Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կապիկն ու Թռչնակը

Ճյուղից ճյուղ ցատկելով, կապիկը մի անգամ թռչունի բույն գտավ որտեղ ճուտիկներ կային: Նա անմիջապես թաթը մտցրեց այնտեղ, սակայն թռչնակները վայրկյանական այս ու այն կողմ փախան: Բախտը չբերեց միայն նրանցից ամենաթույլի, ով դեռ թռչել չգիտեր:

Ուրախությունից ոտքերի տակ հող չզգալով, կապիկը, թռչնակը ձեռքում վերադարձավ տուն: Նա այնքան էր հմայվել թռչնակով, որ շոյում էր նրան, համբուրում, լիզում, օրորում ձեռքերի մեջ և ամուր-ամուր սեղմում իր կրծքին:

Մայրը քնքշորեն նայեց դստերը, սակայն չկշտամբեց չարաճիճիության համար:

- Դու միայն տես, մայրիկ, թե որքան լավն է նա ու զվարճալի, - ոգևորված գոռում էր կապիկը: - Ահ, որքան եմ ես նրան սիրում:

Նա շարունակում էր համբուրել և շոյել թռչնակին այնքա, մինչև վերջինս չխեղդվեց նրա ջերմ գրկում:

Թող մորեն որոշ ծնողներ, ովքեր ընդունակ չեն հետ պահել իրենց զավակներին, խրախուսելով նրանց վտանգավոր զվարճանքները, որոնք երբեմն բարի վերջ չեն ունենում:

 

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты