Татев Нагапетовна Нагапетян - Психологический Центр "МАДАТЯН"

«ՀՆՉԱՐՏԱԲԵՐՄԱՆ ՇՏԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԴԻՍԼԱԼԻԱՅԻ ԵՎ ԴԻԶԱՐՏՐԻԱՅԻ ԴԵՊՔՈւՄ» ԹՐԵՅՆԻՆԳ

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է «ՀՆՉԱՐՏԱԲԵՐՄԱՆ ՇՏԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԴԻՍԼԱԼԻԱՅԻ ԵՎ ԴԻԶԱՐՏՐԻԱՅԻ ԴԵՊՔՈւՄ» տեսագործնական թրեյնինգը, որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն այնպիսի, գործնականում կիրառելի հմտություններ, որոնք կօգնեն հետագայում առավել արդյունավետ կազմակերպել շտկողազարգացնողական աշխատանքները դիզարտրիայի և դիսլալիայի դեպքում:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

01. Ծանոթություն:

02. Հնչարտաբերման խանգարումների առաջացման պատճառները:

03. Հնչարտաբերման խանգարումների տեսակները և դրանց առանձնահատկությունները:

04.Դիսլալիա: Առաջացման պատճառները, տեսակները, դրսևորման առանձնահատկությունները:

05. Յուրաքանչյուր հնչյունի դեպքում արտաբերական ապարատի դիրքերի ուսումնասիրում:

06. Հնչարտաբերման շտկման առանձնահատկութունները դիսլալիայի դեպքում:

07. Պրակտիկ իրական իրավիճակների, դեպքերի քննարկումներ դիսլալիայի շտկման վերաբերյալ:

08. Դիզարտրիա: Առաջացման պատճառները, տեսակները, դրսևորման առանձնահատկությունները:

09. Հնչարտաբերման շտկման առանձնահատկութունները դիզարտրիայի դեպքում:

10. Մերսումների դերը հնչարտաբերման շտկման գործընթացում:

11. Պրակտիկ իրական իրավիճակների, դեպքերի քննարկումներ դիզարտրիայի շտկման վերաբերյալ:

12. Տարբերակիչ ախտորոշման դերը հնչարտաբերման շտկման գործընթացում:

13. Դիզարտրիա/Դիսլալիա տարբերակիչ ախտորոշում:

14. Պրակտիկ իրական իրավիճակների, դեպքերի քննարկումներ դիսլալիա/ դիզարտրիա տարբերակիչ ախտորոշման վերաբերյալ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝ հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է ԱՆՆԱ ՀԱՅԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ` Հետազոտող (PhD Researcher), «Լոգոպեդների հայկական ասոցացիայի» անդամ, ՖՄԴ խորհրդատու, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի լոգոպեդ։

ՈՐՏԵՂ՝«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 80 000 դրամ է։ Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

Ուսանողների և մարզային դպրոցների լոգոպեդների համար` 72 000 դրամ:

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գործնականում արդյունավետ դարձնել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, ստանալ տեսագործնական նոր հմտություններ ու կարողություններ, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք կնպաստեն հնչարտաբերման շտկման գործընթացը էլ ավելի արդյունավետ դարձնելուն:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

Թրեյնինգի ավարտին տրվելու է ՎԿԱՅԱԿԱՆ, հաստատված՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից: 

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты