Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես սիրահարվել եմ: Ի՞նչ անեմ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։ Ես 23 տարեկան եմ, ապրում եմ ծնողներիս հետ, երեխաներ չունեմ։

Աղջիկների հետ շփման շատ փոքր փորձ ունեմ։ Ընկերներս փոքրաքանակ են, սակայն հուսալի։ Բնավորությամբ ավելի շատ մելանքոլիկ եմ, սակայն երբ գործը հասնում է սիրածս գործին (շարժիչների վերանորոգումը), ապա այստեղ ինքնամոռաց շարժվում եմ առաջ, ինքն իրեն է ստացվում։ Կուզեի ավելի համոզված մարդ դառնալ՝ սակայն սա ավելի շատ երազանքներում... Ցավոք սրտի շրջապատս ընկալում է ինձ որպես մելանքոլիկ։ Սակայն երբ բանը պատասխանատու աշխատանքի մեջ է, բոլորը վազում են իմ մոտ՝ կուզեի ավելի շատ մարդկանց հետ ժամանակ անց կացնել այլ ոչ երկաթների, ուղղակի երևի դաստիարակությունս է այդպիսին (ծնողներս, չգիտեմ թե ինչու, մանկուց այսպես են սովորեցրե, և հիմա բարդ է շփվելը, սակայն ինչքան եմ ուզում)։

Ծանոթացա մի 20 տարեկան աղջկա հետ և շատ սիրեցի։ Արդեն կես տարի է, որ գժվում եմ՝ ծանոթացել եմ վերանորոգման ժամանակ, ստացվում է, որ աշխատանքի բերումով՝ որիշ տարբերակով երևի թե չէի էլ փորձի նրան մոտենալ։ Մի քանի անգամ հանդիպեցինք՝ նույնիսկ խոսելու ընդհանուր թեմա չունեինք, իսկ հանդիպեցինք ոչ թե այն պատճառով, որ ես նրան հետաքրքրում էի, այլ հավանաբար այնքան ծաղիկ նվիրեցի, որ նա ուղղակի համաձայնվեց հանդիպման։ Սակայն բանը դրանում չէ, ես գիտեմ, որ նա ինձ չի սիրում, ուղղակի զանգահարում եմ նրան հաճախ, առանց պատճառի, լինում է նույնիսկ խոսելու բան չի լինում, սակայն անհրաժեշտություն եմ զգում նրա ձայնը լսել... Ես նրան շատ եմ սիրում, սիրում եմ ամեն ինչը՝ նույնիսկ նրա շարժումները, ժեստերը... Նա շատ շփվող մարդ է, երևի թե շատ ընկերներ ունի, սիրում է երեկույթների մասնակցել, սիրում է հավաքույթներ, սակայն հաստատ գիտեմ, որ գլխում քամի չէ։ Մինչև ինձ նա ընկեր է ունեցել, հանդիպել են մեկ տարի, նույնիսկ հասել է ամուսնության, սակայն ծնողները խանգարել են։ Նա երկար է տանջվել, սակայն իր խոսքերով, զգացմունքները արդեն թողնում են և նրանք ուղղակի ընկերներ են մնացել։ Ինչն է ինձ հետաքրքրում՝ կարող են արդյոք իրար հետ ապրել երկու տարբեր մարդիք՝ նա սիրում է հավաքույթներ, իսկ ես ավելի շատ տնային եմ, թե դա ճակատագիր չէ։ Այո նա ինձ հիմա չի սիրում, սակայն ինձ թվում է, որ ես նրան կնվաճեմ, ուղղակի ժամանակ է պետք, սակայն եթե մեր իրար հետ լինելը ճակատագիր չէ (տարբեր մարդիք, տարբեր հայացքներ), ապա իմ ավելի խորացնելը և հույսով ապրելը կբերի ավելի մեծ ցավի... Խորհուրդ տվեք խնդրում եմ։

Հա մեկ էլ ընկերս ասաց, նրա մոտ ամեն շաբաթ՝ նոր ընկերուհի է, որ եթե աղջիկը շատ սիրել է իր նախկին ընկերոջը, ապա հեշտությամբ կվերադառնա նրա մոտ, ուղղակի ժամանակի խնդիր է, մինչև նրանց ծնողները իրար հետ լեզու գտնեն։ Սակայն նա ասում է, որ իր զգացմունքները անցել են, համենայն դեպս, տղան մինչ հիմա էլ նրան առաջարկում է վերադարձնել հարաբերությունները, սիրում է դեռևս, իսկ նա կտրուկ հրաժարվում է , ասում է, որ այդ հարաբերությունները նրան պետք չեն, բավարար տանջվել է, և բավական է։ Իսկ ես ինչ անեմ, չգիտեմ։ Խնդրում եմ մի խորհուրդ տաք։

P.S. Եթե դա կարևոր է, ապա ես երևի միասեր եմ՝ դպրոցից նայել եմ աղջիկներին և ինձ թվացել է, որ նրանք բոլորը միանման են։ Սիրել եմ միայն 8-րդ դասարանում, սակայն դա շուտ անցավ, և ահա այսքան տարի անց եկավ այս սերը։ Ուղղակի ես գիտեմ, որ այս աշխարհում նա միակն է այդպիսիսն, ուղղակի զգում եմ նրան, ու վերջ, ուղղակի մեր մեջ փոխհասկացավծություն չկա։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր նամակից կարելի է կռահել, որ դուք լրջորեն սիրահարված եք։ Դա Ձեր կյանքում շատ կարևոր և լավ իրադարձություն է։ Համոզված եմ, որ բնավորությամբ՝ ասպետ եք։ Դա էլ է լավ։ Հիմնովին համաձայն չեմ Ձեր ընկերոջ հետ։ Կյանքում ամեն ինչի համար արժե պայքարել։ Նամանավանդ սիրած աղջկա համար։ Սա հենց լավ պատճառ կհանդիսանա, որ Դուք փոխվեք։ Փորձեք փոխել Ձեր առօրյան և հետաքրքրությունները, որպեսզի հասնեք Ձեր երազած արդյունքին։ Եվ մոռացեք Ձեր այն կանխակարծիքը, որ նա Ձեզ չի սիրում։ Սա պարտվողի քաղաքականություն է։ Հավատացեք ավելի հաղթողի քաղաքականությանը, պատկերացրեք, որ կինոֆիլմի հերոս եք, և փորձեք ձգտել հասնել այդ կերպարին։ Դուք ասում եք, որ նա շատ ընկերներ ունի, այդ դեպքում խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ է նա անում Ձեր հետ, եթե դուք նրան հետաքրքիր չեք։ Ուրեմն, Դուք նրան ինչ-որ բանով հետաքրքիր եք, և սա կարող է դառնալ կորիզ այն բանի, որ նա վաղը սիրի Ձեզ, եթե Դուք շատ ջանաք։ Հին հայկական ասացվածք կա՝ Ջրից վախեցողը գետը չի մտնում։ Դարձեք նրա երազանքի տղամարդը՝ վերջին շրջանում Դուք նրան ավելի լավ եք ճանաչել քա որևե մեկը այս աշխարհում։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты