Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Բլատտոֆոբիա - վախ խավարասերներից

Բլատտոֆոբիա

Բլատտոֆոբիա (լատ. blattoptera կամ blattodea – խավարասեր) — վախ խավարասերներից:

Խավարասերները՝ մեր մոլորակի ամենահին բնակիչներից են: Նրանք ունեն 300 միլիոն տարուց ավելի պատմություն: Այս դիմացկուն միջատները կարողացել են դիմակայել և շարունակել պաշտպանել իրենց գոյությունը՝ ի տարբերություն երկրի երեսից վերացած կենդանի և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների:

Խավարասերները, հանդիսանալով սինանտրոպներ, ապրում են մարդու կացարաններում, օրինակ՝ շեկ խավարասերը (պրուսակ), սև խավարասերը: Նրանց ուրիշ տեսակներ ներկրվում են տրոպիկական մթերքների հետ ավելի չափավոր կլիմա ունեցող երկրներ և երբեմն ասիմիլացվում են ջեռուցվող բնակարաններում (ամերիկյան խավարասեր): Խավարասերները կարող են վնաս հասցնել մթերքներին, կաշվե իրերին, գրքի կազմերին, սենյակային և ջերմոցային բույսերին: Որոշ խավարասերներ, սնվելով ամենատարբեր թափոններով, այդ թվում նաև արտաթորանքներով, հանդիսանում են վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ դեզինտերիայի) և ճիճուների ձվերի տարածող: Տեղակություններ կան խավարասերներին որպես կերակուր և ժողովրդական բժշկության մեջ՝ դեղամիջոց (սև խավարասերը) օգտագործելու մասին: Մադագասկար կղզու հսկայական խավարասերները (Gromphadorhina portentosa), որոնք ունեն 6-ից 10 սմ երկարություն, օգտագործվում են "խավարասերների վազք" մրցույթում:

Ինչպես ուրիշ այլ ֆոբիաներ, Բլատտոֆոբիան նույնպես սկսում է կյանքի որևե մի հատվածում վերապրած ոժեղ վախից: Դա մի տրավմատիկ փորձ է, որն հետևողաբար և ավտոմատիկորեն ասոցացվում է խավարասերների հետ:

Երբեմն դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեխան ակամա վկա է դառնում այլ մարդկանց (հիմնականում ծնողների) սարսափահար և նեգատիվ հակազդմանը խավարասերներին, որից հետո նա ավտոմատաբար սկսում է կրկնօրինակել այդ հակազդումը: Իսկ երբեմն այնպես է լինում, որ մարդն ունենում է այս վախի իր մանկական փորձը: Եվ իհարկե սարսափ-ֆիլմերը՝ "X-Files" ֆիլմի երրորդ սեզոնի 12-րդ մասում ("War Of The Coprophages"), գլխավոր դերում են մարդասպան-խավարասերները, "Men in Black" ֆիլմի գլխավոր չարագործը՝ մեծ այլմոլորակային խավարասերն է:

Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինը խուճապային վախենում էր խավարասերներից: Ինչու՞: Խավարասերները հաստատ իրենցից դավաճան բանակ չէին ներկայացնում և չէին սպանում նրա մտերիմներին: Այն ժամանակվա Ռուսաստանում խավարասերների հետ ոչ-ոք էլ չէր պատրաստվում պայքարել՝ ընդհակառակը, նրանց առատությունը տանը - հարստության հավաստի նշան էր նշանակում: Ամեն դեպքում նա այսպիսի ֆոբիա ուներ և երբ մի ինչ-որ անծանոթ խրճիթ էր մտնում, այտեղ նախօրորք մանրակրկիտորեն ոչնչացնում էին խավարասերներին:

"Պետրոսը շատ զզվող մարդ էր, սակայն ամենից շատ նա ատում էր խավարասերներին: Երբ նա ինչ-որ տեղ խավարասեր էր նկատում, ապա սենյակից դուրս էր գալիս, իսկ երբեմն կարող էր նաև ընդհանրապես լքել այդ տունը: Իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում, երբ ձիերին էին փոխում, Պետրոսը հենց այնպես երբեք չէր մտնում վերակացուի տուն, այլ սկզբից ուղարկում էր ինչ-որ մեկին, որ նա համոզվի, որ տանը խավարասերներ չկան: Մի անգամ, մի սպա հյուրասիրում էր Պետրոսին իր Մոսկվայի մերձակայքում գտնվող տանը: Կայսրը շատ գոհ էր և սպաի տնտեսությունից, և նրա տնական գործերի վարումից: Հյուրասիրության ընթացքում կայսրը հետաքրքրվում է, թե հո տանը խավարասերներ չկան: Տան տերը անզգուշաբար պատասխանում է, որ տանը շատ քիչ խավարասերներ կան, իսկ որ նրանցից ընդհանրապես ձերբազատվի, նա մի կենդանի խավարասեր է գամել պատին: Այդ ասելով նա ցույց է տալիս այն պատը, որին մեխով գամված էր կենդանի, դեռևս շարժվող խավարասերը: Տեսնելով այդ, Պետրոսը վեր է թռչում, մի լավ ապտակ հասցնում տանտիրոջը և անմիջապես մեկնում իր բոլոր շքախմբով հանդերձ": Բուրովսկի Ա.Մ. "Պետրոս Առաջին: Անիծված կայսր":

Բլատտոֆոբիայով տառապող մարդկանց համար, այդ միջատները միայն փոքր տհաճություն չեն, դրանք նրանց մոտ խուճապ և վախ, անզուսպ լաց են առաջացնում, որոշներին նույնիսկ սկսում է թվալ, որ իրենց շրջապատող տարածությունը սկսում է շարժվել: Նման հսկողությունից դուրս իրավիճակը, իհարկե, նրանց լրջորեն խանգարում է:

Բլատտոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ իրենց վախերը իռացիոնալ են և ոչ օգտավետ: Բայց միևնույն է, տեսնելով խավարասերին նույնիսկ հեռուստացույցով, նրանց մոտ խուճապի և ուժեղ տագնապի նոպա է սկսում: Այդ պահին նրանք կարող են շնչարգելություն, չափից դուրս քրտնարտադրություն, չորություն բերանի մեջ, սրտխառնոց, սրտխփոց, հստակ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, իրենք իրենց և շրջապատի վրա եղած հսկողության կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն և տագնապի լիամասշտաբ նոպա ունենալ: Այս հակազդումները կարող են տատանվել շատ փափուկ ձևերից մինչև լիարժեք պարալիչը՝ բլատտոֆոբիայի ծանր դեպքերում:

Բլատտոֆոբիայի բուժման մեջ, հոգեթերապիայի ավելի արդյունավետ ձևեր են՝

  • Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել մեր ենթագիտակցության այն ծրագրերը, որոնք կարող են մեր վախի բաղկացուցիչ մասեր հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը "դեինստալյացիայի" են ենթարկվում, բլատտոֆոբիայի ախտանիշները հասցվում են մինիմումի: Սակայն որոշ մարդիք չեն սիրում հսկողության կորստի զգացումը, որը թույլ է տալիս մեկ ինչ-որ մեկին՝ թեկուզև հոգեթերապևտին, խաղալ իրենց "ծրագրային ապահովման" հետ: Մյուս բոլոր դեպքերում, հիպնոթերապիան հանդիսանում է չափազանց արդյունավետ և շատ արագ է աշխատում:
  • Կոգնիտիվ (իմացական) թերապիայի ժամանակ, տևական պրակտիկ պարապմունքների միջոցով կատարվում են վարքային փոփոխություններ, կամ օգտագործվում է էքսպոզիցիոն թերապիան կամ դեսենսիբիլիզացիայի մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակիորեն ենթարկվում է խավարասերների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Թերապիայի վերջում, ազդեցությունը կարող է ուղղակի լինել (նորից իհարկե՝ հսկվող իրավիճակում):
  • ՆԼԾ-ն (Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորում) հիմնականում ուսումնասիրում է գործնականորեն, թե ինչպես ենք մենք կառուցում մեր իրականությունը: ՆԼԾ տեսանկյունից, ֆոբիան հանդիսանում է մեր կառուցած ծրագրերի և "մոդելների" արդյունք, որոնք այնքան էլ լավ չեն աշխատում: ՆԼԾ-ում վերծանվում են այդ դեստրուկտիվ կոնստրուկցիաները և "վերածրագրավորվում" այնպես, որ բլատտոֆոբիան հասցվում է մինիմումի և հաճախ վերանում: Այս պրոցեսը բավականաչափ արագ է և 100% արդյունավետ:

 

  Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …