Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Քարը

Մի երիտասարդ երթևեկում էր իր նոր փայլում "Յագուարով" լավ տրամադրության մեջ, քթի տակ ինչ որ մեղեդի երգելով: Հանկարծ նա ճամփեզրին նստած երեխաներ տեսավ, ովքեր մեքենա էին կանգնեցնում: Այն բանից հետո, որ ընթացքը դանդաղեցնելով զգուշորեն անցավ նրանց կողքից և նորից ուզեցավ արագություն հավաքել, հանկարծ նա լսեց, որ մեքենային մի քար կպավ:

Երիտասարդը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և բռնելով տղաներից մեկի օձիքից սկսեց թափ տալ, գոռալով՝

— Ինչու՞ դու նետեցիր այդ քարը: Դու գիտե՞ս թե այս մեքենան ինչ թանկ արժե:

— Ներեք ինձ պարոն, — պատասխանեց տղան: —

Ես նպատակ չունեի Ձեզ կամ Ձեր մեքենային վնաս պատճառել: Բանը նրանում է, որ եղբայրս հաշմանդամ է, նա սայլակից ընկել է և ես չեմ կարողանում նրան օգնել նորից բարձրանալ հաշմանդամի սայլակի վրա: Նա շատ ծանր է ինձ համար: Արդեն մի քանի ժամ է մենք օգնություն ենք խնդրում, սակայն ոչ մի մեքենա կանգ չառավ: Ես այլ ելք չունեի, քան Ձեզ վրա քար նետելը, այլապես Դուք նույնպես կանգ չէիք առնի:

Երիտասարդը օգնեց հաշմանդամին նստել սայլակի մեջ, մի կերպ զսպելով արցունքները և կոկորդին սեղմող զգացումը: Հետո մոտեցավ մեքենային և տեսավ մեքենայի նոր փայլող դռան վրա քարի հարվածից առաջացած փոսը:

Նա երկար տարիներ երթևեկեց այդ ավտոմեքենայով, և ամեն անգամ, երբ ավտոմեխանիկները նրան առաջարկում էին վերանորոգել այդ փոսը, նա մերժում էր, որովհետև այդ փոսիկը ամեն անգամ նրան հիշեցնում էր այն մասին, որ եթե անտեսես շշունջը, քեզ վրա քար կթռչի:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты