կարողանում զսպել էմոցիաներս։ Ես ինձ այնքան էլ լավ չեմ վերաբերվում... Ես ինձ նյարդայնացնում եմ։ Ես ինձանից դժգոհ եմ (կարծում եմ, որ կարող էի ավելի լավն լինել)։ Միգուցե ուրիշներին այլ կերպ է թվում... բայց ես կարծում եմ, որ ծանոթներս և ընկերներս ինձ դրական են ընկալում... Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նրանք ընկալում են որպես մի քիչ ոչ ադեկվատ։ Միգուցե նույնիսկ մի քիչ խելագար։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Որդիս խանդում է ինձ...

Հարց՝

Հարգելի Միհրդատ Ռոստոմովիչ։

Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ այն իրավիճակում, որը ստացվել է իմ որդու հետ՝ 7 տարեկան։

Մենք բաժանվել ենք ամուսնուցս, ում հետ ապրել ենք 13 տարի, մեկ և կես տարի առաջ։ Նա մնաց Y քաղաքում, որտեղ մենք առաջ ապրում էինք, իսկ մենք, որդուս հետ տեղափոխվեցինք Z քաղաք (այն ժամանակ նա 5 տարեկան էր), որտեղ տեղափոխվել էին ծնողներս 8 տարի առաջ։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Տանը՝ հարբում է և ամանները կոտրելով ներկայացումներ սարքում...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է։ Ես 50 տարեկան եմ։ Ինձ հիմա անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ խոսել։

Ապրում եմ Y քաղաքում ամուսնուս և դստերս հետ ով արդեն 20 տարեկան է։ Ես ավելի շատ ենթարկվող եմ, քան ենթարկող։ Ինձ իմ մեջ շատ բան դուր չի գալիս՝ և արտաքինս, և գիրությունս։ Շրջապատս ինձ ընկալում է տնական և հարմար։

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты