Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Խաղաղ նկար

Կար չկար, մի թագավոր կար: Մի անգամ նա առաջարկեց պարգև նրան, ով ամենալավը կպատկերի խաղաղությունը: Շատ նկարիչներ փորձեցին նկարել այդ նկարը: Արքան նայեց բոլոր աշխատանքները, սակայն դրանց մեջ կային միայն երկուսը, որոնք իրեն դուր եկան: Դրանցից նա պետք է ընտրեր ամենա արժանին:

Մի նկարի վրա մի խաղաղ լիճ էր պատկերված: Այն նման էր հայելու և արտացոլում էր նրան շրջապատող լեռները, կապույտ երկինքը սպիտակ ամպերով: Բոլորը, ով տեսնում էր այդ նկարը, կարծում էին, որ հենց այս նկարն է հանդիսանում խաղաղության կատարյալ պատկերը:

Երկրորդ նկարում ՝

սարեր էին: Սակայն այդ սարերը ուղիղ չէին և տկլոր էին: Վերևում նկարված էր փոթորկվող երկինք, անձրև էր գալիս, փայլում էր կայծակը: Սարերից իջնում էր փրփրած մի ջրվեժ: Այդ ամենը այնքան էլ խաղաղ տեսք չուներ:

Սակայն նայելով ջրվեժին, արքան այնտեղ մի փոքրիկ թուփ տեսավ, որն աճում էր ժայռի ճեղքից: Այդ թփի վրա մի թռչուն բույն էր հյուսել:

Այնտեղ, փոթորկվող ջրի կողքին նա սպասում էր իր ձագուկներին: Հենց այս նկարն էլ ընտրեց Արքան: Նա ասաց՝

- Խաղաղություն՝ չի նշանակում վայր, որտեղ ամեն ինչ լուռ է և խաղաղ, որտեղ չկա աղմուկ և անհանգստություն, որտեղ չկա լարված աշխատանք: Խաղաղությունը՝ դա այն է, երբ այդ ամենը կա, սակայն Դուք Ձեր սրտում խաղաղություն և հանգստություն եք պահպանում:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты