Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ագրիզոոֆոբիա - վախ վայրի կենդանիներից

Ագրիզոոֆոբիա (agrizoophobia) - վայրի կենդանիներից վախը նկարագրելու համար՝ ընդհանուր տերմին է:

Ագրիզոոֆոբիայով տառապում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել և մեծացել են քաղաքում և վայրի բնության մասին պատկերացում սկսել են կազմել ամենատարբեր ծրագրերի, գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով:

Ագրիզոոֆոբիան ամենատարածված ֆոբիաներից մեկն է: Նա հաճախ էական ազդեցություն է ունենում հիվանդի կյանքի որակների վրա: Նա կարող է տագնապի նոպաներ առաջացնել և լրջորեն ազդել մարդու շփման հատկությունների վրա:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ալեկտորոֆոբիա - վախ հավերից

Ալեկտորոֆոբիա (alektorophobia) - կպչուն վախ հավերից և այլ թռչուններից: Ալեկտորոֆոբիայով տառապող մարդիք վախենում են ոչ միայն կենդանի հավերից, այլ նաև նրա որոշակի դետալներից՝ փետուրներից, ձվերից և այլ մարմնի մասերից:

Ալեկտորոֆոբիան որոշվում է, որպես իռռացիոնալ վախ, որը իրական է հանդիսանում և ավելի լայն տարածում ունի, քան կարծում ենք:

DSM-IV և МКБ-10 տեղեկագրքերի ախտորոշման չափանիշների համաձայն, ալեկտորոֆոբիան դասվում է տագնապային խանգարումների շարքին:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ակարոֆոբիա, սկաբիոֆոբիա - վախ մանր միջատներից եվ տզերից

Ակարոֆոբիա (լատիներեն acarus — տիզ, հունարեն phobos — վախ), հայտնի է նաև որպես սկաբիոֆոբիա: Աննորմալ, իռացիոնալ վախ մանր միջատներից և տզերից: Կպչուն վախ - վախ քոսով հիվանդանալուց: Նկատվում է կպչուն վիճակների նևրոզի ժամանակ:

Միջատի տեսքից արդեն, ակարոֆոբի մոտ սկսում է ուժեղ քոր, ինչը բերում է մաշկի տեղային վնասվածքի և դրա հետագա բարդացման:

Ակարոֆոբիան՝ "քոսից վախ" է, որը առաջանում է (երբեմն կպչուն վիճակների նևրոզի տեսքով), այն մարդկանց մոտ, որոնք ենթադրում են, որ քոսի տիզ ունեն:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Այլուրոֆոբիա, գալեոֆոբիա, գատոֆոբիա, ֆելինոֆոբիա - կպչուն վախ կատուներից

Այլուրոֆոբիա (անգլերեն ailurophobia կամ elurophobia, հունարեն αἴλουρος ( aílouros ) - կատու և φόβος - ֆոբիա): Հայտնի է նաև որպես ֆելինոֆոբիա (felinophobia), գալեոֆոբիա, գատոֆոբիա (gatophobia, իսպաներեն gata – կատու) - կպչուն վախ կատուներից:

Ի տարբերություն շների, որոնք սոցիալական շփումների կարիք ունեն և ջանում են իրենց զգալ որպես սոցիումի մաս, կատուն ընդհանրապես չի զգում իրեն սոցիումի մեջ ընդունելու կարիք, ինչի արդյունքում, նա սոցիալական շփումների մեջ մասնակցելու շատ քիչ խթանիչներ ունի: Հենց այս նրա յուրօրինակությունը, ինքնուրույնությունը և կամակորությունն էլ բերում է այն բանին, որ նույնիսկ նրանցից ամենաչնչին վախի մակարդակը զուգակցվում է նրանցից խուսափելու ցանկությամբ և խթանում է այլուրոֆոբիայի զարգացմանը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ապիֆոբիա, մելիսսոֆոբիա, սպեկսոֆոբիա - վախ մեղուներից, կրետներից

Ապիֆոբիա (apiphobia) - (լատիներեն՝ apis - մեղու, հունարեն՝ φόβος - վախ), հայտնի է նաև որպես մելիսսոֆոբիա (melissophobia, երբեմն գրում են քերականական սխալով՝ melissaphobia) և սպեկսոֆոբիա (spheksophobia): Կպչուն իռացիոնալ վախ է մեղուներից, կրետներից կամ նրանց խայթոցներից:

Այս վախը կարող է զարգանալ տարբեր կերպով: Նրան համարում են իռացիոնալ, քանի որ մեղուները բացառապես հազվադեպ են խայթում՝ ինքնապաշտպանության համար: Խայթելուց, մեղուն սատկում է, հետևաբար, սովորաբար մեղուները աջ և ձախ չեն խայթում: Բնության մեջ, նրանք հետաքրքրասիրությամբ թռչում են մարդկանց շուրջը, և երբ միայն իրական սպառնալիք է առաջանում, նրանք դիմում են հարձակման իրենց միակ շանսին:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Արախնոֆոբիա - վախ սարդերից

Արախնոֆոբիա (հունարեն՝ ἀράχνη - սարդ և φόβος - վախ) — վախ հատվածոտանիներից (առավելապես սարդանմաններից), դասվում է տարածված ֆոբիաների շարքին: Ընդ որում, որոշ մարդկանց մոտ կարող է ավելի մեծ վախ առաջացնել ոչ թե հենց սարդը, այլ սարդի պատկերը:

Ամեն երրորդ կինը և ամեն հինգերորդ տղամարդը տառապում են արախնոֆոբիայով:

Երկրի վրա ապրում են մոտ 30 000 սարդի տիպ, որոնք աչքի չեն ընկնում յուրահատուկ գեղեցկությամբ, այնպես, ինչպես թիթեռները: Հեշտությամբ շարժելով իր ութ ոտքերը, սարդը հեշտությամբ տեղաշարժվում է ոչ միայն ուղղահայաց պատերի վրայով, այլև առաստաղի, ինչը բոլորովին նման չէ մարդու և չորքոտանի այլ կենդանիների շարժմանը:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բակտերիոֆոբիա, միկրոբիոֆոբիա, միկրոֆոբիա, բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա - մանրեներով վարակվելու վախ

Միկրոբիոֆոբիա, միկրոֆոբիա, բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա (bacteriophobia) — մանրեներով վարակվելու վախ:

Բակտերիոֆոբիան հանդիսանում է կլինիկական ֆոբիա, որով տառապում են մարդիք, ովքեր ունեն մանրեներից և միկրոօրգանիզմներից պարալիզացնող վախի փորձ:

Մարդկանցից շատերը այն առարկաների նկատմամբ, ինչը նրանք ընկալում են որպես կեղտոտ՝ այնպիսի, ինչպիսին է զուգարանակոնքը, սակայն բակտերեոֆոբիաայի ժամանակ, այդ ընկալումը ունի բոլորովին ուրիշ բնույթ՝ վերաճում է վախի: Բակտերիոֆոբների վախը ստիպում է, որ նրանց վարքագիծը անցնի բոլոր ռացիոնալ և գիտակցական սահմանները:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բատրախոֆոբիա, բուֆանոֆոբիա - վախ գորտերից եվ դոդոշներից

Բատրախոֆոբիա, բուֆանոֆոբիա (bufonophobia) - վախ գորտերից և դոդոշներից: Այս ֆոբիան ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն այժմ արդեն, երբեմն հանդիպում է ավելի հասուն տարիքում նույնպես: Մարդուն, ով տառապում են բատրախոֆոբիայով, թվում է, որ գորտը կամ դոդոշը այնքան կմեծանա, որ ի վերջո կկարողանա ուտել իրեն:

Բատրախոֆոբիայով տառապողները, տեսնելով գորտին կամ դոդոշին, սրտխառնոց և տագնապ են զգում: Նրանց մոտ նկատվում է շնչարգելություն, դյուրագրգռություն, տախիկարդիա, ավելորդ քրտնարտադրություն, բերանի չորություն, խոսելու անկարողություն, լարվածությունը սկսում է պարալիզացնել բոլոր մտքերը և գաղաբարները:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բլատտոֆոբիա - վախ խավարասերներից

Բլատտոֆոբիա (լատ. blattoptera կամ blattodea – խավարասեր) — վախ խավարասերներից:

Խավարասերները՝ մեր մոլորակի ամենահին բնակիչներից են: Նրանք ունեն 300 միլիոն տարուց ավելի պատմություն: Այս դիմացկուն միջատները կարողացել են դիմակայել և շարունակել պաշտպանել իրենց գոյությունը՝ ի տարբերություն երկրի երեսից վերացած կենդանի և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների:

Խավարասերները, հանդիսանալով սինանտրոպներ, ապրում են մարդու կացարաններում, օրինակ՝ շեկ խավարասերը (պրուսակ), սև խավարասերը: Նրանց ուրիշ տեսակներ ներկրվում են տրոպիկական մթերքների հետ ավելի չափավոր կլիմա ունեցող երկրներ և երբեմն ասիմիլացվում են ջեռուցվող բնակարաններում (ամերիկյան խավարասեր): Խավարասերները կարող են վնաս հասցնել մթերքներին, կաշվե իրերին, գրքի կազմերին, սենյակային և ջերմոցային բույսերին:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բլեննոֆոբիա - վախ լորձից

Բլեննոֆոբիա (blennophobia), միկսոֆոբիա (myxophobia) – վախ լորձից: Մեզանից շատերը զզվում և խուսափում են լորձից և լորձնոտներից՝ երբ դա ընդհանրապես հնարավոր է լինում: Սակայն կան մարդիք, ում համար լորձը վախի և տագնապի առարկա է՝ լորձը նրանց մոտ սարսափ է առաջացնում:

Լորձը՝ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջների արտազատության արդյունքն է: Խխունջները, լորձնոտները և այլ անողնաշարներ արտադրում են լորձ, ինչը բացի պաշտպանական ֆունկցիայից (որպես քսանյութ և որպես գիշատիչներից պաշտպանվելու միջոց՝ տհաճ համի պատճառով), կարող է հեշտացնել այդ կենդանիների շարժումը և լուրջ դեր խաղալ ամենատարբեր ձևի կոմմունիկացիաների ժամանակ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты