ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՆԳԼՈՖՈԲԻԱ - ՆԱԽԱԽՆԱՄԱԿԱՆ, ԿԱՍԿԱԾՈՂԱԿԱՆ, ԹՇՆԱՄԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՄԵՆ ԱԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Անգլոֆոբիա (հուն. «անգլոս» — անգլիական և «ֆոբոս» — վախ) — նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ:

Անգլոֆոբիան առաջացել է եվրոպական մայրցամաքային ժողովրդների մոտ որպես անգլիական ղեկավարող շրջանների շահագործող և հաշվենկատ քաղաքականության հակազդում,

ինչի միջոցով նրանք ձգտում էին նոր հողեր գրավել և ասիմիլացնել արմատային բնակչությանը: Տեղաբնակ ժողովուրդների լեզվի և կուլտուրայի նկատմամբ անգլիացիների անհարգալից վերաբերմունքը, ռասիզմի և սգրեգացիայի վառ արտահայտվածությունը լուրջ դեր խաղացին, անգլոֆոբիա քաղաքական ֆենոմենի կայացման գործընթացում:

XIX դարում, անգլոֆոբիան մեծ տարածում ուներ Ռուսաստանում: Հայտնի գրող, իշխան Վ.Ֆ.Օդոեվսկին համարում էր, որ Անգլիայի պատմությունը դաս է այն ժողովրդների համար, որոնք «իրենց հոգին փողով են ծախում» և որ դրա ներկան՝ տխուր է, իսկ փլուզումը՝ անխուսափելի:

Պատմաբան, գրող և լրագրող Մ. Պ. Պոգոդինը անվանել է Անգլիական բանկը - Անգլիայի ոսկե սիրտ, ավելացնելով՝ «իսկ ուրիշ սիրտ նա չունի էլ»: Մոսկվայի համալսարանի պրոֆեսսոր, գրաքննադատ և գրական պատմաբան Ս. Պ. Շեվիրևը, Անգլիայի մասին ասում էր՝. «Նա, ժողովուրդների առաջ ոչ թե հոգեկան կումիր էր առաջադրում՝ ինչպես մյուսները, այլ ոսկե հորթին և դրա համար երբևե պատասխան է տալու երկնային արդարությանը»: «Հայրենական գրառումներ» ամսագրում, ասվում էր, որ բրիտանական գիտնականները և գրողները «գործում են մարմնի, այլ ոչ հոգու օգտին»:

Տպագիր մամուլում, Մեծ Բրիտանիան անվանում էին՝. «նենգ Ալբիոն», «փտած Ալբիոն», «ոսկու հավաքատեղի»: Կար ընդունված արտահայտություն՝. «անգլուհին աղտոտում է»:

«Դարավերջի Ջոն Բուլը» պյեսում, որը տպագրվել է 1898 թվականին Պետերբուրգում, ասվում է՝. «Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել նրանց միջազգային քաղաքականության հետ, որը հիմնված է աշխարհի բոլոր այլ ազգերի նկատմամբ ունեցած էգոիզմի, մաքիավելիզմի և անմարդկայնության վրա: Իզուր չէ, որ քաղաքական գործիչները Անգլիաին անվանում են նենգ Ալբիոն»:

Ա. Ի. Գուչկովը, ով հետո Պետական Դումայի ներկայացուցիչ էր և Ժամանակավոր կառավարության զինվորական և ծովային նախարար, գիմնազիայի տարիներին երազում էր մեկնել Լոնդոն, որ սպանի Բ. Դիզրաելիին:

Անգլոֆոբիան, 1918-1932 թվականներին և սառը պատերազմի շրջանում, խորհրդային պրոպագանդայի կարևոր բաղկացուցիչներից մեկն էր:

Ֆրանսիայում Անգլոֆոբիան ունի հին ավանդույթներ և վառ արտահայտված հակագլոբալիստական ուղղություն: Դրա սկիզբը ամրագրվում է Հարյուրամյա պատերազմի սկզբով և Ֆրանսիական հողերից անգլիացիներին քշելով՝ Ժաննա դ՛Արկի ժամանակաշրջանում: Դա սրացավ 1940 թվականի հուլիսի 3-ին Մեր էլ-Կեբիրում կատարվածից հետո, երբ անգլիական նավերը խորտակեցին ողջ ֆրանսիական նավատորմը, սպանելով հազարավոր ծովայինների, մինչ ֆրանսիական ծովակալը մտածում էր Անգլիայի արած առաջարկության վրա: Մի քանի տարի անց, լրագրող Ժան-Էրոլդ Պակին, Վիշիստալում կմիանա յուրայիններին՝ «Անգլիան, Կարթագենին նման պետք է փլուզել» կոչով: