Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ինտուիցիան լուրջ բան է

16 Հունվարի 2013

Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց կամ բնակարան ընտրելու ժամանակ ինտերյերի իրերի նկատմամբ հանկարծակի համակրանք կամ հակակրանք: Լիդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք:

Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի կենտրոնից պրոֆեսսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լիդսի հետազոտողների խումբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունքն է, այս նույնը վերաբերվում է նաև ռեալ հոգեբանական ֆենոմենին, որը հետագա հետազոտման կարիք ունի, որպեսզի հնարավորություն ստեղծվի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Զոհի բնազդը

16 Հունվարի 2013

Ամերիկյան հոգեբանները հաստատել են, որ հանցագործները, գնահատելով մարդու ոչ վերբալ վարքագիծը, ընդունակ են ընտրելու պոտենցիալ զոհին 7 վայրկյանի ընթացքում: Ինչպե՞ս պահենք մեզ, որ չընդգրկվենք զոհերի շարքին:

Ոչ մի հանցագործ իր զոհի վրա հենց այնպես, ուշադրություն չդարձնելով թե ինչ կարգի անձ է իր առջըում, չի հարձակվում: Սկզբից հանցագործը գնահատում է մարդուն՝ նման է նա զոհի էե ոչ: Համաձայն հոգեբանության պրոֆեսսոր Բետտի Գրեյսոնի հետազոտության, փորձված հանցագործին դրա համար պետք է 7 վայրկյան:

Բետտի Գրեյսոնը, ներկայացրել է տարբեր բանտերում նստած, և իրար հետ ոչ մի կապ չունեցող հանցագործների, փողոցով քայլող մարդկանց պատկերով տեսահոլովակ: Դրանք հասարակ անցորդներ էին, ովքեր պատկանում էին ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերի, և չգիտեին, որ իրենց նկարահանում են: Այսինքն նրանք իրենց պահել են բացարձակ բնական, և տեսահոլովակը իրենից ներկայացնում էր կայնքի իրական պատկեր: Հետազոտողները առաջարկեցին բանտարկյալներին որոշել, թե ժապավենի վրա նկարահանվածներից ում նրանք կընտրեին իրենց համար որպես զոհ: Շշմեցնող փաստը նա էր, որ նրանցից մեծամասնությունը ցույց տվեցին միևնույն մարդկանց:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ի՞նչու ենք մենք քնում

16 Հունվարի 2013

Չղջիկներին, թռչուններին, կրիաներին և մարդկանց միավորում է գոնե մեկ բան՝ նրանք բոլորը քնում են: Փաստացի, մարդը իր կյանքի մեկ երրորդը ծախսում է քնի վրա, սակայն քունը հետազոտող գիտնականները, առ այսօր չեն հասկանում ինչու:

Քունը պաշտպանում է կենդանուն վտանգից:

Science ամսագրում տպագրված նյութի համաձայն, քնի նշանակությունը համարվում է գիտության 125 չլուծված խնդիրներից մեկը: Այս առիթով ստեղծված դեռ ոչ մի տեսություն դեռևս չի հաստատվել, և դրանցից մի քանիսը նույնիսկ, իրար հակասում են:

UCLA -ի հոգեբուժության պրոֆեսսոր և Semel Institute for Neuroscience -ի հետազոտական կենտրոնի ղեկավար Ջերոամա Սիգելի նոր վերլուծությունը, թույլ տվեց հետևություն անել, որ քնի հիմնական ֆունկցիան՝ կենդանու գոյության ընդունակության բարձրացումնը և նրան ռիսկերից պաշտպանումն է:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Արտահայտեք զայրույթը

16 Հունվարի 2013

Ջեյնը "պայթում է" մանրուքներից, գոռում է, վատախոսում, երբեմն էլ բռունցքներով հասնում մարդկանց վրա: Բոբը՝ հանգստության և փափկության մարմնացում է, և երբեք իրեն թույլ չի տալիս նույնիսկ ձայնը բարձրացնել: Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք: Երկուսն էլ ունեն էմոցիաները, մասնավորապես՝ զայրույթը արտահայտելու խնդիրներ:

Զայրույթը՝ պաշտպանական հակազդում է:

Զայրույթը՝ վիրավորանքի կամ վշտանալու նկատմամբ մարդու բնական հակազդումն է: "Բարկության էմոցիան, իր ծագումով սերում է կենդանական աշխարհից, որի ներկայացուցիչները վտանգների հանդիպելով, կանգնում են ընտրության առաջ՝ փախչել, թե հակահարված տալ", — համարում է Տէմպլի համալսարանի հոգեթերապևտ Բեվերլի Էնջելը (Beverly Engel):

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սեռական տրավմա

16 Հունվարի 2013

Տրավմատիկ սեռական փորձը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու հոգեկան վիճակի վրա, միջադեպից հետո դեռ տարիներ շարունակ՝ այսպիսին են Օլստերի համալսարանում անց կացված հետազոտությոն արդյունքները:

Օլստերի համալսարանի, հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների կոլլեկտիվը, հետազոտության ունիկալ մեթոդի շնորհիվ, հետազոտել են կանանց կրիզիսային կենտրոններ այցելող, սեռական բռնության ենթարկված կանանց հոգեկան առողջության վիճակը, և եկել են այն եզրակացության, որ սեռական տրավման որոշակի դեր է կատարում այնպիսի խանգարումների զարգացման գործընթացում, ինչպիսին է՝ շիզոֆրենիան:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

SMS - կախվածություն

16 Հունվարի 2013

Օրական տասնյակ sms և e-mail հաղորդագրությունները, շատերի համար նորմա են դառել: Որոշ ասեր կարողանում են նույնիսկ օրական 80 sms ուղարկել: Էլեկտրոնային շփման նկատմամբ չափազանց կապվածությունը, ծնեց նոր հիվանդություն՝ ինֆոմանիա:

1992 թվականին հայտնաբերվեց կարճ հաղորդագրությունների համակարգը (Short Message Service): Սկզբից նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեցին, սակայն XXI դարի սկզբին աշխարհը բռնկվեց մի իսկական sms-բումով: Այսօր միայն Մեծ Բրիտանիայում, օրական ուղարկվում է 50 միլլիոնից ավելի sms հաղորդագրություն:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Կանգնեցրու շոփինգը գլխիդ մեջ

16 Հունվարի 2013

"Սեքսը մեծ քաղաքում" սերիալի հերոս Քերրի Բրեդշոուի խոստովանությամբ, նա կարող էր բնակարան գնել, եթե այդքան չծախսեր կոշիկների և շորերի վրա: Իհարկե ոչ բոլորը, տանը 150 զույգ կոշիկ ունեն, սակայն եթե հերթական աշխատավարձը վերջանում է դեպի խանութ առաջին արշավից հետո, իսկ գնումների փաթեթները բացելուց հետո չեք հասկացել, թե ինչու եք այդ ամենը գնել, ապա միգուցե Դուք Եվրոպայի 27 միլլիոն շոփոգոլիկներից մե՞կն եք:

Շոփինգը, որպես խնդրից խուսափելու միջոց:

Հոգեբանները որոշել են, որ շոփոգոլիզմի հակում ավելի շատ ունեն 20-30 տարեկան կանայք (հիվանդների 90%-ը), ովքեր իրենց մասնագիտության մեջ կայացած չեն, և անձնական կյանքում դժբախտ են: Սրանով տառապում են նաև մարդիք, ովքեր աշխատում են նյարդային լարված մասնագիտության ոլորտում: Ի միջի այլոց, շոփոգոլիկ դառնալու համար պարտադիր չէ հարուստ լինել՝ աղքատները նույնպես, իրենց ողջ ունեցած գումարը ծախսում են ամպետք իրեր գնելու համար:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Սթրեսի մակարդակը

16 Հունվարի 2013

Բոլորին հայտնի է, որ սթրեսը օրգանիզմի վրա ունի բացասական ազդեցություն: Ամեն օր մենք հանդիպում ենք ինչ-որ անբարեհաջող գործոնների, որոնք կարող են բերել սթրեսի և դեպրեսիայի: Հնարավո՞ր է արդյոք, ինչ-որ ձևով չափել սթրեսի մակարդակը: Պարզվում է՝ այո:

Գոյություն ունի տեսություն, ըստ որի, տարբեր իրադարձությունները մարդու մոտ առաջացնում են տարբեր ուժի հակազդումներ: Այս տեսության հիման վրա, հոգեբույժ Թոմաս Հ. Հոլմսը, մի ինքնատիպ իրադարձությունների սանդղակ ստեղծեց, որտեղ ամեն իրադարձությանը համապատասխանում էր ինչ-որ բալլ: Գլխի ընկնելը դժվար չէ, որ ինչքան բալլը բարձր՝ այնքան սթրեսի մակարդակը նույնպես բարձր: Որպեսզի չափել սեփական սթրեսի մակարդակը, անհրաժեշտ է այս սանդղակում նշել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Ձեր հետ վերջին 1 տարվա ընթացքում: Սթրեսը կարող է հիվանդությունների տեսքով բարդություններ թողնել, և այս հաշված բալերի գումարի միջոցով կարելի է որոշել այդպիսի բարդություն առաջանալու հավանականությունը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Էգոիզմը եվ ալտրուիզմը

16 Հունվարի 2013

Այնպես, ինչպես կրոնը հատուկ ուշադրություն է դարձնում բարու և չարի, հրեշտակների և չար ոգիների մեջ տեղի ունեցող հավերժ պայքարին, այնպես էլ էվոլյուցիոն տեսության կողմնակիցները ուսումնասիրում են ալտրուիստական և էգոիստական տեսակի վարքագծերի, կենաց ու մահու հավերժ պայքարը, Դարվինի տեսության լույսի տակ: Proceedings of the National Academy of Sciences (PNAS)-ում տպագրված նոր հետազոտությունում, Բինգէմպտոնի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ էգոիզմը այնքան էլ վատ չէ, ինչքան թվում է:

Օմար Տոնսի Էլդակարը և Դէվիդ Սլոան Ուիլսոնը առաջարկում են այս խնդրի նոր լուծում, որը նրանք հրատարակել են "Proceedings of the National Academy of Sciences" ինտերնետ պորտալում: Նրանք նշում են, որ էգոիստ մարդիք ունեն իրենց պատճառները, իրենց սոցիալական խմբում այլ էգոիստներից ազատվելու համար:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Այս ավատարն ինձ գիրացնում է

16 Հունվարի 2013

RTI International-ի նոր հետազոտության համաձայն, վիրտուալ աշխարհում տեղադրելու համար գրավիչ և բարեկազմ ավատարների ստեղծումը, կարող է ոգևորել օգտատերերին, որպեսզի նրանք դառնան ավելի առողջ, և իրենց տեսքին հետևեն իրական կյանքում:

Մարդիկ ուզում են նմանվել իրենց ավատարներին:

"Հիմնվելով նախնական տվյալների վրա, կարելի է ասել, որ վիրտուալ իրականության մասնակիցները կարող են իրենց փոխել, որպեսզի համապատասխանեն իրենց ընտրած ավատարին",- նշում է RTI-ի մեթոդիստ, հետազոտության հեղինակ Էլիզաբեթ Դինը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты