"ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ" հետծննդաբերական խումբ
"ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԽՄԲԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ ԼԱԿՏԱՑԻՈՆ՝ ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ:
Ցանկացած կնոջ կյանքում երեխայի ծնունդը՝ մի հրաշալի շրջան է, որն ենթադրում է պարգևի նման բերկրանք։ Սակայն ոչ միշտ է, որ ամեն բան հարթ և սահուն է ընթանում։ Այս փուլում հաճախ առաջանում են մի շարք հոգեբանական խնդիրներ՝ հետծննդաբերական դեպրեսիա, որից էլ արդեն որպես հետևանք՝ ինքնագնահատականի նվազում, ընտանեկան խնդիրներ և այլն։ Աշխարհի բոլոր ծննդաբերող կանանց 70%-ը այս, թե այն կերպ առընչվում են հետծննդյան դեպրեսիայի հետ, իսկ արդեն նրանց 20%-ի մոտ այդ դեպրեսիան ձգվում է երեխայի ծնունդից հետո 1 տարի և ավել:
Այս փուլում ինքնուրույն պայքարել այդ դեպրեսիայի դեմ փաստացի դառնում է անհնար և սովորաբար անհրաժեշտ է լինում մասնագետի միջամտություն: Դեղորայքային միջամտությունը հակացուցված է ու անցանկալի և դրան սովորաբար դիմում են հատուկ բարդացված դեպքերում` միաժամանակ խնդրելով դադարեցնել երեխային կրծքով կերակրելը, ինչը իհարկե ծայրահեղ անցանկալի երևույթ է:
Հանդիսանալով արևելյան վարժությունների (յոգա), մարմնի հստակ դիրքերի և արևմտյան հոգեթերապևտիկ ուղղությունների համաձուլվածք՝ մարմնակողմնորոշիչ թերապիան կնոջ համար լավագույն և անվտանգ գործիք է դառնում կյանքի հետծննդաբերական բարդ շրջանում:
Մարմնակողմնորոշիչ թերապիան հոգեթերապևտիկ այն եզակի ուղղությունն է, որն աշխատում է ամբողջ հղիության, ինչպես նաև՝ հետծննդաբերական ողջ ընթացքում, երբ դեղորայքային բուժումը հակացուցված է։
Ի՞ՆՉ ԿՏԱ ԻՆՁ՝
- Հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելում կամ հաղթահարում,
- Հետծնդաբերական փուլի հանդեպ դրական և պոզիտիվ վերաբերմունքի ձևավորում,
- Ձեր և Ձեր երեխայի միջև հոգեբանական կապի ամրապնդում և դրա վերարժևորում,
- Հոգեկան հավասարակշիռ վիճակի և լավ ինքնազգացողության պահպանում,
- Հետծննդաբերական ընթացքում առաջացող հնարավոր սթրեսների, վախերի ու տագնապների կանխարգելում և հաղթահարում,
- Հետծննդաբերական փուլին համարյա միշտ ուղեկցող քնի որակի և նյութափոխանակության գործընթացների կարգավորում,
- Հետծննդաբերական փուլին համարյա միշտ ուղեկցող խրոնիկ հոգնածության վերացում,
- Ադեկվատ ինքնագնահատական, պոզիտիվ տրամադրություն և ինքնազգացողության բարելավում,
- Հոգեբանական ներդաշնակության վիճակի վերգտնում:[/li]
ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ հայերեն:
ԽՈւՄԲԸ ՎԱՐՈւՄ Է՝ ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի հոգեբան, արտ-թերապևտ, մարմնակողմնորոշիչ հոգեթերապևտ:
ԵՐԲ՝ սկսած 19 հունիսի 2018 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 13:30-ից 14:30 (ժամը կարող է փոխվել խմբի անդամների ընդհանուր որոշմամբ):
ՈՐՏԵՂ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):
ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 40 000 դրամ: Վճարումը հնարավոր է իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ ծննդաբերությունից հետո իրենց կյանքի որակը ենթարկվել է բացասական փոփոխության: Բոլոր նրանց, ովքեր գիտակցում են և ձգտում, որպեսզի իրենց տրամադրության փոփոխությունները չունենա ոչ մի ազդեցություն իրենց բալիկի վրա:
ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 8 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ: