"ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ" հղիների խումբ
"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը, առաջին անգամ Հայաստանում սկսում է ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊՏԻԿ ԽՄԲԻ աշխատանքներ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Ցանկացած կնոջ կյանքում հղիությունը յուրահատուկ ժամանակաշրջան է։ Այս ընթացքում մենք մեր ողջ ուժն ու ժամանակը տրամադրում ենք նոր կյանքի ձևավորմանը և շատ կարևոր է պահպանել ներդաշնակությունը՝ մեր անձի և սեփական մարմնի հետ։ Եթե սրան էլ հավելենք, որ մեր բալիկները իրենց աշխարհընկալումը սկսում են դեռևս ներարգանդային շրջանում և չափազանց զգայուն են հղիության ընթացքում մեր ունեցած զգայական և հոգեբանական կամայական փոփոխությունների նկատմամբ, ապա մեր խմբում ներգրավվելը դառնում է ուղղակի անհրաժեշտ:
Հանդիսանալով արևելյան վարժությունների (յոգա), մարմնի հստակ դիրքերի և արևմտյան հոգեթերապևտիկ ուղղությունների համաձուլվածք, մարմնակողմնորոշիչ թերապիան կնոջ համար լավագույն և անվտանգ գործիք է դառնում կյանքի՝ իր համար ամենախոցելի փուլերից մեկում:
Մարմնակողմնորոշիչ թերապիան հոգեթերապևտիկ այն եզակի ուղղությունն է, որն աշխատում է ամբողջ հղիության, ինչպես նաև հետծննդաբերական ողջ ընթացքում, երբ դեղորայքային բուժումը հակացուցված է։
Ի՞ՆՉ ԿՏԱ ԻՆՁ՝
- Հղիության հանդեպ դրական և պոզիտիվ վերաբերմունքի ձևավորում,
- Ձեր և Ձեր ապագա երեխայի միջև հոգեբանական կապի ստեղծում և ամրապնդում,
- Ամբողջ հղիության ընթացքում հոգեկան հավասարակշիռ վիճակի և լավ ինքնազգացողության պահպանում,
- Հղիության ընթացքում առաջացող հնարավոր սթրեսների, վախերի, տագնապների ու դեպրեսիաների կանխարգելում և հաղթահարում,
- Ամբողջ հղիության ընթացքում քնի, նյութափոխանակության գործընթացների կարգավորում,
- Հղիության ընթացքում հաճախ հանդիպող խրոնիկ հոգնածության վերացում,
- Ամբողջ հղիություն անց կացնել պոզիտիվ տրամադրությամբ,
- Հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանն ու մայրանալուն, ինչի հետևանքով էլ՝ ծննդաբերության հեշտ ընթացք:[/li]
ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ հայերեն:
ԽՈւՄԲԸ ՎԱՐՈւՄ Է ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի հոգեբան, արտ-թերապևտ, մարմնակողմնորոշիչ հոգեթերապևտ:
ԵՐԲ՝ սկսած 12 հունիսի 2018 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 11:30-ից 12:30 (ժամը կարող է փոխվել խմբի անդամների ընդհանուր որոշմամբ):
ՈՐՏԵՂ՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):
ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 40 000 դրամ: Վճարումը հնարավոր է իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով՝ "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատու են վերաբերվում մարդու կյանքում ամենակարևոր գործընթացին՝ հղիությանն ու երեխայի ծնունդին: Բոլոր նրանց, ովքեր լիարժեք հասկանում են այս գործընթացների վեհ պատասխանատվությունը:
ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 8 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 010264633 և 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ: