+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Արախնոֆոբիա (հունարեն՝ ἀράχνη - սարդ և φόβος - վախ) — վախ հատվածոտանիներից (առավելապես սարդանմաններից), դասվում է տարածված ֆոբիաների շարքին: Ընդ որում, որոշ մարդկանց մոտ կարող է ավելի մեծ վախ առաջացնել ոչ թե հենց սարդը, այլ սարդի պատկերը:

Ամեն երրորդ կինը և ամեն հինգերորդ տղամարդը տառապում են արախնոֆոբիայով:

Երկրի վրա ապրում են մոտ 30 000 սարդի տիպ, որոնք աչքի չեն ընկնում յուրահատուկ գեղեցկությամբ, այնպես, ինչպես թիթեռները: Հեշտությամբ շարժելով իր ութ ոտքերը, սարդը հեշտությամբ տեղաշարժվում է ոչ միայն ուղղահայաց պատերի վրայով, այլև առաստաղի, ինչը բոլորովին նման չէ մարդու և չորքոտանի այլ կենդանիների շարժմանը:

Հաճախ արախնոֆոբիային տալիս են հետևյալ բացատրությունը՝ կենդանին կամ առարկան ինչքան ավելի է տարբերվում մարդուց, այնքան վախը մեծ է և խորը: Սակայն սա բավարար բացատրություն չի հանդիսանում: Կենդանական աշխարհում կան կյանքի բազմաթիվ այլ օրինակներ, որոնք ավելի շատ են տարբերվում մարդուց, սակայն որպես ֆոբիայի առիթ ավելի քիչ են հանդիսանում:

Արախնոֆոբիայի մյուս պատճառը տեսնում են այն բանում, որ հաճախ սարդերին նկատում են իրենց մարմնի մոտ՝ անսպասելիորեն և հանկարծակի: Բացի դրանից, վախ է ներշնչում նաև նրանց իրանի հարաբերական չափը և շարժման արագ և անկանխատեսելի բնույթը:

Արախնոֆոբիայի շարգացման ևս մի պատճառ է հանդիսանում հսկայական մարդսպան-սարդերով ֆանտաստիկ ֆիլմերը: Օգտագործելով համակարգչային տեխնիկայի հնարավորությունները, կինոարտադրողները, առանց մտածելու բաց են թողնում ֆիլմեր, որոնցում սարդակերպ այլմոլորակայինները ախորժակով խժռում են անպաշտպան մարդկանց:

Կենսաբանները պնդում են, որ սարդերը շատ հին կենդանիներ են: Հին, քարացած, գտածո սարդերը ունեն միլիոնավոր տարվա պատմություն: Նրանց մասին հայտնի է, որ դարերի ընթացքում առանձնապես չեն փոխվել, և ժամանակին ավելի խոշոր ու վտանգավոր չեն եղել, քան այսօր: Այդ պատճառով էլ չի կարելի խոսել սարդի գիգանտ նախահոր մասին, որը մահացու խայթոց ուներ:

Մյուս տեսության համաձայն, որոշ սարդանմանների վտանգավոր լինելը կարող է մարդու էվոլյուցիոն զարգացման շրջանակներում, արախնոֆոբիկ հակազդման զարգացման առիթ հանդիսանալ: Ամեն դեպքում, նույնիսկ մեր օրերում, կարիճների խայթոցից, տարեկան մահանում են 1000-ից 5000 մարդ: Այն, որ շատ շրջաններում և կուլտուրաներում, մարդու համար սարդերի ներկայացրած վտանգը կրում է հարաբերական բնույթ և այդ շրջաններում տեղի ունեցած, այս հակազդման զգալի նվազումը, կարող է բացատրել՝ ինչպես դրա անպատճառ առաջացումը, այնպես էլ այդ ֆոբիայի հաջող բուժման հնարավորությունը:

Ինչու՞մն է պատճառը: Որտեղի՞ց է առաջանում այս անպատճառ, իռացիոնալ վախը սարդերից: Որոշ ժողովուրդներ, նույնիսկ սարդերի պաշտանման կուլտ են ունեցել: Ի պատիվ սարդերի կառուցվում էին տաճարներ, որտեղ մարդիք աղոթում և պաշտում էին նրանց, ինչպես աստվածային արարածների: Լոնդոնից մի հոգեբույժ, արտահայտել է մի օրիգինալ և հետաքրքիր տեսանկյուն, ենթադրելով, որ սարդերից վախը առաջացել է ժանտախտի համաճարակի ժամանակ: Այն ժամանակ, երբ մեծ համաճարակը համակել էր միջնադարյան Եվրոպայի բնակչության մեծ մասին: Այդ ժամանակ համարում էին, որ հիվանդությունը տարածողները՝ սարդերն են: Սակայն արախնոֆոբիայով տառապում են ոչ միայն այդ եվրոպացիների հետնորդները և ոչ միայն Եվրոպայի սահմաններում:

Իրականում, ելնելով վերջին հետազոտությունների արդյունքներից, արախնոֆոբիան ավելի շատ բնորոշ է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին: Այլ կերպ ասած՝ արևմտաեվրոպական մշակույթի ժառանգորդներին:

Նախ պետք է հաշվի առնել, որ մեծամասամբ դեպքերում, խոսքը գնում է սերտած վարքագծի մասին: Դա կարելի է բացատրել հետևյալով՝ երեխան իր բազմաթիվ արտահայտումներում, կողնորոշվում է իր ծնողներով և իրեն շրջապատող այլ մտերիմներով: Եթե նրանցից մեկը տառապում է արախնոֆոբիայով, ապա ընտանիքում, սարդերը սկսում են համարվել վտանգավոր և նրանցից սկսում են խուսափել, և հնարավոր է, որ երեխան հետագայում ցուցաբերում է այն վարքագիծը, որը սերտում է այդ տարիքում: Սարդ տեսնելուց, երեխայի մոտ սկսում է սրտխփոց, պուլսը արագանում է՝ զարգանում է վախ:

Արախնոֆոբիայի, որպես վարքային մոդելի ևս մի հաստատում է նրա առաջացումը վաղ մանկական տարիքում, սինթեզված ծնողների և այլ հարազատ մարդկանց կողմից, հանդիսանում է այն դիտումները, որ արախնոֆոբիան զարգանում է աշխարհի որոշակի շրջաններում: Եվ ընդհակառակը՝ որոշ ոչ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, արախնոֆոբիան, պրակտիկորեն հայտնի չէ (որոշ շրջաններում, սարդերին ուտում են, համարելով դելիկատես): Գրանցվել են նաև դեպքեր, երբ նախադպրոցական տարիքի երեխաներ, կարողացել են անկաշկանդ ձևով ձեռք տալ սարսափելի տեսք ունեցող սարդերին, ընդ որում այդ ժամանակ վախի զգացում չեն ունեցել և նույնիսկ համարել են նրանց "բարետես":

Սակայն, արախնոֆոբիայով տառապողներից շատերը, չեն համարում, որ սարդերը "բարետես" են: Սարդերի ավելի հաճախ հանդիպող բնութագիրը՝ "զզվելին" և "գարշելին" է և այլն: Սարդի տեսքը շատերի մոտ ֆիզիկական զզվանք է առաջացնում: Որոշ դեպքերում, նրանց "փրկում է" սնահավատությունը: Կա կարծիք, որ սարդ սպանելը՝ վատ նշան է: Մի ուրիշ նախանշանի համաձայն, սարդ սպանելով, կներվեն սպանողի 40 մեղքերը:

Կյանքը թունավորող արախնոֆոբիայի թերապիայի ձևերից, ամենաօգտավետն է հանդիսանում վարքային թերապիան: Առաջին տեղում են գտնվում առճակատման թերապիայի ձևերը: Բուժման իմաստը նրանում է, որ հիվանդը ուղղակիորեն հանդիպում է իր վախի պատճառի՝ սարդի հետ: Նա ուղղակիորեն շփվում է սարդի հետ, մինչև "թռչնակերի" կամ դրա չափսի մի ուրիշ սարդի հետ շփվելը: Այս դեպքում շատ կարևոր է դիմանալը, վախը հաղթահարելը, որ հետո հնարավոր լինի ասել՝ դա հեչ էլ սարսափելի ու վախենալու չէր: Եթե խուսափենք մեր վախի աղբյուրից, ապա ֆոբիան կարող է ուժեղանալ: Արախնոֆոբիայով նախկինում տառապող շատ մարդիք, հաջող վարքային թերապիայից հետո, որպես տնային կենդանիներ պահում են սարդերի (վախի հիպերկոմպենսացիա): Պետք է նշել, որ փորձառու սարդ պահողները, խորհուրդ են տալիս ծայրահեղության մեջ չընկնել: Սարդը ձեռքի վրա վերցնելուց, սարդերի մազմզուկները, շատերի մոտ կարող են ուժեղ ալերգիկ հակազդում առաջացնել: Եվս մեկ արդյունավետ բուժման տարբերակ են հանդիսանում հատուկ համակարգչային ծրագրերը, որոնք թույլ են տալիս հիվանդին շփվել վիրտուալ սարդի հետ: Թերապևտիկ նշանակություն են ունենում նաև այն խաղերը, որտեղ անհրաժեշտ է ոչնչացնել սարդանման կենդանիների (հոգեբանները գիտափորձ են կատարել "Half-Life" խաղի հետ):

Ռուսաստանում, արախնոֆոբիան գործնական հիմնավորում չունի: Առաջին հերթին, այստեղ սարդերը, մարդկանց նկատմամբ իրենց ագրեսիվ չեն պահում: Երկրորդը՝ մարդու համար վտանգ ներկայացնող սարդերը, հիմնականում բնակվում են երկրի հարավում: Նրանցից շատերը հազվագյուտ են և մտցված են Կարմիր գրքի մեջ:

Ստորև բերում ենք, Ռուսաստանում տարածված վտանգավոր սարդերի տեսակների ցուցակ՝

  1. Կարակուրտ - հանդիսանում է Ռուսաստանի տարածքում բնակվող սարդերից ամենավտանգավորը՝ նրա թույնը 15 անգամ ավելի տոքսիկ է քան "բոժոժավոր օձի" թույնը: Խայթոցների դեպքում, մահացությունը հասնում է 6%-ի:
  2. Հարավ-ռուսական տարանտուլ - հանդիպում է Ռուսաստանի հարթավայրային շրջաններում, Ուրալում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Հարավային Սիբիրի սարերում, ամենահաճախը հանդիպում է Աստրախանի շրջանում: Նրա խայթոցը, մարդու համար մահացու չէ, չնայած, որ կարող է առաջացնել շատ տհաճ զգացողություններ և նույնիսկ տենդ:
  3. Սերեբրյանկա կամ ջրային սարդ - հանդիպում է Ռուսաստանի հարթավայրային շրջաններում, Կարելիայում և Կոլսկի թերակղզում, Ուրալում, Կովկասում, Սիբիրում և հեռավոր Արևելքում: Ապրում է ջրամբարներում, և մարդու հետ չափազանց հազվադեպ է կոնտակտի մեջ մտնում: Նրա խայթոցը, իր ծանրությամբ հավասարազոր է մեղվի խայթոցին:
  4. Սարդ-խաչակիր - մանր սարդ է, որը ի վիճակի է վնասել մարդու մաշկը միայն այն տեղերում, որտեղ այն նուրբ է: Նրա խայթոցը, իր ծանրությամբ, նույնպես հավասարազոր է մեղվի խայթոցին:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: