Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ինչն է առանձնացնում բժշկին մարգարեից

Մի անգամ Ավիցենաի մոտ եկավ մի աշակերտ, ով նրան շատ էր մեծարում և ասաց՝ "Մեծարգո պարոն: Դու մեր բոլոր գիտնականներից ամենաիմաստունն ես: Դու փիլիսոփա ես, պոետ, աստղագուշակ և շատ ավելի շատ գիտես, քա պահանջում է գիտությունը: Ինչու՞ Դու չես ձգտում մարգարե դառնալ: Ես համոզված եմ, որ հազար ու հազար մարդիկ կգան քո հետևից և կլսեն Քեզ: Մտածիր միայն, Մուհամմեդը միայն ուղտապան էր, նա գիտություններից տեղյակ չէր, սակայն նրա խոսքը հասնում էր յուրաքանչյուրի սրտին և լսվեց միլիոնավոր մարդկանց կողմից": "Առիթի դեպքում ես Քեզ կբացատրեմ, - պատասխանեց Ավիցենան, - միայն համբերություն ունեցիր":

Շատ ցուրտ ձմեռ սկսեց: Այդպիսի ցրտեր չէին կարողանում հիշել նույնիսկ ծերունիները: Ավիցենան հիվանդ պառկած էր անկողնում: Նույն սենյակում պառկած էր նաև այն նույն աշակերտը, ով նրան հարց էր տվել ժամանակին:

Գիշեր էր: Տենդից ցամաքած Ավիցենան, ծարավից տանջվում էր և երազում էր գոնե մի կում սառը ջրի մասին: "Ընկեր, - դիմեց նա իր սենյակի ընկերոջը, - ես անչափ խմել եմ ուզում, բակից ինձ մեկ բաժակ ջուր կբերե՞ս":

Պատկերացնելով, թե ինչպես պետք է այդ սարսափելի ցրտին դուրս գա բակ ջրի հետևից, աշակերտն ավելի խոր մտավ վերմակի տակ: "Ոչ, պարոն, - ասաց նա, - բժիշկները միաձայն ասում են, որ քո հիվանդության դեպքում, սառը ջուրը՝ թույնի է նման":

Իսկ Ավիցենայի ծարավն ավելանում էր: Բերանն անտանելի չորացել էր: "Մի քիչ ջուր բեր գոնե: Իմ հիվանդության դեպքում, սառը ջուրը հենց ամենալավ դեղորայքն է":

Միայն այն մտքից, թե ինչպես է կոտրելու ջրհորի միջի սառույցը, որպեսզի կատարի Ուսուցչի ցանկությունը, աշակերտի մեջքը փշաքաղվեց: Նա համառորեն պնդում էր, որ տենդի ժամանակ ավելի վատ բան չկա սառը ջրից: Իսկ մեծ բժիշկ Ավիցենան, պնդում էր, որ միայն սառը ջուրը կարող է թեթևացնել իր տանջանքները: Սկսվեց վեճ դոգմաների մասին, որը ձգվեց ամբողջ գիշեր:

Արևածագի հետ, մինարեթի աշտարակից լսվեց մուեձինի ձայնը, ով հավատացյալներին կոչ էր անում լվացվել, այնպես, ինչպես պահանջում էին մարգարեի պատվիրանները՝ գլուխ խոնարհելով Մեքքայի կողմ և Ղուրանից սուրբ աղոթքներ կարդալով: Ավիցենայի աշակերտն իր վրայից մի կողմ նետեց վերմակը, վեր թռավ անկողնուց, սրընթաց դուրս թռավ սենյակից, կոտրեց ջրհորի վրայի սառույցը և լվացվեց՝ ինչպես որ կրոնական կարգն էր: Հետո նա ծնկի իջավ խալու վրա, որպեսզի առավոտյան աղոթքն ասի և փառք տա Բարձրագույնին:

Այն բանից հետո, երբ նա վերջացրեց աղոթքը, Ավիցենան դիմեց նրան հետևյալ խոսքերով՝ "Թանկագին ընկեր, Դու երևի թե դեռ չես մոռացել, թե ինչպես էիր հարցնում ինձ, թե ինչու չեմ ձգտում մարգարե դառնալ: Այսօր ես ուզում եմ պատասխանել Քեզ: Այ տես, Մուհամմեդը, ով հասարակ ուղտապան էր միայն, մեզանից հեռացել է ավելի քան երեք հարյուր տարի առաջ, սակայն նրա խոսքը այնպիսի ուժ և իշխանություն ունի, որ կարողանում է Քեզ անկողնուց դուրս հանել, չնայած այս սարսափելի ցրտին, ստիպում է Քեզ լվացվել սառցե ջրով և աղոթել: Իսկ ես երբ Քեզ ամբողջ գիշեր խնդրեցի ինձ միայն մի բաժակ ջուր բերել, Դու ականջ չդրեցիր իմ խոսքերին, չնայած որ գիտեմ, մեծարում ես ինձ որպես Քո Ուսուցիչ: Ահա պատճառներից մեկը, թե ինչու ես, չնայած իմ ողջ գիտելիքների երբեք չեմ ձգտի, որ մարգարե դառնամ":

Այս պատմությունից հայտնի է դառնում մի կարևոր փաստ՝ որքան որ վստահություն չցուցաբերի այցելուն բժշկին, բժիշկն երբեք չպետք է իրեն համարի ամենազոր մարգարե:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты