Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Միայն ճշմարտության մի մասը

Մուհամմեդ մարգարեն, իր ուղեկիցներից մեկի հետ եկավ քաղաք, որպեսզի մարդկանց ուսուցանի: Ուսմունքի կողմնակիցներից մեկը նրան դիմեց հետևյալ խոսքերով՝

- Տեր: Այս քաղաքում հիմարությունն է տիրում: Այստեղի բնակիչները համառ են ավանակների պես և ոչինչ չեն ուզում ուսանել: Քեզ չի հաջողվի այս անզգա մարդկանցից և ոչ մեկին ճշմարիտ ճանապարհի վրա դնել

Մարգարեն լսեց նրան և բարեհաճությամբ պատասխանեց՝

- Դու իրավացի ես:

Շուտով այդ համայնքի մի ուրիշ անդամ փայլող դեմքով մոտեցավ մարգարեին՝

- Տեր: Դու օրհնված քաղաքում ես: Մարդիկ ծարավ են լսել ճշմարիտ ուսմունքը և սրտները բաց անել Քո խոսքերի առջև:

Մուհամմեդը բարեհաճորեն ժպտաց և նորից ասաց՝

- Դու իրավացի ես:

- Օ, Տեր, - դիմեց այդ պահին Մուհամմեդին իր ուղեկիցը, - մեկին դու ասում ես, որ իրավացի է: Մյուսին, ով հակառակն է պնդում, նույնպես ասում ես, որ իրավացի է: Չի կարող սևը՝ սպիտակ լինել:

Մուհամմեդը պատասխանեց՝

- Ամեն մարդ տեսնում է աշխարհն այնպիսին, ինչպիսին ուզում է տեսնել: Ինչի համար նրանց հակաճառեմ: Մեկը տեսնում է չարը, մյուսը՝ բարին: Կարո՞ղ ես պնդել, որ նրանցից մեկը սուտ ասեց, քանզի մարդիկ, ինչպես այստեղ, այնպես էլ աշխարհում ամենուր միաժամանակ և չար են և բարի: Նրանցից և ոչ ոք ինձ ոչ մի սուտ բան չասաց, այլ միայն ասաց ճշմարտության մի մասը:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты