Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

  • Կլինիկական հոգեբան Միհրդատ Ռոստոմի Մադաթյանի անձնական կայք- www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Սկայպ խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, խորհրդատվություն, սկայպ, skype

  • Կարդա իմ գիրքը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիայի բուժումը, лечение депрессии, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Խորհրդատվություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հարց ու պատասխան, խորհրդատվություն

  • Ամեն ինչ դեպրեսիայի մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, դեպրեսիա, գիրք, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանության նորություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, նորություններ

  • Ամեն ինչ ֆոբիաների մասին - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, ֆոբիա, վախ, հանրագիտարան

  • Տուր Քո հարցը - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, անվճար, խորհրդատվություն, Միհրդատ, Մադաթյան

  • Տարօրինակ հիվանդություններ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, տարօրինակ, հիվանդություններ

  • Հայաստանն իմ աչքերով - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, Հայաստան, Երևան, Արցախ, Միհրդատ, Մադաթյան

  • Հոգեբանի ընդունարան - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

  • Հոգեբանական առակներ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն, հոգեթերապիա, Միհրդատ, Ռոստոմի, Մադաթյան

ua-tour.net

Վինդիգոի պսիխոզ

Վինդիգոի պսիխոզ - www.psyhelp.am հոգեբան, հոգեբանություն

Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով: Նրանց մարմինը կիսաթափանցիկ է, կազմված է սառույցից, կամ էլ գազանային, ծածկված խիտ մազածածկույթով: Չնայած չափազանց նիհարությանը, Վենդիգոն աչքի է ընկնում անհագությամբ: Իր զոհերին նա գրավում է սուլոցով, ինչը հիշեցնում է քամու սվսվոց:

Հենց իրենք՝ հնդկացիները, խոսելով Վենդիգոյի առաջացման մասին, խոստովանում են, որ գոյություն ունեն այս առասպելի առաջացման մի քանի տարբերակներ՝

  • Դրանցից առաջինը, ոչ մի կերպ կապված չէ մարդակերության հետ, դա ավելի շատ ինքնազոհաբերության մասին է: Երբ հարազատ ցեղին հետապնդում են թշնամիները և նրանց մահացու վտանգ է սպառնում, այդ ցեղի ամենալավ ռազմիկը, ինքնակամ համաձայնում է մի սրսափելի զոհաբերության՝ նա անտառի ոգիներին է տալիս իր հոգին: Փոխակերպվելով ահարկու հրեշի, նա օգնում է իր ցեղին հաղթանակ տանել, իսկ հետո, երբ վտանգը անցնում է, ռազմիկ-հրեշը, չի կարողանում նորից վերափոխակերպվել և մարդ դառնալ: Նրա զոհաբերությունը ընդունվում է, և նա ընդմիշտ հեռանում է անտառ, որտեղ էլ վերջնականորեն վեր է ածվում Վենդիգոյի, իսկ հարազատ ցեղը սկսում է որսը նրա վրա, քանզի Վենդիգոն - մահացու վտանգ է մարդկանց համար:
  • Ասում են, որ Վենդիգո է դառնում այն շամանը, ով չափից ավելի է տարվում սև մոգությամբ: Եվ չնայած որ պնդում են, որ շամանները կարող են Վենդիգո դառնալ միևնույն ժամանակ մարդակեր չդառնալով՝ այդ մասին ոչ մի հաստատուն ինֆորմացիա չկա:
  • Ահա ևս մի տարբերակ, ոչ ավելի վատը քան նախկինները՝ սովորական մարդը նույնպես կարող է Վենդիգո դառնալ - իր բարի կամքով: Սկսել պետք է սովից: Ինչքա՞ն կարող եք դիմանալ առանց ուտելու՝ օր, երկու: Մեկ շաբա՞թ: Երբ սովը անտանելի է դառնում, ժամանակն է անտառ գնալու: Վենդիգոն ինքը կգտնի Ձեզ, նույնիսկ չկասկածեք: Ամենայն հավանականության նա կօգտագործի "կամավորին" որպես ուտելիքի ձմեռային պահուստ, բայց կարող է և, ինչու ոչ, Ձեզանից Վենդիգո սարքել: Մարդկային մսով կշտանալուց հետո, "կամավորի" մարմինը հետզհետե կսկսի ծածկվել մազածածկույթով, ճանկեր կաճեն, աչքերը կսկսեն տեսնել մթության մեջ, իսկ ամենացանկալի կերակուրը կդառնա հում մարդու միսը:
  • Եվ վերջապես, վերջինը, ամենահավանական տեսությունը - կաննիբալիզմը: Հյուսիսում ձմեռները դաժան են: Հյուսիս ամերիկյան հնդական ցեղերը, հաճախ ամիսներով կտրված են եղել ամբողջ աշխարհից: Եվ երբ ուտելիքը վերջացել է, իսկ մինչև գարուն դեռ բավական ժամանակ է եղել, մի հասարակ հարց է կանգնել՝ ինչպես գոյատևել: Դեպքեր են եղել, երբ մարդը կերել է իր ընտանիքի անդամներին, կամ հարևանին, բայց դրա դիմաց սարսափելի վճար է տվել՝ հետզհետե այդ մարդակերը վեր է ածվել Վենդիգոյի:

Սակայն ոչ միայն հնդկացիներն են փոխակերպվել Վենդիգոյի: Որսորդները, ոսկի որոնողները, ճանապարհորդները, ներգաղթածները, լավ ճակատագիր փնտրողները, թափառաշրջիկները, այն բոլոր մարդիք, ովքեր լցվեցին այն ժամանակ հյուսիս ամերիկյան մայրցամաք - նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան կատաղի, անխնա և սոված է լինում այնտեղի ձմեռը: Եղել են դեպքեր, որ ոսկի որոնողների խումբը, սովամահ լինելուց փրկվելու համար, սպանել և կերել է իր ընկերներից մեկին, արդարանալով, որ գոյատևում է ուժեղը: Եվ վաղ թե ուշ նրանք բոլորը դատապարտված են եղել փոխակերպվելու հրեշի և սովից տանջվելու, հագեցնել ինչը, հնարավոր է եղել արդեն միմիայն մարդու մսով:

Ինչ որ ա է, հնդկացիները մինչև հիմա էլ հավատում են Վենդիգոյի գոյությանը և համարում նրան ամենավտանգավոր արարածը:

Վենդիգոյի առասպելի մասին առաջին պատմությունները փոխանցել են հետազոտողները և միսսիոներները, և դրանք պատկանում են տասնյոթերորդ դարին: Նրանք նկարագրում էին Վենդիգոյին, ավելի շուտ մարդագայլի, սատանայի կամ մարդակերի:

Որոշ մոլորությունների հակառակ, Վենդիգոն, Ձնե մարդուն նման չէ: Նա սովորական մարդուց ավելի բարձրահասակ է, ունի շատ նիհար մարդու կառուցվածք: Երբեմն Վենդիգոն պատված է լինում թափվող սպիտակ մորթով, մյուսները նկարագրում են նրան՝ բոլորովին անմազ: Սովորաբար, նրանք ուղղակի հետապնդում են իրենց զոհին, բայց երբեմն ուրիշ ձևի են մոտենում՝ վկաները պնդում են, որ Վենդիգոն՝ որսից հաճույք է ստանում: Անտառում հայտնված միայնակ ճանապարհորդը, սկսում է տարօրինակ ձայներ լսել: Նա հետ է նայում, որ պարզի այդ ձայների աղբյուրը, բայց ոչինչ չի տեսնում բացի ինչ-որ շատ արագ շարժվող բանի առկայծումից, այնքան արագ, որ մարդկային աչքը ի վիճակի չէ նկատել: Մի որոշ ժամանակ անց, այդ առկայծումը վերանում է, և Վենդիգոն, հնարավոր է կամաց կոռնա, որովհետև նրան դուր է գալիս ակտիվ որսը: Եվ երբ ճանապարհորդը սկսում է վախեցած փախչել՝ Վենդիգոն անցնում է հարձակման: Նա հզոր է և ուժեղ:

Նա կարիք չունի դարանակալելու իր զոհին: Նա ցանկացած մարդուց արագ է և ուժեղ:

Համարվում է, որ ոչ մի զենքով հնարավոր չէ նրան սպանել: Այս գազանին հնարավոր է սպանել միայն կրակով:

Հնարավոր է, որ տեղացի բնակիչների մոտ Վենդիգոյի պատկերը ձևավորվել է՝ մարդկանց անբացատրելի անհետացումների պատճառով: Այս արարածի անտրոպոմորֆությունը կարելի է բացատրել նրանով, որ նրան երբեք, ոչ-ոք չի տեսել կամ մարդակերության իրական դեպքերի փաստերով:

Երբ հյուսիսամերիկյան մայրցամաքը սկսեցին բնակեցնել եկվորները, նրանցից շատերը, Վենդիգոյի մասին լեգենդին շատ լուրջ վերաբերվեցին: Եվ ինչպե՞ս վարվեին՝ Սկզբից սկսեցին կորել որսի գնացած մարդիկ, ու հետո էլ պատմում էին, թե մի քանի անգամ տեսել են հենց իրեն՝ անտառի մարդակերին, որն երևացել է Հյուսիսային Մինեսոտայի (Վենդիգոյին պարբերաբար տեսել են այնտեղ՝ սկսած 1800 թվականից, մինչև 1920 թվականը) Ռոսեսու (Rosesu) քաղաքի շրջակայքում:

Տեղաբնակների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր նվիրեցին իրենց ամբողջ կյանքը՝ այս հրեշներին որսալուն, դառնալով Վենդիգոյի արհեստավարժ որսորդներ:

Նրանցից ամենահայտնին Ջեկ Ֆիլդերն էր, ով պնդում էր, որ իր կյանքի ընթացքում սպանել է ամենաքիչը 14 Վենդիգո: Վերջինին նա ոչնչացրել էր, արդեն 87 տարեկան հասակում: Այս որսում նրան օգնել էր իր որդին:

1907 թվականի հոկտեմբերին, Ֆիդլերը և նրա որդի Ջոզեֆը դատապարտվեցին, մեղադրվելով մի հնդկացի-կնոջ սպանության մեջ:

Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր ճանաչեցին այդ հանցագործության մեջ, բայց որպես իրենց արդարացում հայտարարեցին, որ այդ կինը վարակված էր "Վենդիգոյի պսիխոզով" և միայն հաշված ժամեր էին բաժանում նրան լիարժեքորեն հրեշի փոխակերպվելուց, ու որ նրան պետք էր ոչնչացնել, քանի դեռ նա չէր սկսել սպանել և ուտել ուրիշ մարդկանց:

Ասում են, որ Մինեսոտայում, առ այսօր Վենդիգոներ են ապրում:

Կաննիբալիզմը՝ ալգոնկինների մոտ, ում շատ դժվար է սնունդ հայթայթել, հատկապես երկար ու ձիգ ձմռան ամիսներին՝ ամենամեծ տաբուն է: Այնպես է ստացվել, որ սովը նրանց համար մշտական վտանգ է ներկայացնում: Այս ենթադրությունը հիմնվում է Վենդիգոյի մարմնի ֆիզիկական դեֆորմացիայի վրա, ինչը հիշեցնում է ցրտահարված և սովից տանջված մարդու մարմին: Վենդիգոն՝ առասպել է, հիմնված ձմեռվա պրոբլեմների և կաննիբալիզմի տաբուի անձնավորման վրա: Գիտակցական և անգիտակցական կաննիբալական պոռթկումները կարելի է սանձահարել միայն կարգապահության միջոցով, ինչի հիմնադիրն էլ Վենդիգոյի մասին առասպելն է:

Այս հնդկացիների մոտ, "Վենդիգոյի պսիխոզը" արտահայտվում է այն համոզմունքի մեջ, որ ինչ-որ մեկը բռնկել է անտառի հրեշի ոգու մոլագարությամբ: Մոլագարության պատճառը համարվում է՝ ընտանիքի համար ուտելիք հայթայթելու անկարողությունը - դա ցեղի անդամների համար և լուրջ անհաջողություն է, և սխալ, որն ունի հասարակական նշանակություն: Ինչպես և հենց իրենք՝ Վենդիգոները, այս հիվանդությունով հիվանդ հոգեկաննները, մարդկային միս ուտելու ուժեղ և կպչուն ցանկություն են ունենում: Սովորաբար նրանք, իրենց կաննիբալային ցանկությունները բավարարում են հարձակվելով հենց իրենց ընտանիքի անդամների վրա: Նրանք լիովին ունակ են սպանելու և ուտելու իրենց մտերիմներից մեկին, եթե նրանց չկանգնեցնես: Նրանք հավատում են, որ իրենց գործողությունների վրա հսկողությունը կորցնում են, և այդ մոլագարությունից ազատվելու միակ ճանապարհը իրենց համար՝ մահն է: Մարտոն Թեյչերի խոսքերով, ով աշխատություն է գրել "Վենդիգոյի պսիխոզի" հոգեբանական մարդաբանության մասին, հիվանդները հաճախ խնդրում են սպանել իրենց և չեն դիմակայում սեփական մահվանը:

Այս մոլագարությունից ձերբազատվելու համար, այս ժողովուրդները մշակել են ծիսական պար, որը կազմակերպվում էր Ասսիբոյնների, Կրիների ու Օջիբվեների մոտ՝ սովի ժամանակ, որպեսզի ամրացվի Վենդիգոյի տաբուն: Այս ծիսակատարություն-պարը, Օջիբվեները անվանում են Վինդիգոկաանզհիմոուին (wiindigookaanzhimowin). Հիմա այդ պարը կազմում է "Պար արևին" ծիսակատարության մի մասը: Այս պարը պարում են դիմակներով, ռիթմիկ շարժումներով՝ թմբուկների ռիթմի տակ: Վերջին հայտնի նման ծիսակատարությունը կայացել է ԱՄՆ-ի, Մինեսոտա նահանգի, Կասս գետի վրա եղած Լիչ Լեյք լճի վրա գոյություն ունեցցող Սթար Իսլենդ կղզու վրա՝ հնդկացիների հյուսիսային ամրագրման վայրում:

Ուշադրություն դարձրեք խնդրեմ մի փոքրիկ նրբերանգի վրա՝ երբ խոսում ենք հոգեկան հիվանդության մասին, ապա ավելի ճիշտ է օգտագործել "վԻնդիգո" կամ "ուԻնդիգո" տերմինը: Իսկ եթե խոսքը գնում է իրական հրեշի մասին (խնդրում եմ վատ չզգալ այս բառակապակցության համար), ապա ավելի ճիշտ է ասել "վԵնդիգո": Ընդհանրապես, այս հրեշը ավելի քան բավարար անուններ ունի: Ահա թե ինչ է առաջարկում մեզ Մոնստրոպեդիան՝ Wendigo, Windigo, Wiindigoo, Witiko, Weedigo, Weeghtako, Weeghteko, Weendigo, Wee-Tee-Go, Weetigo, Wehndigo, Wehtigo, Wendago, Wenigo, Wentigo, Wentiko, Wetigo, Whit-Te-Co, Whittico, Wiendigo, Wihtigo, Wiitiko, Windago, Windiga, Windagoe, Windagoo, Windego, Wi’ndigo, Windikouk, Wintego, Wintigo, Wi’ntsigo, Wintsigo, Wi’tigo, Wittako, Wittikka, Wihtikow, Atcen, Atschen, Cheno, Djenu, Ithaqua, Kokodje, Kokotsche, Outiko, and Vindiko. Այս անունները մոտավոր թարգմանությամբ նշանակում են "չար ոգի, որն խժռում է մարդկանց":

Վինդիգոն՝ կանադական հնդկացիների հոգեկան հիվանդություն է - կաննիբալիզմի ձգտման և մարդկային մսի կարիքի հանկարծակի հակում: Այս հիվանդության մանրակրկիտ նկարագրությունները տրվել են դեռևս 18-րդ դարում: Ժամանակակից հետազոտությունները անց են կացվել Ջ.Մ.Կուպերի (Cooper) կողմից՝ 1933 թվականին: Ուինդիգո բառը (բառացիորեն "կաննիբալ"), Հուդզոնի ծոցում ապրող չիպպեվա և օտտավա ցեղերի հնդկացիների մոտ հիշատակվում էր որպես կաննիբալների առասպելական կլան: Ժամանակի ընթացքում, ալգոնկին հնդկացիների առասպելներում, "ուինդիգոն" սկսեց կիրառվել չար ոգիների ցեղը կամ ստանային նշելու ժամանակ:

 Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է:

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նորություններ

GSM-կախվածություն

Շարժական կապի համատարածությունը և իրենց արտադրանքը մոլորակի համարյա բոլոր բնակիչներին վաճառելու հեռախոս արտադրողների ցանկությունը, բերում է նոր, նախկինում անհայտ հոգեկան խանգարումների և շեղումների արտահայտմանը: Հոգեբույժները սկսում են նկատել մարդկանց ավելի ու ավելի մեծ քանակ, որոնց մոտ, օդանավում, կինոթատրոնում, կամ հիվանդանոցում հեռախոսը անջատելու մասին անհրաժեշտ զգուշացումը առաջացնում է անհանգստություն և նույնիսկ վախ ու տագնապ:

Ավելին …

Ինչո՞վ են վտանգավոր...

..."տնայնածին հոգեբանները"

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ավելին …

Կանացի դեմքի...

...չափորոշիչ

Կանացի դեմքի գեղեցկությունը որոշվում է որոշակի չափանիշներով՝ բիբերի միջև եղած հեռավորությամբ, աչքերի և բերանի միջև եղած հեռավորության և դեմքի երկարության ու լայնության հարաբերությամբ:

Ավելին …

Կարդալով սերը աչքերում

Այն, թե ինչքան արագ եք նկատում, նայում են Ձեր վրա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչքան "կանացի" կամ "տղամարդկային" տեսք ունի նայողը՝ ահա այսպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները համարում են, որ տղամարդու կողմից, իր վրա նետված գեղեցիկ կնոջ հայացքը նկատելու արագության մեջ կարող է թաքնված դեր խաղալ էվոլյուցիոն առավելությունը:

Ավելին …

Ագրեսիա, կարգավիճակ...

...և սեքս

Երբևե մտածել եք, թե ինչու երբեմն աննշան բաների հետևանքով մարդը դուրս է գալիս հունից: Ինչու սխալ հայացքը կամ թափված կաթը կարող են բերել վեճի կամ նույնիսկ կռվի: Մինեսսոտա նահանգի համալսարանի հետազոտող Վլադաս Գրիշկևիչիուսը, ինչու էեն մարդիկ ճանճից փիղ սարքում, հարցին տալիս է երեք պատասխան՝ ագրեսիա, կարգավիճակ և սեքս:

Ավելին …

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Ավելին …

Հարց ու պատասխան

Ամուսինս կարծում է, որ...

...երեխայի հայրն ինքն է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ, բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան, փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Ավելին …

Չեմ ներում անցյալը

Հարց՝

Բարի օր: Իմ անունը Յուլիա է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի, միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին: Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:

Ավելին …

Նա ինձ լքեց իմ կարճ...

...տաբաթի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես Նատալյան եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Պյատիգորսկում՝ Ստավրոպոլի նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

Ավելին …

Բաժանվել եմ սիրելիիցս...

...և տեղս չեմ գտնում...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Ավելին …

Մենք արդեն 9-10 ամիս է

...ամեն օր վիճում ենք...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է Եկատերինա։ Ես 18 տարեկան եմ։ Ապրում եմ Եկատերինբուրգում ծնողներիս հետ (մորս, տատիկիս և պապիկիս)։ Կապնված եմ մի 18 տարեկան երիտասարդի հետ։ Ես շատ դժվար վիճակում եմ, չգիտեմ թե ում դիմեմ՝ հոգեբանի մոտ գնալ չեմ ուզում, որովհետև նրանք հաճախ փորձում են իմանալ այն, ինչի կարիքը չկա։ Այսպես ինձ ավելի հարմար է թվում…

Ավելին …

Գտել եմ ամուսնուս...

...գաղտնի նամակագրությունը իր նախկինի հետ…

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անուն է Ելենա: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Կիևում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:

Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս: Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):

Ավելին …