fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Ստենդալի համախտանիշը հոգե-մարմնական խանգարում է, որը բնութագրվում է մեծ քանակի արվեստի գործերի կենտրոնացման վայրերում կամ արվեստի ազդեցության զոնայում արտահայտվող սրտխփոցով, գլխապտույտով և հալլյուցինացիաներով:

Անվանվել է 19-րդ դարի ֆրանսիացի ականավոր գրող Ստենդալի անունով, ով իր "Նեապոլ և Ֆլորենցիա՝ ճանապարհորդություն Միլանից Ռեջիո" գրքում նկարագրել է՝ 1817 թվականին Ֆլորենցիա կատարած իր այցի ժամանակ ունեցած զգացողությունները:

Չնայած, Ուֆֆիցիում գտնվող ֆլրորենցիական պատկերասրահ հաճախողների ունեցած նոպաների բազում նկարագրությունների, համախտանիշը նկարագրվել է միայն 1979 թվականին, իտալացի հոգեբույժ Գրացիէլլա Մագերինիի կողմից, ով հետազոտել և նկարագրել է Ֆլորենցիայում գտնվող զբոսաշրջիկների ունեցած զգացողությունների շուրջ 100 միանման դեպքեր: Առաջին անգամ այս ախտորոշումը դրվել է 1982 թվականին:

Այս տերմինը հաճախ օգտագործվում է ռոմանտիզմի շրջանի երաժշտությունը լսողների հակազդումը նկարագրելու համար:

Այս հիվանդության նկատմամբ հակում ունեցող մարդը, գտնվելով այն վայրերում, որտեղ ցուցադրված են մեծ քանակության արվեստի գեղեցիկ գործեր, գլխապտույտ, տախիկարդիա, հուզումներ և նույնիսկ հալլյուցինացիաներ է ունենում: Նրանց համար ամենավտանգավոր վայրը, Ֆլորենցիայի Ուֆֆիցիում գտնվող պատկերասրահն է, որը այցելող զբոսաշրջիկների ունեցած թուլությունների օրինակների հիման վրա էլ նկարագրվել է այս համախտանիշը:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: