Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հաջող գործարք

- Հենց հիմա վեր կաց: Այ դու այլանդակ կենդանի, - հայհոյում էր բեդուինը և մտրակում ալարկոտ ուղտին, ով համառորեն կանգնել էր ծնկների վրա ավազների մեջ: - Եթե մի անգամ էլ ինձ չլսես և չենթարկվես, ես քեզ մի թումանով կվաճառեմ շուկայում: Այ դու, անպետք անասուն, Ալլահով եմ երդվում, ես դա կանեմ:

Մի օր էլ չէր անցել, որ բեդուինը նորից փայտով ծեծում էր ալարկոտ ուղտին: Եվ ահա, նա ստիպված եղավ կատարել այն, ինչում երդվում էր: Անհրաժեշտ էր խոստումը պահել, և բեդուինը, ինքն իր, ուղտի և Աստծու հետ խռոված, կենդանուն տարավ շուկա: Հիմա նա զղջում էր իր վերջին երդման համար: Ախր մեկ թումանը ուղտի համար՝ շատ էժան գին էր, ավելի լավ էր այն ժամանակ գոնե հարյուր թուման ասեր:

Եվ հանկարծ նրա գլխում մի փրկարար միտք ծագեց: Նա վազեց տուն և շուկա բերեց իր ծեր, համարյա թե կույր կատվին: Հետո ամուր կապեց կատվին՝ ուղտին և սկսեց ամբողջ շուկայով մեկ գոռալ՝

- Հոյակապ ուղտ, միայն մեկ թումանով: Գնեք, բարի մարդիկ: Մեկ ուղտը՝ մեկ թումանով: Ձեզ այսպիսի բան ոչ-ոք չի առաջարկի, միայն մտածեք, մեկ ուղտը՝ միայն մեկ թումանով:

Իսկ երբ ուղտը գնող գտնվեց, ապա բեդուինը խորամանկորեն ասաց

- Ողտը՝ մեկ թուման արժե: Բայց ես այն Բայց ես այն կատվի հետ եմ վաճառում, իսկ այն արժե իննսուն ինը թուման

Մինչ երեկո բեդուինը գովերգում էր իր ուղտին թանկարժեք հավելվածի հետ միասին: Նրա շուրջը ամբոխ էր հավաքվել: բոլորը ծիծաղում էին նրա խորամանկության վրա և ոչ ոք չէր ուզում գնել ուղտին: Երեկոյան, իրենից գոհ բեդուինը տուն վերադարձավ, սանձից բռնած տուն բերելով իր ուղտին և ինքն իրեն ասելով՝

- Ես երդվել էիր այս ուղտին մեկ թումանով վաճառել: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի իմ երդումը կատարեմ: բայց մարդիկ ուղղակի չուզեցան գնել նրան: Երդումը չկատարելու պատիժն արդեն ընկնում է նրանց՝ այդ ժլատ անաստվածների վրա:

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты