+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Զեմմիֆոբիա (zemmiphobia) բառացի նշանակում է՝ վախ "մեծ հողափորից": Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ բան է "մեծ հողափորը":

Կա կարծիք, որ "մեծ հողափորները" տկլոր առնետների ցեղատեսակի ներկայացուցիչներ են, որոնք իրենց պահում են խլուրդների պես և նման են նրանց: Նրանք ապրում են Աֆրիկայի որոշ մասերում և ունեն մեծ, ուռուցիկ առջևի ատամներ, որոնցով էլ նրանք թունելներ են փորում: Ասվում է, որ այս առնետները ապրում են հողի տակ՝ 80-ից 300 անդամ ունեցող ընտանիքներով: Ամեն ընտանիքում կա մեկ էգ, որին սիրահետում են 19 արուներ: Մնացած բոլոր առնետները՝ բանվորներ կամ զինվորներ են:

Այնուամենայնիվ, հաշվի չառնելով այս առասպելը, զեմմիֆոբիա (zemmiphobia) բառի ծագումը, ոչ մի տեղ և ոչ մի բանով չի հիմնավորվում:

Զեմմիֆոբիան (zemmiphobia) հանդիսանում է բավականին անսովոր, տարօրինակ և հարաբերականորեն անհայտ ֆոբիա: Սակայն այն մարդկանց համար, ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախը իրական է և զգալի:

Որպես օրենք, զեմմիֆոբիայով տառապողները, առնետների և/կամ խլուրդների հետ կապված ինչ որ տրավմատիկ իրադարձություն են ապրել իրենց կյանքի ինչ-որ շրջանում: Հենց այդ պատճառով էլ նրանք ավտոմատաբար ընկալում են առնետներին և խլուրդներին որպես սպառնալիք:

Միգուցե զեմմիֆոբիաի պատճառը՝ առնետների տարօրինակ արտաքին տեսքն է՝ ճաղատ, չտեսնող մանր աչքեր, մեծ ատամներ: Իհարկե, Հոլլիվուդը և մասսայական լրատվական միջոցները նույնպես պատասխանատվություն են կրում այս ֆոբիայի տարածման համար:

Զամմիֆոբիայով տառապողը կարող է համարել, որ "մեծ հողափորը" օգտագործելով հեռախոսալարերը հարձակում է պլանավորում, սակայն իրականում, ահռելի առնետների կողմից մարդկանց հետապնդման փաստացի դեպքեր չկան:

Զեմմիֆոբիայի ախտանիշները տարբեր են: Առնետի կամ խլուրդի հետ հանդիպելուց, դրանք կարող են տատանվել թեթև դիսկոմֆորտի զգացողությունից մինչև պարալիզացնող վախի զգացումը: Հիմնական ախտանիշները հետևյալն են՝ շնչարգելություն, ավելցուկային քրտնարտադրություն, սրտխառնոց, չորություն բերանում, ցնցում, խոսելու կամ հստակ մտածելու ունակության կորուստ, մահանալու վախ, վախ որ կարող են հոգեկան խանգարում ստանալ, հսկողության կորուստ, իրականությունից կտրված լինելու զգացողություն, տագնապի ատակայի լիամասշտաբ զգացողություն, սպասվող կատաստրոֆայի զգացողություն, թակարդն ընկած լինելու զգացմունք և փախչելու անհաղթահարելի ցանկություն:

Զեմմիֆոբիայով տառապողները հաճախ իրենք իրենց հեշտությամբ ախտորոշում են: Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց վախը իռռացիոնալ է, և որ դա իրենց խանգարում է լիարժեք ապրել իրենց առօրյա կյանքը:

Այս ֆոբիայով տառապողներից որոշները, այն քննարկում են իրենց բժշկի հետ: Որպես օրենք, այդ բժիշկը նրանց ուղղորդում է հոգեբանի մոտ, իրավիճակի հետագա, ավելի արհեստավարժ գնահատման համար:

Նրանցից շատերը զարմանում են, երբ իմանում են, որ միայնակ չեն իրենց տարօրինակ տառապանքների մեջ:

Գոյություն ունեն զեմմիֆոբիայի բուժման տարբեր մեթոդներ: Դրանցից են՝

  1. Հիպնոթերապիան - օգնում է վերածրագրավորել մեր որոշ ենթագիտակցական ծրագրերը, որոնք կարող են մեր վախի մասեր հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը "դեակտիվացվում" են, զեմմիֆոբիայի ախտանիշները հաճախ հասնում են մինիմալի: Սակայն որոշ մարդկանց դուր չի գալիս հսկողությունը կորցնելու զգացումը, ինչը թույլ է տալիս ինչ-որ մեկին խաղալ իր անձնական "ներքին ծրագրերի" հետ: Հիպնոթերապիան շատ արդյունավետ է և աշխատում է չափազանց արագ:
  2. Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում քննարկում է այն փորձը, թե ինչպես ենք մենք կառուցում մեր իրականությունը: Ըստ ՆԼԾ-ի, ֆոբիան, մեր ծրագրերի կամ աղավաղված մոդելների արդյունք է, որոնց կառուցում ենք ինքներս, և որոնք շատ լավ են աշխատում: ՆԼԾ-ում, այս կառուցվածքները գտնվում են, պարզաբանվում և "վերածրագրավորվում" այնպես, որ զեմմիֆոբիան հասցվի մինիմումի, կամ վերացվի ընդհանրապես: Սովորաբար, սա շատ արագ և արդյունավետ միջոցառում է:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: