Татев Нагапетовна Нагапетян - Психологический Центр "МАДАТЯН"

«ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆ» WORKSHOP

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է «Լոգոպեդական առաջնային խորհրդատվություն» թեմայով WORKSHOP, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն տեսականորեն ծանոթանալ լոգոպեդական առաջնային խորհրդատվության առանձնհատկություններին, այլ նաև գործնականում տեսնելու, փրձելու և փորձարկելու, շտկելու իրենց հմտություններն ու կարողություններն այդ ոլորտում։

WORKSHOP-Ի ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ`

ՕՐ 1

  • Ծանոթություն։
  • Լոգոպեդական առաջնային խորհրդատվության առանձնահատկությունները։
  • Լոգոպեդական առաջնային հետազոտությունը երեխաների, դեռահասների և մեծահասակների դեպքում։
  • Լոգոպեդական առաջնային հետազոտության ժամանակ կիրառվող գործիքակազմ, մեթոդներ և միջոցներ։
  • Իրական դեպքերի ներկայացում, վերլուծություն և քննարկում։
  • Հարց ու պատասխան։

ՕՐ 2

  • Առաջին հանդիպման վերաբերյալ քննարկում, վերլուծություն և ամփոփում։
  • Խոսքի հետազոտման կամ ախտորոշման քարտեր։
  • Այցելուի ծնողների և/կամ հարազատների հետ աշխատանք։
  • Իրական դեպքերի հիման վրա մարզումներ, խաղ-վարժանքներ։
  • Հարց ու պատասխան։
  • Ամփոփում։

WORKSHOP-Ի ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

WORKSHOP-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝ հայերեն:

WORKSHOP-Ը ՎԱՐՈւՄ Է՝ ԱՆՆԱ ՀԱՅԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ` Հետազոտող (PhD Researcher), «Լոգոպեդների հայկական ասոցացիայի» անդամ, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի լոգոպեդ։

WORKSHOP-Ի ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ՝ 8 ժամ։ 2 օր, օրական 4 ժամ։

ՈՐՏԵՂ՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 26):

WORKSHOP-Ի ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝ 20 000 դրամ է։ Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

WORKSHOP-Ը նախատեսված է բոլոր լոգոպեդների համար, ովքեր ցանկանում են գործնականում արդյունավետ դարձնել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, ստանալ գործնական նոր հմտություններ ու կարողություններ, ինչպես նաև մեթոդներ և միջոցներ լոգոպեդական առաջնային խորհրդատվությունը հաղթահարելու համար։

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ: Ցանկացողները շտապեն ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

WORKSHOP-Ի ավարտին տրվելու է ՎԿԱՅԱԿԱՆ, հաստատված՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից: