+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Եվս մի հիվանդություն կապված մարմնի մասերի փոքրանալու հետ, որն անվանվում է Կոռո: Այս քիչ հայտնի հիվանդությունը տարածված է հիմնականւոմ հարավային և հարավ-արևելյան Ասիայի բնակիչների շրջանում: Դրա էությունը կայանում է վառ և հաճախակի փլուզող տագնապային նոպաների մեջ, կապված մարդուն համակած վախի հետ՝ որ իր սեռական օրգանները փոքրանում են, վերանում են կամ բարակում:

Սովորաբար հիվանդը համոզված է լինում, որ այդ բանը իր սեռական օրգանների հետ տեղի ունենա, նա անմիջապես կմահանա: Այս հոգեկան խանգարումը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում (պենիս և ձվիկներ), քան կանանց: Բժիշկները և հոգեբանները չգիտեն թե ինչու է կոռոն ընդունում այդ տեսքը և առաջանում հիմնականում ասիական երկրներում:

Կոռոն՝ այս հիվանդության մալայզիական անվանումն է, որն էլ ընդունված է բժշկական և գիտական գրականության մեջ: Չինաստանում այն անվանում են տարբեր կերպ, այդ թվում նաև "սաոյան": Չնայած, որ մարդաբանները գրում են, որ կոռոյի համաճարակը կարող է տարածվել ամբողջ գյուղերի վրա, այս թեմայով շատ քիչ ինֆորմացիա կա, հատկապես դրա առաջացման պատճառների մասին: Մարդկանց, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, նկարագրում են որպես "անհասուն և կախվածություն ունեցող, սեփական հասունության մեջ անվստահ և սեռական հասունությունից վախեցած": Կոռոյի դեպքերը "հաճախ կապված են մաստուրբացիայի, սեռական ավելորդությունների նկատմամբ ունեցած վախի հետ", հաճախ առաջանում են նաև թմրանյութերի օգտագործման հետևանքով:

Կոռոյի նոպաները կարող են ձգվել ժամեր, օրեր և նույնիսկ շաբաթներ: Այս հիվանդության ժամանակակից բուժումը կայանում է դեղօրայքի և հոգեթերապիայի համակցված ազդեցության մեջ: Սակայն բուժման ժողովրդական մեթոդները բավական հետաքրքրական են, օրինակ՝ երբ "ընտանիքի անդամները և ընկերները բռնում են հիվանդի պենիսից, վախենալով, որ այն կանհայտանա՝ ներքաշվելով որովայնի մեջ":

1987 թվականին, դոկտոր Մէրոնդա Շերին հանդիպել է կոռոյով առաջին հիվանդը, ով ԱՄՆ-ում ծնված հասուն մարդ էր: Նա նկարագրում է Սիեթլի հիվանդանոց ընդունված հիվանդին, այսպես՝

…կովկասյան տիպի, չամուսնացած երտասարդ է, 25-26 տարեկան, առանց հոգեկան հիվանդությունների պատմության… Նա հիվանդանոց է դիմել՝ վերջին 4-5 օրվա ընթացքում էրեկցիայի բացակայության բողոքով: Նա ասում էր՝ "Նրա հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Նա փոքրանում է ու այդ պատճառով ես անընդհատ դիպչում եմ նրան, ստուգելով, թե ամեն ինչ արդյոք նորմալ է, թե ոչ": Հիվանդը վախենում էր, որ իր պենիսը և ձվիկները կանհետանան՝ ներքաշվելով որովայնի մեջ: Այս պրոբլեմի ի հայտ գալուց առաջ, նա սկսել է չափազանց անհանգիստ իրեն պահել: Նա վատ է քնել, մտքերը թվացել են "դանդաղացված և խճճված": Հոսպիտալիզացիայից մի քանի օր առաջ, նա իր խնդրով կիսվել է ծնողների հետ, սակայն նրանք միայն նեղվել են և բարկացել, ինչից նրա վախը միայն ուժեղացել է… (Վերջապես) երեկոյան, հիվանդանոցում հայտնվելուց առաջ, նա մոր աչքերի առաջ լիցքավորել է ատրճանակը, և ձև արել թե պատրաստվում է ինքնասպան լինել: Առավոտյան, քույրը նրան բերել է հիվանդանոց:

Թերապիայի սեանսներից հետո, Շերը հասկացավ, որ իր առաջ պրոբլեմային և անհանգիստ անձնավորություն է: Հիվանդի մեծ եղբայրը, Վիետնամում հիվանդացել էր շիզոֆրենիայով: Ինքը՝ հիվանդը "յուրահատուկ մտերիմ էր" իր մոր հետ: Նրա համարյա թե ամբողջ ընտանիքը, որտեղ նա հինգերորդ երեխան էր ութից, ապրում էր մի տանը: Նրանք ֆունդամենտալիստներ էին: Շերը գրում է, որ իր հիվանդը միշտ եղել է ամաչկոտ և նյարդային, վատ է սովորել, գոյատևել է պատահական աշխատանքներով և մինչև հոսպիտալիզացիան, երեք ամիս չի աշխատել:

Շերը պատմում է, որ նա տառապում էր ճարպակալությամբ, բարձր զարկերակային ճնշումով, ամեն օր մեծ քանակի ալկոհոլ էր օգտագործում և մաստուրբացիա էր անում, օրական հինգից վեց անգամ, չնայած որ "այդ առիթով մեղքի զգացում էր ապրում, քանզի իր կրոնը արգելում էր այն": Շերը նշում է, որ իր հիվանդը "զգում էր, որ երբ նա դա անում էր՝ "ամեն անգամ Քրիստոսի մեջքին մի վերք էր ավելացնում"": Երիտասարդին տղամարդիք չէին գրավում, իսկ նրա հարաբերությունները կանանց հետ, միշտ անհաջողությամբ էին պսակվել: Նա կորցրել էր ամուսնանալու կամ գոնե ուղղակի հայրական տնից դուրս գալու հույսը: Հիվանդը անց է կացրել հիվանդանոցում 13 օր, ընդունելով հոգեթերապևտիկ դեղօրայքի փոքր դոզաներ և լսելով համոզումներ այն մասին, որ իր նախանշանները կարծեցյալ են:

Ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ երիտասարդը, 12 տարեկան հասակում կարճատև սեռական կապ էր ունեցել նույն այն քրոջ հետ, ով իրեն բերել էր հիվանդանոց:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: