fbpx
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Անկասկած, դժվար է գնահատել ծնողների կամ այլ մտերիմ անձանց դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում։ Այժմ բավական շատ գրքեր են լույս տեսել, որոնք կարող են օգնել ծնողներին զարգացնել իրենց երեխաների խոսքը, օրինակ՝ Ա․ Ի․ Մակսակովա, Գ․ Ա․ Տումանովա «Սովորեցրեք խաղալով», Մ․ Ֆ․ Ֆոմիչևա «Երեխաների ճիշտ հնչարտաբերման դաստիարակում», Գ․ Ս․ Շվայկո «Խոսքի զարգացման խաղեր և խաղային վարժություններ»։

Դրական արդյունք ստանալու համար երբեմն բավական է լինում փոքրիկի ուշադրությունը հրավիրել հնչյունների ճիշտ արտաբերությանը։ Այս դպքերում նախապես անհրաժեշտ է արտաբերական վարժությունների միջոցով զարգացնել արտաբերական մկանունքը։ Սակայն եթե Ձեր ջանքերին հակառակ՝ երեխան մեկ ամսվա ընթացքում այդպես էլ չի սովորել ճիշտ արտաբերել հնչյունները, լավ կլինի դիմել մասնագետին։ Արտաբերությունն ուղղելու հետագա փորձերը կարող են խորացնել խնդիրը, օրինակ՝ ամրապնդել երեխայի սխալ արտաբերությունը կամ ընդհանրապես՝ շեղել երեխայի աշխատելու ցանկությունը։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բոլոր ծնողներն ուզում են, որ նրանց երեխան լինի լավագույնը, ամենահաջողակը, ամենախելացին, լավ սովորի դպրոցում և ունենա շատ ընկերներ։ Այս նպատակներին հասնելու համար կարևորագույն դեր ունի խոսքի զարգացումը։ Խոսքային խնդիրներ ունեցող երեխաները դառնում են փակ, քիչ են շփվում հասակակիցների հետ, որպես հետևանք՝ սկսում են հետ մնալ նաև մտավոր զարգացման մեջ։ Արդյո՞ք ավելի լավ չէ ժամանակին հաղթահարել խնդիրները և օգնել երեխային հարմարվել հասարակության մեջ։

Բոլորին է հայտնի, որ խնդիրն ավելի հեշտ է կանխարգելել, քան շտկել։ Եթե խոսքային խանգարումները չշտենք վաղ տարիքում, դրանք միայն ավելի կխորանան՝ ստեղծելով բարձրագույն հոգեկան գորունեության ձևավորման հապաղում։

Ինչպես հայտնի է, լոգոպեդը շտկում է խոսքային խնդիրները, նպաստում է ճիշտ արտաբերության, բառաձևավորման հմտությունների, մտքերի գրագետ ձևակերպման, ընկալման զարգացմանը, ինչպես նաև բառապաշարի հարստացմանը։ Այս մասնագետի օգնությունը հաճախ անհրաժեշտ է լինում ոչ միայն փոքրիկներին, այլ նաև՝ դեռահասների և մեծահասակներին։ Ստորև ներկայացնում ենք այն դեպքերը, երբ կարելի է դիմել լոգոպեդի օգնությանը։

1.Փոքրիկը լռում է, չի «թոթովում»։

2.Մեկ ու կես, երկու տարեկանում երեխան չի ասում «մամա», «պապա», «տատա», «կակա» և այլն։

3.Երեխան լռում է մինչև երեք տարեկանը, սակայն ընկալում է իրեն ուղված խոսքը։ Կամ չի ընկալում իրեն ուղված խոսքը։ Կարևոր է պարզել, թե ինչը այնպես չէ։ Հնարավոր է, որ լսողությունը ստուգելու կարիք կա, կարող է նյարդաբանի բուժման կարիքը կա, կամ գուցե՝ լոգոպեդի։ Հաճախ անհրաժեշտ է լինում և՛ նյարդաբանի, և՛ լոգոպեդի միջամտություն միաժամանակ, քանի որ նյարդաբանական խնդիրները հաճախ իրենց հետևից առաջացնում են լոգոպեդական խնդիրներ։

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դիմելով արհեստավարժ հոգեբանի խորհրդատվությանը, Դուք կարող ենք ստանալ այնպիսի անկախ մասնագետի որակավորված օգնություն, ով չի հանդիսանում շահագրգիռ կողմ և կարող է նայելով Ձեր աչքերի մեջ ասել ճշմարտությունը:

Յուրաքանչյուր արհեստավարժ հոգեբան, երկարատև ուսուցում է անցնում, որպեսզի կարողանա հասկանալ մարդկային հոգու նրբությունները: Չնայած տեսությունների առատությանը և համալսարանում ուսման ջանասիրությանը, հոգեբանի համար ամենակարևորը՝ մարդկանց օգնելու ցանկությունն է: Յուրաքանչյուր մարդ եզակի է, և հոգեբանի առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ ճիշտ գնահատի սեփական խնդրով իրեն դիմած մարդու եզակիությունը, և կազմված իրավիճակից գտնի այն ելքերը, որոնք կլինի ամենաընդունելին և ճիշտը հենց այդ մարդու՝ դիմողի համար:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ի՞նչ է տեղի ունենում հոգեթերապիայի ժամանակ: Ի՞նչ պետք է անել, խոսե՞լ, և ինչու՞ ու ինչպե՞ս է դա աշխատում: Հաճախ այս հարցերին պատասխան չի տրվում, ինչն էլ բազմազան կռահումների և առասպելների առիթ է տալիս:

Հաճախակի մարդիկ իրենց մեջ պատկերացնում են երկու տարբեր պատկերներ՝ "իմաստունի" կամ "գուրու - հոգեբանի", ով գիտի բոլոր հարցերի պատասխանները: Այս հոգեբանից սպասում են, որ նա "կլուսավորի" և "կկանգնեցնի ճշմարիտ ճանապարհի վրա" ընդ որում մեկ կամ երկու հանդիպման ընթացքում: Մյուս պատկերում, հոգեբանը անվրդով և լռակյաց արհեստավարժ է, իր անփոխարինելի թախտի մոտ նստած, և այսպես մոտակա երեք տարվա ընթացքում...

Այս ամենը իրականությանը չի համապատասխանում, և երբ գալիս է հոգեբանին դիմելու պահը, այդ հորինված հանելուկային լուսապսակը, հաճախ խանգարում է դիմել նրան, կամ էլ հիասթափություն է առաջացնում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Եվ այսպես, եկեք լույս սփռենք այդ հանելուկային մասնագիտության տեր մարդկանց՝ հոգեբանների գործունեության իմաստի վրա:

Մեր հասարակության մեջ, որտեղ հոգեբանական գիտությունը նոր է սկսել ժողովրդականություն վայելել, շատ մարդիկ դեռևս շփոթմունքով են ընդունում "հոգեբան" բառը, կամ էլ աղոտ պատկերացում ունեն նրա աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Իսկ երբ ինչ-որ առարկայի մասին կա ինֆորմացիայի պակաս, սկսում են պտտվել ամենաանհավանական կռահումներ, առասպելներ և լեգենդներ:

Եվ այսպես, եկեք քննարկենք հոգեբանների մասին ամենատարածված առասպելները՝

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոգեբան բառը հոգեբանություն բառի ածանցյալն է, որը կազմված է երկու բառերից՝ հոգի և բանել - գիտություն: Հոգեբանությունը՝ գիտություն է հոգու, մարդու հոգեկան գործունեության, օրինաչափությունների և զարգացման առանձնահատկությունների մասին: Դա այն գիտելիքներն ու փորձն է, որն այսօր ներկայացնում է գիտությունը, "մարդկային հոգու գաղտնիքների" մասին՝ ինչպես է զարգանում, ձևավորվում և գործում հոգեկանը, ինչ պատճառով են առաջանում այս կամ այն շեղումները և խնդիրները:

Հոգեթերապիա բառը նույնպես կազմված է երկու բառերից՝ հոգի և թերապիա - բուժում: Սա հոգեկանի տարբեր կողմերի վրա ազդելու մեթոդներն ու միջոցներն են, որպեսզի վերականգնեն նրա նորմալ գործունեությունը:

Եվ այսպես, հոգեբանը ամեն ինչ գիտի հոգեկան աշխարհի մասին, իսկ հոգեթերապևտը բուժում է հոգեկանը:

Հոգեթերապիան բաժանվում է երկու ուղղությունների՝