Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոմոֆոբիա - միասեռ հարաբերությունների նկատմամբ նեգատիվ վերաբերմունք

Հոմոֆոբիա (հին Հունական ὁμός — նման, միանման և ὁ φόβος — վախ) — հոմոսեքսուալության արտահայտման և դրա հետ կապված հասարակական երևույթների նկատմամբ նեգատիվ հակազդման հավաքական սահմանում:

Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է՝ հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին (վախ, զզվանք, բարկություն և այլն): Հոգեբույժության մեջ և հոգեթերապիայում, հոմոֆոբիայի առանձին կլինիկական նշաններ գոյություն չունեն: Ամերիկյան Հոգեբույժական ասսոցիացիայի "Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում" այդպիսի հիվանդություն գոյություն չունի: Ինքը՝ "հոմոֆոբիա" տերմինը, հոգեկան հիվանդություն չի նշանակում:

Ավելի լայն իմաստով օգտագործվում է՝ հոմոսեքսուալ խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, նեգատիվ վերաբերմունքի կամայական արտահայտումների - ատելություն, զզվանք, ագրեսսիա, դրսևորման ժամանակ: "Հոմոֆոբ" տերմինը իր մեջ ներկրում է վախի և սարսափի նոտաներ այն ժամանակ, երբ հոմոսեքսուալների նկատմամբ համբերատար վերաբերմունք ունեցող մարդկանց մոտ դա առաջացնում է վիրավորանք: Որպես այլընտրանք ներկայացվել են այլ տերմիններ, օրինակ՝ "հոմոնեգատիվիզմը":

    [li]Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանի համաձայն, հոմոֆոբիա (homophobia) բառը, ի սկզբանե օգտագործվել է, որպես՝ "վախ տղամարդկանցից, կամ զզվանք արական սեռի նկատմամբ" իմաստով:[/li][li]Հոգեբույժությունում, հոմոֆոբիայի տակ հասկանում են միանմանության, մոնոտոնության նկատմամբ ունեցած վախը:[/li]

Հասկացությունը կիրառություն է ստացել՝

    [li]Հոմոֆոբիա տերմինը փոխարինել է նախկինում օգտագործվող հոմոսեքսոֆոբիա տերմինին: Այս բառի հնարավոր էթիմոլոգիական նախահայրը՝ հոմոէրոտոֆոբիա (homoerotophobia)բառն է:[/li][li]Ջորջ Վեյնբերգը, 1972 թվականին սահմանել է հոմոֆոբիան, որպես "հոմոսեքսուալիստների հետ շփման վախ, իսկ եթե խոսքը գնում է հոմոսեքսուալիստի մասին, ապա հասկացվում է ինքն իր նկատմամբ զզվանք":[/li][li]Ավելի ուշ, 1980 թվականին, Հադսոնը և Ռիկկետսը ավելի լայնացրեցին այս տերմինը, բացատրելով այն որպես՝ "լեսբիանկաների և գեյերի նկատմամբ հետերոսեքսուալների ունեցած տագնապի, զզվանքի, բարկության, դիսկոմֆորտի և վախի զգացմունք": Վերջին ժամանակներում, ավելի հաճախ են առաջ քաշվում վերսիաներ, որ հոմոֆոբիան առաջանում է նույն սեռի մարդու նկատմամբ ունեցած ձգտման և այդ ձգտումը խոստովանելու վախի շնորհիվ:[/li]

Հոգեբանները նշում են, որ հոմոֆոբիայի և հոմոսեքսոալության նկատմամբ ունեցած նեգատիվ վերաբերմունքի միջև հստակ սահման անց կացնելը հեշտ չէ: Որոշները համարում են, որ հոմոֆոբիան կապված է հոմոսեքսուալության արտահայտման նկատմամբ ունեցած նեգատիվ էմոցիաների (այլ ոչ որոշակի տեսակետի դելարացման) և/կամ նրա հետ ակտիվ պայքարի հետ: Օրինակ՝ 1980 թվականի իրենց աշխատության մեջ, Հադսոնը և Ռիկկետսը նշում են, որ ի շնորհիվ այս տերմինի, պրոֆեսսիոնալ շրջանից արևմուտքի մասսայական կուլտուրա, լայն էկսպանսիայի, հոմոֆոբիայի տակ հաճախ հասկանում են հոմոսեքսուալության արտահայտման նկատմամբ կատարված ցանկացած գործողություն կամ բացասական վերաբերմունք: Նրանք նաև մեղադրում են հետազոտողներին, հոմոսեքսուալության ինտելեկտուալ չընդունումը (հոմոնեգատիվիզմը), անձնական էմոցիոնալ հակազդումներից (հոմոֆոբիայից) չտարբերակելու մեջ: Հոմոֆոբիայի և հոմոնեգատիվիզմի հստակ տարբերակման համար, այս հեղինակները հատուկ նշել են, որ հոմոնեգատիվիզմը իր մեջ ներկրում է դատողություններ, ինչը հիմնված է հոմոսեքսուալ և բիսեքսուալ ուղղվածությունների բարոյական գնահատականի և պատկերացումների, նախասիրությունների, օրենքի, սոցիալական ընդունելիության և այլ ինտելեկտուալ պատճառների վրա հիմնված գործողությունների վրա: Նրանց կարծիքով, հոմոֆոբիայի տակ պետք է հասկանալ հոմոսեքսուալ ուղղվածություն ունեցող մարդկանց հետ անմիջական անձնական շփման պրոցեսսում արտահայտվող վառ արտահայտված վախի, տագնապի և զզվանքի էմոցիաների խիստ ֆոբիկ արտահայտումները, որոնք կարող են ներկրել կոգնիտիվ բաղադրիչը, կամ ոչ: Սակայն սոցիալական գիտության ներկայացուցիչներից ոչ բոլորն են համաձայն այս դասակարգման ձևի հետ: 1991 թվականին, Խերեկը արտահայտվեց հոմոֆոբիա հասկացության հետագա օգտագործմանը դեմ, քանզի դա հիմնական մեղքը բարդում է ինդիվիդի վրա, փոխանակ նրա, որ դիտարկի հակահոմոսեքսուալ արտահայտումները, որպես կուլտուրայի ազդեցության արտացոլում և առաջարկեց օգտվել "անտիհոմոսեքսուալ նախախնամություններ" տերմինից:

Կապված արևմուտքում, ալտերնատիվ սեռական կյանքին հատկացվող մեծ ուշադրության, հոգեբանները և սոցիալական գիտությունների ներկայացուցիչները ակտիվ ուսումնասիրում են հոմոֆոբիայի ֆենոմենը ինչպես իր կտրուկ, այնպես էլ չափավոր արտահայտումների մեջ: Այս երևույթի արմատներին նվիրված կան բազում հետազոտություններ: Դրանցից ամենատարածված բացատրությունը՝ "ինքն իրենից հոմոսեքսուալ հակումների նկատմամբ հնարավոր կասկածների փարատման փորձն է", որը ինչ-որ չափով հիմնավորվում է փորձնական հետազոտություններով: Օրինակ՝ Հենրի Ադամսը, Լեսթեր Ռայտ փոքրը և Բետանի Լորը, 1996 թվականին հրատարակեցին մի հոդված, որում նկարագրել էին իրենց հետազոտությունը, որում տղամարդկանց երկու խմբի, որոնց պայմանականորեն որոշել էին որպես "հոմոֆոբներ" և "ոչ հոմոֆոբներ" (հոմոֆոբիայի մակարդակը որոշվել էր համաձայն Հադսոնի և Ռիկետտսի հարցաշարի), ներկայացվում էին հետերոսեքսուալ, կանացի հոմոսեքսուալ և տղամարդկանց հոմոսեքսուալ բնույթի էրոտիկ խթանիչներ: Բոլոր փորձարկվողների մոտ էրէկցիա է ֆիքսվել հետերոսեքսուալ և կանացի հոմոսեքսուալ բնույթի խթանիչների ցուցադրման դեպքում, այն դեպքում, երբ նմանատիպ հակազդումներ տղամարդկանց հոմոսեքսուալ սյուժետներին, նկատվել է միայն "հոմոֆոբ" պայմանական խմբի տղամարդկանց մոտ: Միևնույն ժամանակ, ստացված արդյունքները հերքեցին այն թեզիսը, որ "հոմոֆոբ" են հանդիսանում միայն ագրեսիվ վարքագծով փորձարկվողները՝ "ագրեսիվության ինդեքսի" տարբերություն, երկու խմբերի մեջ չի հայտնաբերվել:

Շատ արևմտյան հետազոտողներ նույնպես ուշադրություն են դարձնում ավանդական մշակույթի, ավանդական արժեքների և դաստիարակության դերի վրա՝ հոմոֆոբիայի ձևավորման մեջ: Օրինակ՝ Մայքլ Կիմմելը, քննարկում է մասկուլինության (ուլտրա-տղամարդկային վարքագծի) գերիշխող կարծրատիպերի ազդեցությունը, և հայտարարւոմ, որ հոմոֆոբ հակազդումները՝ առնականությունը ընդգծելու միջոցներից մեկն է: Այս դիրքորոշման վառ հաստատումներից մեկը՝ "դիֆֆերենցացված" հոմոֆոբիան է, այսինքն ագրեսիվության և զզվանքի ավելի հաճախ արտահայտումը՝ տղամարդկանց կողմից, "կանացի" տղամարդկանց նկատմամբ: Հոգեբանների տվյալներով, կանանց մեջ հոմոֆոբները շատ ավելի քիչ են, քան տղամարդկանց:

Ինչպես հայտնի է կենսաբանությունից, արուների հիմնական մասսան ջանում է գերիշխել համայնքի մեջ, իսկ քանի որ պասսիվ հոմոսեքսուալ շփումը բերում է համայնքում արուի կարգավիճակի զգալի իջեցման, ապա արուները, ովքեր պայքարում են իրար հետ գերիշխող դիրք գրավելու համար, զգուշանում են նրանից, որ ավելի ուժեղ արուն կարող է նրանց հետ մտնել հոմոսեքսուալ շփման մեջ՝ ակտիվ դիրքերից: Այս տեսանկյունից նայելով, հոմոֆոբիա կարող է անվանվել միայն պասսիվ, որակում հոմոսեքսուալ շփմանը հարկադրելու վախը: Գտնվելով հիերարխիկ հասարակության մեջ, արուները ինչ-որ բաներ են նախաձեռնում, որ բացառեն հոմոսեքսուալ ակտին նրանց հարկադրելու վտանգը - այդ գործողությունների շարքին են պատկանում ինչպես այդպիսի վտանգ ներկայացնող արուներից խուսափումը, այնպես էլ նրանց վրա ագրեսիվ հարձակումները:

Հոմոֆոբիայի ձևերից մեկը, որը գրավել է հոգեբանների ուշադրությունը, դառել է ինտերնալիզացված (ինտերնալ) հոմոֆոբիան - իրավիճակ, երբ հոմոսեքսուալները և բիսեքսուալները վախենում կամ զզվանք են ապրում հոմոսեքսուալության նկատմամբ կամ կարող է նշանակել՝ հոմոսեքսուալ դառնալու անձի վախ կամ վախ սեփական հնարավոր հոմոսեքսուալ վարքագծից: Որոշ հոմոսեքսուալներ, բիսեքսուալներ և լեսբիանկաներ, այս դեպքում ճնշում են սեփական հոմոսեքսուալ ձգտումները և ցանկությունները, մյուսները՝ այդպես չեն վարվում, բայց կարող են այդ ժամանակ ունենալ ամենատարբեր նեգատիվ զգացողություններ - մեղքի բարդույթ, տագնապ, խղճի խայթ և այլն: Որոշ հեղինակներ համարում են, որ այդպիսի մարդկանց կորրեկտ չէ անվանել լաթենտ հոմոսեքսուալներ, քանի որ մարդը այնպիսին է, ինչպիսին ուզում է լինել, իսկ այս մարդիք չեն ուզում լինել հոմոսեքսուալիստ:

Ինտերնալիզացված հոմոֆոբիան, ինդիվիդի հոգեբանական առողջության վրա կարող է թողնել տարբեր նեգատիվ հետևանքներ: ԱՅստեղ կարող են դիտարկվել ինքնագնահատականի իջեցում, նարդայնացածություն, ամենատարբեր հոգեբանական բարդույթների զարգացում, դեպրեսիա և նույնիսկ սուիցիդալ մտադրություններ և փորձեր: Ծածուկ ապրող (շրջապատից իրենց կողմնորոշումը թաքցնող) և ինտերնալիզացված հոմոֆոբիայով տառապող հոմոսեքսուալների և բիսեքսուալների մոտ, կարող է նաև զարգանալ որոշակի պարանոիդալ տրամադրվածություն, հիվանդագին մտահոգվածություն և կասկածամտություն: Այդպիսի մարդուն ամբողջ ժամանակ թվում է, որ "գլխի կընկնեն", կբացահայտեն, որ իր մեջքի ետևից իր վրա ծիծաղում են, քննարկում են, մեղադրում և քննադատում, որ կարող են հեռացնել իրեն աշխատանքից, որ իրեն չեն ընդունում կամ էլ որ իր նկատմամբ առկա վատ վերաբերմունքը այն պատճառով է, որ իր կողմնորոշման մասին գիտեն կամ գլխի են ընկնում: Ընդ որում, այս մտավախությունները կարող են ունենալ կամ ընդհանրապես չունենալ իրական հիմքեր:

Հոմոֆոբիան, որպես սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք՝ բավականին տարածված երևույթ է, ինչը հաճախ բերում է բռնության և վիրավորանքների, ինստիտուտացիոնալիզացված հոմոֆոբիայի, այսպես կոչված հետերոսեքսիզմի - հասարակության կողմից հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց դիսկրիմինացիայի:

Հոմոֆոբիայի տարածման հետևանք է հանդիսանում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը՝ ինչպես որոշ պետությունների օրենսդրության մեջ, այնպես էլ օրենքի դաշտից դուրս՝ առանձին չինովնիկների անձնային որոշումներում, ովքեր խոչընդոտ են հանդիսանում նրանց զբաղեցնել որոշակի պաշտոններ, միտինգներ և երթեր անց կացնել:

Օրինակ՝ Ռուսաստանում, մինչև 2003 թվականը գործում էր պաշտպանության նախարարի № 185 հրամանը, ըստ որի հոմոսեքսուալիզմը դասվում էր հոգեկան շեղումների շարքին, ինչը նշանակում է բանակից ազատում: 2003 թվականին, զինվորա-բժշկական փորձագիտության նոր դրույթների ընդունմամբ, որոնք ընդունում էին հիվանդությունների միջազգային դասակարգման նորմերը, այս սահմանափակումը անվավեր համարվեց:

Միասեռ հարաբերությունների հակառակորդներց շատերը հայտարարում են, որ իրենց վերաբերմունքը՝ հոմոսեքսուալության ակնհայտ արտահայտումներին, հիմնականում պայմանավորված է մեծամասնության, նորմայի մասին ունեցած պատկերացումների վրա, և հետևաբար չի հանդիսանում ինչ-որ նախախնամական կամ աննորմալ բան: Նրանցից որոշները առարկում են հոմոֆոբիա տերմինի օրինաչափ օգտագործման դեմ, համարելով այն "գաղաբարական կլիշե", որը չափից ավելի շատ է օգտագործվում, որպեսզի պատկերացում ստեղծվի հոմոսեքսուալության հակառակորդների մասին, որպես ոչ լիարժեք նորմալ և առողջ մարդկանց: Այս առիթով առաջարկություն եղավ փոխել այս տերմինը ավելի չեզօք բառով՝ "հոմոնեգատիվիզմ": Սակայն տեսակետ կա, որ հոմոֆոբիան - քսենոֆոբիայի ձև է, և հետևաբար կապված է "այլ բանից վախի" հետ՝՝ նրանցից, ովքեր տարբերվում են ընդհանուր մասսաներից:

Հոմոսեքսուալության հակառակորդները համարում են, որ հոմոսեքսուալությունը նորմայի տարբերակ չի հանդիսանում, այլ հանդիսանում է նորմայի խանգարում (կլինիկական խանգարում, մեղք, հասարակական բարոյականության նորմաների խանգարում), և հետևաբար այդ երևույթի նկատմամբ զզվանքը՝ բնական է:

Ավանդական արժեքները՝ մարդու կյանքի ուղու հետ կապված կայուն բարոյական նորմերն ու պատկերացումներն են, որոնք փոխանցվում են սերունդ առ սերունդ և հաճախ ունենում են կրոնական հիմքեր: Քրիստոնեության, հուդաիզմի և իսլամի ավանդույթներում, հոմոսեքսուալ կողմնորոշման արտահայտումը դիտարկվում է որպես ծանր մեղք, և եթե մեղքում ապրողին պետք է թողության կոչել, ապա մեղավոր կենսակերպի պրոպագանդայի հետ պետք է պայքարել: Այսպիսով, կրոնական ակտիվիստները պետությունից պահանջում են հոմոսեքսուալ կողմնորոշման մարդկանց կազմակերպած հասարակական ակցիաների արգելում և քրեական ու ադմինիստրատիվ միջոցների կիրառում նմանատիպ գործողությունների նկատմամբ:

2006 թվականին Մոսկվայում սեռական փոքրամասնությունների, երթ կազմակերպելու նախաձեռնության հետ կապված, "Հասրակական կարծիք ֆոնդը" հարցում անց կացրեց, որի արդյունքում պարզվեցին ռուս հասարակության հետևյալ միտումները սեռական փոքրամասնություններ նկատմամբ՝

ռուս հասարակությունում սեռական փոքրամասնությունների նկատմամբ չկա միանշանակ վերաբերմունք՝

    [li]Հարցվողների համարյա կեսը (47%), խոստովանել են, որ դատապարտում են հոմոսեքսուալիզմը և լեսբիանությունը (ընդ որում այս կարծիքը ավելի հաճախ արտահայտել են տղամարդիք և փոքրագույն սոցիալական խմբի ներկայացուցիչները՝ տարիքով մարդիք, քիչ կրթված մարդիք և գյուղացիները);[/li][li]Ավելի քիչ (40%)-ը հայտարարել են, որ վերաբերվում են նրանց առանց դատապարտման (այս տեսակետը ավելի հաճախ արտահայտել են կանայք, երիտասարդությունը, բարձրագույն կրթություն ունեցող հարցվողները և Մոսկվայում ու այլ մեգապոլիսներում ապրողները);[/li][li]Հարցվողների 13%-ը դժվարացել են արտահայտել իրենց վերաբերմունքը;[/li]

Բնակչության տարբեր խմբեր, տարբեր վերաբերմունք ունեն սեռական փոքրամասնությունների կատմամբ: Օրինակ՝ դեռահաս-տղաներին բնորոշ կլանայնությունը և անհանդուրժողականությունը իրենցից տարբեր հասակակիցների նկատմամբ, ընդհանուր առմամբ արտահայտվում է հոմոսեքսուալության նկատմամբ զգալի ատելությամբ՝ 7,9 և 11 դասարանի 1429 Մոսկվայի դպրոցականների հարցումների ժամանակ, որն անց է կացվել 2001 թվականին, տվաների 24,9% ասել են, որ "ատում են աչ տրադիցիոն կողմնորոշման մարդկանց և համարում են, որ նրանց հետ պետք է պայքարել ցանկացած մեթոդներով" (Աղջիկներից նման պատասխան են տվել միայն 2,7%), իսկ տղաների 12,8%-ը և աղջիկների 5,1%-ը ասել են, որ այդ մարդիք իրենց "ջղայնացնում են" և "նրանց անհրաժեշտ է ստիպողական մեկուսացնել համապատասխան հաստատություններում":

Ինչպես հետևում է նշված փաստերից, Ռուսաստանում ապրող մարդկանց մեծամասնության մոտեցումը կամ նեյտրալ է, կամ անհետևողական և միայն նրանց 22%-ն է արտահայտում հոմոֆոբ տրամադրվածություն: Ընդ որում արտահայտվում են հետևյալ դիրքորոշումները՝

    [li]հետևողական տոլերանտ դիրքորոշում, որն ընդունում է ոչ տրադիցիոն կողմնորոշման մարդկանց բարոյական, սոցիալական և քաղաքացիական իրավունքների հավասարությունը (23%);[/li][li]հետևողական հոմոֆոբ դիրքորոշում՝ հոմոսեքսուալիստների և լեսբիանկաների նկատմամբ վերաբերում է որպես ոչ լիարժեք և/կամ հասարակության համար վտանգ ներկայացնող, որի կանխման համար անհրաժեշտ է սահմանափակել նրանց իրավունքները և բուժել և/կամ քրեական պատասխանատվության ենթարկել (21,9%);[/li][li]նեյտրալ դիրքորոշում՝ խնդրի նկատմամբ հետաքրքրության բացակայություն, այս առիթով սեփական կարծիքը արտահայտելու վախ կամ չկամություն (11,5%);[/li][li]իրավիճակային դիրքորոշում՝ երբ կոնկրետ հարցի մասին արտահայտվելիք կարծիքը փոխվում է կախված իրավիճակից, տվյալ ինֆորմացիայից և սեփական էմոցիոնալ վիճակից (25,3%);[/li][li]Հատուկ խումբ են իրենցից ներկայացնում status quo պահելու կողմնակիցները, ում ձեռնատու է այժմյան վիճակը, այսինքն ռեպրեսսիաների բացակայությունը համակցված դիսկրիմինացիայից պետական պաշտպանման հրաժարման համակցման հետ (18,3%):[/li]

Լայն հռչակում ստացավ ազգայնամոլական տրամադրվածության էքստրեմիստների և ուղղափառ ռադիկալների համատեղ արված ակցիան՝ 2006 թվականի մայիսի 1-ի գիշերը, որը մամուլում ստացավ գեյ-ջարդ անվանումը: Մոտ 150 հոգի խաթարեցին Մոսկվայի "Renaisance Event Club" գեյ-ակումբում անց կացվելիք երեկույթը: Հավաքվածները փակեցին ակումբի մուտքերը և մի քանի ժամ շարունակ գոռում էին հոմոֆոբիական բնույթի կոչեր և անպարկեշտ հայհոյանքներ, ակումբի այցելուների հասցեին: Բացի դրանից, ակումբի դռներին ձու, շշեր և քարեր էին շպրտում:

Հոմոֆոբիայի արտահայտումների և սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի նպատակով, ռուսաստանի "գեյ-ակտիվիստները" առաջարկեցին "Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների դեկլարացիա", և անց են կացվում ակցիաներ, համաշխարհային հասարակության ուշադրությունը՝ Ռուսաստանում հոմոֆոբիայի խնդրի վրա հրավիրելու միտումներով:

Հոմոֆոբիա հասկացությունը, որպես հասարակական երևույթ առաջացել է արևմտաեվրոպական սոցիոկուլտուրական պարադիգմայի մեջ: 2006 թվականի հունվարի 18-ին հրապարակված Եվրոխորհրդի "Հոմոֆոբիան Եվրոպայում" (Homophobia in Europe) ռեզոլյուցիան, որոշել է հոմոֆոբիան, որպես "իռացիոնալ վախ և զզվանք հոմոսեքսուալության և լեսբիանկաների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերային մարդկանց նկատմամբ, որն հիմնված է նախախնամությունների վրա և նման է ռասիզմին, քսենոֆոբիային, անտիսեմիտիզմին և սեքսիզմին" (англ. an irrational fear of and aversion to homosexuality and to lesbian, gay, bisexual and transgender (LGBT) people based on prejudice and similar to racism, xenophobia, anti-semitism and sexism)՝ այս կերպով ընդունելով հոմոֆոբիայի բացատրությունը, որպես սոցիալական և կուլտուրայի երևույթ, այլ ոչ հոգեբուժական համախտանիշ:

ԱՄՆ-ում, համասեռամոլները հաճախ ենթարկվում են դիակրիմինացիայի և տարբեր տիպի հարձակումների: Այսպե, օրինակ՝ ամերիկացի համասեռամոլների 90%-ը նշում են, որ անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ են ստացել, իսկ մոտ մեկ երրորդը՝ ենթարկվել է ֆիզիկական բռնության: Համասեռամոլները բերում են հետևյալ վիճակագրությունը՝ միջին ամերիկացի աշակերտը, օրական լսում է մոտ 26 հոմոֆոբիկ արտահայտություն: Երիտասարդ համասեռամոլների մոտ 31%-ը, 2005 թվականին, ենթարկվել են դպրոցում ֆիզիկական բռնության:

Իրաքում, վերջին տարիներին, համասեռամոլները թիրախ են դառել մուսուլմանական կրոնական ֆանատների համար, որոնք իսկական որս են հայտարարել "ոչ ավանդական" սեռական կողմնորոշման մարդկանց նկատմամբ, ինչի արդյունքում տասնյակ իրաքցի-համասեռամոլներ դաժանաբար սպանվել են:

Բավականին լարված իրավիճակ է Իսրաելում: 2005 թվականին անց կացված գեյ-շքերթի ընթացքում, կրոնական մոլեռանդները, ցուցարարների վրա մեզով լի շշեր և կալով փաթեթներ են շպրտել: Որոշ բողոքողներ տանում էին "Հոմոսեքսուալիզմը՝ հիվանդություն է" պաստառներ: Երթի հակառակորդներից մեկը դանակով ծանր վիրավորել է գեյի և լեսբիանկայի: Ավելի վաղ, Երուսաղեմ քաղաքի քաղաքապետը փորձել էր արգելել այդ գեյ-շքերթը, սակայն դատարանը որոշում էր կայացրել, որ արգելելու համար բավարար հիմքեր չկան և ստիպել էր քաղաքի իշխանություններին ապահովել միջոցառման անվտանգությունը, ծիածանի սիմվոլներով դրոշներ կախել քաղաքում և կազմակերպիչներին հատուցել ծախսերի մի մասը:

Նախկին սոցիալիստական ճամբարի որոշ երկրներում, հոմոֆոբիայի խնդիրը քիչ ակտուալ չէ: Հոմոֆոբիայի բարձր մակարդակի պատճառով, Էստոնիայում, 2006 թվականին, երկիրը լքեց Հոլանդիայի դեսպանը:

Բելոռուսիայում, վերջին տարիների ընթացքում, այդ հողի վրա երկու դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ: 2005 թվականին, տեղի իշխանությունները մեղադրեցին Չեխիայի դեսպանատան աշխատակից Պավել Կրժիվոգլավիին, անչափահաս դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և վռնդեցին երկրից:

Անգլիայում, հոմոֆոբիայի դեմ անկոմպրոմիս պայքար է տարվում: Այսպես՝ Բորնմուտ քաղաքի քաղսովետի 72-ամյա անդամը, այն հարցին, թե ինչքան բյուրոկրատական խոչընդոտներ պետք է հաղթահարեր Նոյը մեր ժամանակներում, պատասխանեց, որ Նոյը դեռ պետք է բացատրեր, թե ինչու իր տապանի վրա չուներ հոմոսեքսուալ կենդանիներ: Այս կատակը, Բորնմուտի գեյ-հասարակության կողմից ընդունվեց որպես վիրավորանք և քաղաքական գործիչը կորցրեց իր պաշտոնը:

    [li]Շատ երկրներում գոյություն ունեն հատուկ ծրագրեր՝ դպրոցականների շրջանում հոմոֆոբիայի պրոֆիլակտիկա անց կացնելու համար, որոնցում օգտագործվում են կինոյի և շոու բիզնեսի ներկայացուցիչների անուններ, ովքեր համասեռամոլականների կողմնակիցներ են: Սակայն երբեմն, այս ցուցակները կազմողները ցանկալին իրականի տեղ են տալիս: Այսպես՝ Մեծ Բրիտանիայում, սեռական փոքրամասնությունների թվին էին դասել Հոլիվուդյան դերասան Քեյվին Սփեյսին, ով երբեք և ոչ մի պարագայում չի արտահայտել իր հոմոսեքսուալ հակումները:[/li][li]Էմինեմին մեղադրել են հոմոֆոբիայի մեջ, իր երգերի տեքստերի ագրեսիվ բնույթի համար: Բայց և այնպես, Էլթոն Ջոնը համաձայնվեց նրա հետ դուետով ելույթ ունենալ 2001 թվականին Գրէմմի մրցանակի հանձնման արարողության ժամանակ, ինչը շոկի մեջ գցեց "Gay and Lesbian Alliance Against Defamation" կազմակերպության անդամներին, ովքեր դրանից մեկ տարի առաջ պարգևատրել էին երգչին հոմոֆոբիայի դեմ պայքարի համար:[/li][li]Հոմոֆոբ մոտիվներ կարելի է նկատել Հարդկոր-հիպ-հոպում: Դրա հայտնի օրինակներից է DMX-ի "Where The Hood At" երգը:[/li][li]2001 թվականին, "Չուգուննիյ սկորոխոդ" Պետերբուրգյան խումբը, ձայնագրեց "Պիդորները գալիս են" (Пидоры идут!) կոմպոզիցիան, որի վրա նկարահանված տեսահոլովակը ցուցադրվել է MTV-ով: Երգում նկարագրված են "նորմալ" մարդու մտքերը, ում դժվար է ապրել "հոմոսեկներով" լեցուն այս աշխարհում՝ (Դու տղամարդ ես ծնվել - դու քաշվեցիր: Ճանապարհ չունես եթե նատուրալ ես: Կամայական վարսավիր և ստիլիստ պետք է լինի հոմոսեքսուալիստ: Ինչպես նատուրալը տեղավորվի գործի, եթե հոմոսեկները միանգամից զավթում են: Դու աշխատում ես ֆիրմայում մի քանի օր և հանկարծ պարզվում է, որ բոսսդ գեյ է: Ինչ պետք է անես՝ գոռաս, լռես, կռանաս ու տաս, թե փախչես: Փախիր, փախիր, փախիր՝ նրանք արդեն կողքիդ են: Փախիր, փախիր, փախիր՝ շոյում են հայացքով): Չնայած, որ շատ լսողներ երգը համարեցին կատակ և հոմոֆոբ իսթերիկաների ծաղրանք, հեղինակներն ինքները պնդում են, որ նրանք հենց այն էին ուզում ասել, ինչ ասել են՝ "մեզ, որպես նատուրալ մարդիք, անհանգստացնում է մեր երեխաների ապագան":[/li][li]Հոմոսեքսուլների կողմից նեգատիվ արձագանք ստացավ 1992 թվականին ԱՄՆ-ում նկարահանված "Հիմնական բնազդ" կինոնկարը, որը նկարահանվել էր Հոլանդացի ռեժիսյոր Փոլ Վերխովենը: Նրանք համարեցին կինոնկարի գլխավոր հերոսուհու կերպարը՝ գրող-բիսեքսուալ Քեթրին Տրամելլին, որին կերպարանավորել էր Շարոն Սթոունը, սեռական փոքրամասնություններին սևացնող և մեղադրեցին ֆիլմի ստեղծողներին հոմոֆոբիայի մեջ: Սեռական փոքրամասնությունների ակտիվիստները և նրանց կարեկցողները ամեն կերպ դիմակայել նկարահարման պրոցեսին, իսկ հետո փորձում էին խափանել այս ֆիլմի պրեմյերային ցուցադրումը:[/li][li]Մի շարք ռադիոկայաններ հրաժարվեցին եթեր տալ "Լյապիս Տրուբեցկոյ" խմբի "Անդրյուշա" երգը, համարելով այն հոմոֆոբիկ: Սակայն խմբի լիդեր Սերգեյ Միխալոկը հերքում է նման մեղադրանքները, համարելով, որ երգն ուղղակի հեգնական է, ինչպես իրենց խմբի երգերի մեծ մասը: Որպեսզի ավելի լավ բացատրվի իրենց մտահաղացումը, հետագայում նկարահանվեց տեսահոլովակ, որտեղ կանայք տիպիկ տղամարդկային բաներով են զբաղվում, ներկայացնելով "կին թաքնված է ամենքիս մեջ" ֆրազան:[/li][li]Ֆրանսիացի կինոռեժիսյոր Գասպար Նոէի "Անդարձելիություն" (2002) ֆիլմում, "Ուղիղ աղիք" սադո-մազո-գեյ ակումբի այցելուները ներկայանում են անպարկեշտ տեսքով, իսկ կինոնկարի կենտրոնական մասում, այդ ակումբի անդամներից մեկը՝ կավատ-հոմոսեքսուալիստ, որի մականունն է Սոլիտյոր, յուրահատուկ այլասերված ձևով բռնաբարում է Մոնիկա Բելուչչիի հերոսուհուն: Որպեսզի իրեն չմեղադրեն հոմոֆոբիայի մեջ, Գասպար Նոէն, ֆիլմի հիմնական աշխատանքը վերջացնելուց հետո, վերադարձավ "Ուղիղ աղիք" ակումբ և նկարեց էպիզոդի վերջը, որում նա ինքը կատարեց մաստուրբացնող այցելուի դերը:[/li][li]Վիկտոր Պելեոինի "Մարդագայլի սուրբ գիրքը" վեպից դուրս գրած այս ցիտատը՝ ռուսաստանում հոմոֆոբիայի մասին է՝. "Ռոս տղամարդկանցից շատերը հոմոֆոբ են այն պատճառով, որ ռուսական ուղեղում շատ ամուր նստած են կրիմինալ պատվի կոդեքսի մետաստազները: Կամայական լուրջ մարդ, ինչով էլ որ չզբաղվի, ենթագիտակցորեն հարմարվում է նառերին և ջանում, որ իր կենսագրության մեջ բանտային տաբուների նկատելի խախտումներ չլինեն, ինչի պատճառով նա հետո իր հետույքով է պատասխան տալու: Այդ պատճառով էլ ռուս մաչոյի կյանքը նման է պերմանենտ սպիրիտիկ սեանսի՝ մինչ մարմինը լողում է շռայլության մեջ, հոգին՝ զոնայի ժամանակն է կարճում:[/li]

Որոշ մասնագետների և ակտիվիստների կողմից առաջարկվել է նաև մի նոր տերմին՝ լեսբոֆոբիա (lesbophobia)՝ լեսբիանկաների նկատմամբ բացասական վերաբերմունքը հատուկ ձևով նշելու համար: Հոմոֆոբիայի հետ պայքարի ֆրանսիական կենտրոնի ներկայացուցիչների կարծիքով, այսպիսի ձևակերպումը իմաստ ունի, քանի որ լեսբիանկաները, գեյերի համեմատ, ավելի չկամությամբ են հայտնում իրենց նկատմամբ ցուցաբերված դիսկրիմինացիայի մասին, չնայած, որ իրականության մեջ այդ փաստերը տեղի ունեն: Լեսբոֆոբիան կապված է որոշ հատուկ կարծրատիպերի հետ՝ օրինակ, կին-սպորտսմենների հետ կապված՝ բոլորը մտածում են, որ նրանց մեծամասնությունը լեսբիանկա է: Սակայն դեռևս այսպիսի դասակարգում չի եղել և կամայական նմանատիպ դիսկրիմինացիա համախմբվում է հոմոֆոբիա անվան տակ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты