Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Գիշերաթիթեռային խելագարություն

Գիշերաթիթեռային խելագարությունը՝ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում ապրող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդությունն է: Նավախո հնդկացիները վերաբերվում են այս հիվանդությանը նույն կերպ, ինչպես ՁԻԱՀ-ին, այսինքն չափից դուրս վախենում են դրանից:

Գիշերաթիթեռային խելագարությունը արտահայտվում է այն բանում, որ մարդու մոտ էպիլեպտիկ նոպաների նման նոպաներ են սկսվում, որոնք բերում են կատաղության և իսթերիկ, ինքնասպանական վարքագծի: Հաճախ հիվանդը համարում է, որ իր մարմնի մի որևե մաս ավելի փոքր է քան մնացածները՝ գլուխը, իրանը, սեռական օրգանները կամ որևե մի ուրիշ մաս: Նրանց հետազոտելու ընթացքում, բժիշկները չեն գտել մի ուրիշ հիվանդության ֆիզիկական նախանշաններ: Գիշերաթիթեռային խելագարությունը գնահատվում է, որպես մաքուր հոգեմարմնական վիճակ: Այս հիվանդությանը անվանել են "գիշերաթիթեռային խելագարություն", որովհետև

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Կոռո

Եվս մի հիվանդություն կապված մարմնի մասերի փոքրանալու հետ, որն անվանվում է Կոռո: Այս քիչ հայտնի հիվանդությունը տարածված է հիմնականւոմ հարավային և հարավ-արևելյան Ասիայի բնակիչների շրջանում: Դրա էությունը կայանում է վառ և հաճախակի փլուզող տագնապային նոպաների մեջ, կապված մարդուն համակած վախի հետ՝ որ իր սեռական օրգանները փոքրանում են, վերանում են կամ բարակում:

Սովորաբար հիվանդը համոզված է լինում, որ այդ բանը իր սեռական օրգանների հետ տեղի ունենա, նա անմիջապես կմահանա: Այս հոգեկան խանգարումը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում (պենիս և ձվիկներ), քան կանանց: Բժիշկները և հոգեբանները չգիտեն թե ինչու է կոռոն ընդունում այդ տեսքը և առաջանում հիմնականում ասիական երկրներում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Վինդիգոի պսիխոզ

Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով: Նրանց մարմինը կիսաթափանցիկ է, կազմված է սառույցից, կամ էլ գազանային, ծածկված խիտ մազածածկույթով: Չնայած չափազանց նիհարությանը, Վենդիգոն աչքի է ընկնում անհագությամբ: Իր զոհերին նա գրավում է սուլոցով, ինչը հիշեցնում է քամու սվսվոց:

Հենց իրենք՝ հնդկացիները, խոսելով Վենդիգոյի առաջացման մասին, խոստովանում են, որ գոյություն ունեն այս առասպելի առաջացման մի քանի տարբերակներ՝

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Սուստո

Կենտրոնական Ամերիկայում Սուստո են անվանում այն հոգեկան հիվանդությունը, երբ հիվանդին թվում է թե լիովին կորցրել է իր բոլոր կենսագործունեության համար անհրաժեշտ ուժերը: Քունը դառնում է անհանգիստ, իսկ ինքը՝ ատիպիկ, դեպրեսիայի մեջ խորացած: մարդը կորցնում է ախորժակը, ուշադրություն չի դարձնում հագուստի վիճակի և անձնական հիգիենայի վրա, և ի վիճակի չի լինում նորմալ կատարել իր առօրյա պարտականությունները: Սուստոից կարելի է մահանալ, ինչը երբեմն էլ տեղի է ունենում: Չնայած, որ մարդիք դանդաղ են հանգչում, բժիշկները նրանց մոտ հիվանդությունների կամ վնասվածքների ոչ մի ֆիզիկական պատճառ չեն գտնում:

Սուստոն (susto) հանդիսանում է հասարակական հիվանդություն, ավելի ճիշտ՝ "հիվանդության վախ", որն ունի ուժեղ հոգեբանական ենթատեքստ: Սուստո - թարգմանած պորտուգալերենից կամ իսպաներենից նշանակում է վախ՝ հանկարծակի սպառնալիք ներկայացնող ուժեղ վախ: Երբ այս հիվանդությունը ընդունում է ավելի ծանր և պոտենցիալ լետալ ձև, նրան անվանում են էսպանտո (espanto), ինչը նույնպես՝ թարգմանած իսպաներենից կամ պորտուգալերենից նշանակում է տեռոր կամ ինտենսիվ վախ: Սուստոն անվանում են նաև պերդիդա դել ալմա (perdida del alma) կամ չիբիհ (chibih):

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Ամոկ

Ամոկ (մալայերեն meng-âmok - ընկնել կույր զայրույթի մեջ և սպանել) — հոգեկան վիճակ է, որը հոգեբուժության մեջ հաճախ սահմանվում է, որպես էթնոսպեցիֆիկ ֆենոմեն, բնորոշ միայն Լաոսի, Ֆիլիպինների, Պոլինեզիայի, Պապուա - Նոր Գվինեայի և նավախո ու պուերտոռիկացի տղամարդկանց: Ամոկը բնութագրվում է կտրուկ շարժողական գրգռումով (որպես օրենք դա վազքն է) և առանց պատճառի մարդկանց վրա հարձակվելու ագրեսիվ վարքագծով:

Գերմաներենում "ամոկ" բառը ստացել է լայն կիրառում և նշանակություն և նշանակում է կատաղի, կույր, չմոտիվացված ագրեսիա մարդկային զոհերով և առանց դրա, արևե էթնիկ կան աշխարհագրական շրջանակից դուրս:

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Ուղեղի հոգնածություն

Ուղեղի հոգնածությունը՝ հոգեկան համախտանիշ է, որը նկատվում է բացառապես Հարավային Աֆրիկայում: Այս հիվանդության ժամանակ, հիվանդը ընդհանուր հոգնածության զգացողություն է ունենում, որի պատճառով էլ դժվարանում է կենտրոնանալ կամ ինչ-որ բան հիշել: Հետաքրքիրն այն է, որ այդ վիճակը առաջանում է հիմնականում ուսանողների և դպրոցականների մոտ, երբ նրանք լուրջ մտավոր լարվածություն են վերապրում:

Ուղեղի հոգնածությունը դա՝ "տերմին է, որն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում, որպեսզի նկարագրվի այն վիճակը, որն վերապրում են դպրոցականներն և ուսանողները, ի պատասխան կրթության դժվարությունների: Այս հիվանդության ախտանիշները, իրենցից ներկայացնում են՝ ուշադրությունը կենտրոնացնելուց, ինչ-որ բան հիշելուց և մտածելուց դժվարություններ: Հիվանդները հաճախ հայտարարում են, որ իրենց "ուղեղը հոգնել է": Լրացուցիչ մարմնական ախտանիշները, որպես օրենք լոկալիզացվում են գլխի և վզի շրջանում՝

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты