Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հետերոֆոբիա - վախ կամ զզվանք հետերոսեքսուալների նկատմամբ

Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Այս տերմինը մտցվել է սեռական տերմինների բառարան և առաջին անգամ հասարակայնացվել է 1995 թվականին ամերիկյան սեքսոպատթոլոգ Ռոբերտ Տ.Ֆրանսուերի կողմից և որոշված է եղել որպես վախ հետերոսեքսուալներից:

1990 թվականին լույս տեսած, Ջուդիտ Ա.Ռայզմանի "Կինսկին, սեքսը և խաբեբայությունը" գրքում, մի ամբողջ գլուխ նվիրված է հետերոֆոբիային, որտեղ նա ներկայացված է, որպես Ֆրանսուերի սահմանում և նոր կոնցեպցիա:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոմոֆոբիա - միասեռ հարաբերությունների նկատմամբ նեգատիվ վերաբերմունք

Հոմոֆոբիա (հին Հունական ὁμός — նման, միանման և ὁ φόβος — վախ) — հոմոսեքսուալության արտահայտման և դրա հետ կապված հասարակական երևույթների նկատմամբ նեգատիվ հակազդման հավաքական սահմանում:

Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է՝ հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին (վախ, զզվանք, բարկություն և այլն): Հոգեբույժության մեջ և հոգեթերապիայում, հոմոֆոբիայի առանձին կլինիկական նշաններ գոյություն չունեն: Ամերիկյան Հոգեբույժական ասսոցիացիայի "Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում" այդպիսի հիվանդություն գոյություն չունի: Ինքը՝ "հոմոֆոբիա" տերմինը, հոգեկան հիվանդություն չի նշանակում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Միզոֆոբիա - վախ կեղտոտվելուց, աղբից, վարակվելուց

Միզոֆոբիա (հուն. mysos — կեղտ, ախտոտում, պղծում + ֆոբիա — վախ, անգլ. mysophobia, misophobia) — կպչուն վախ ախտոտվելուց կամ վարակվելուց, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում:

Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլերեն germ — միկրոբ բառից) — վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը (պետք չէ խառնել գերմանոֆոբիայի հետ): Ուրիշ անվանումներն են՝ բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա, և ռուպոֆոբիա (հունարեն rhypos - կեղտ):

Անձին ով ունի այսպիսի վախ անվանում են միզոֆոբ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Վերմինոֆոբիա - վախ միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից

Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ և այլն, հուն. φόβος — վախ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:

Մարդկանցից շատերի համար այդ ամենը հանդիսանում են ուղղակի կյանքի փաստեր և նրանք իհարկե, զգուշանում են այդ ամենից, բայց դրան պարանոիդալ կերպով չեն վերաբերվում: Մյուսների կարծիքով՝ միկրոբները, իրենցից մշտական վտանգ են ներկայացնում, իսկ եթե նրանց մոտ ինչ-որ մեկը հազա կամ փռշտա, ապա դա բավարար է, որ դա նրանց մոտ ծայրահեղ տագնապ առաջացնի: Վերմինոֆոբիան բնութագրվում է միկրոբների մասնին նույնիսկ մտածելուց, ծայրահեղ տագնապի և պանիկայի զգացողություններով:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты