Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Կապգրի համախտանիշ

Բացասական նմանակի զառանցանք (Կապգրի զառանցանք կամ համախտանիշ): Սա հոգեբուժության մեջ պատահող հազվադեպ համախտանիշ է, որի ժամանակ հիվանդը հավատում է, որ իր շրջապատից որևե մեկին (ամուսնուն, կնոջը, ծնողներին և այլն) կամ էլ հենց իրեն փոխել են նմանակով: Վերջին դեպքում հիվանդը պնդում է, որ բոլոր այն վատ քայլերը, որը վերագրում են իրեն, կատարել է իր ճշգրիտ նմանակը: Այս հիվանդությունը, դրական նմանակի զառանցանքի հակառակն է, որի դեպքում հիվանդը անծանոթ մարդկու մեջ "ճանաչում" է ծանոթի:

Այս հիվանդությունը դասակարգվում է երկու տիպի՝ աուտոսկոպիկ, որի դեպքում հիվանդը համոզված է, որ տեսնում է իր նմանակին, և Կապգրի համախտանիշ, որի դեպքում նմանակը մնում է անտեսանելի:

Այս հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Կապգրի (1873-1950) կողմից 1923 թվականին և անվանվել է "նմանակների պատրանք": Սակայն "պատրանք" տերմինը, հոգեբուժության մեջ ունի այլ նշանակություն, որի պատճառով էլ այն վերանվանվել է:

Ահա մի բնորոշ օրինակ Պասսերի և Վարնոկի հաշվետվությունից (1991)՝ Միսսիս Դ-ն, 74 տարեկան, ամուսնացած, տնային տնտեսուհի է... հավատում էր, որ իր ամուսնուն փոխել են ուրիշ անծանոթ տղամարդով: Նա հրաժարվում էր քնել այդ "ինքնակոչի" հետ, փակվում էր ննջարանում, իր որդուց ատրճանակ է խնդրել և կռվի մեջ մտել իրեն հոսպիտալիզացնելու եկած ոստիկանների հետ: Երբեմն նա մտածում է, որ իր ամուսինը հանդիսանում է իր վաղուց մահացած հայրը: Ընտանիքի մյուս անդամներին հեշտությամբ ճանաչում է:

Իր նմանակի գոյության մեջ համոզված հիվանդի վառ օրինակ է բերված Սամոխվալովի հոգեբուժության դասագրքում: Հիվանդ Լ-ն հավաստիացնում է, որ սխալ վարքագիծը իրենը չէ, այլ իր երկվորյակինը, ում՝ ծնողները ժամանակին լքել են, և այժմ նա գտնվում է արտասահմանում: Հիմա այդ երկվորյակը գործում է իր անունից, որպեսզի վարկաբեկի իրեն: "Նա ճիշտ և ճիշտ ինձ նման է, և նույնիսկ հագնվում է այնպես, ինչպես ես եմ հագնվում, բայց միշտ կատարում է այնպիսի արարքներ, որոնք ես չէի խիզախի անել: Դուք ասում եք, որ ես կոտրել եմ իմ տան պատուհան՞ը: Դա ես չեմ, ես այդ ժամանակ բոլորովին ուրիշ վայրում էի գտնվում":

Բացասական նմանակի զառանցանքը հաճախ համակցվում է ուրիշ համախտանիշների հետ կամ հանդիսանում է որիշ հոգեկան հիվանդությունների, օրինակ շիզոֆրենիայի կամ այլ նյարդաբանական հիվանդության մաս: Այդ պատճառով էլ որոշ հետազոտողներ այն համարում են նախանշան այլ ոչ թե համախտանիշ:

Կան լուրջ վկայություններ այն տեսության օգտին, որ բացասական նմանակի զառանցանքի մասնակի պատճառ է հանդիսանում ծանոթ դեմքերին էմոցիոնալ հակազդման բացակայությունը: Միևնույն ժամանակ դեմքերը ճանաչելու ունակությունը պահպանվում է (չնայած ոչ միշտ լիովին): Այս խանգարումը պրոզոպագնոզիայի հակադարձն է, որի ժամանակ կորում է դեմքերը ճանաչելու ունակությունը, սակայն ծանոթ դեմքերը առաջացնում են էմոցիոնալ հակազդում, որը որոշվում է, օրինակ մաշկի դիմադրության միջոցով:

Այս և ուրիշ նման արդյունքներ թույլ տվեցին տեղեկատվություն ունենալ դեմքերի ճանաչման նորմալ մեխանիզմների մասին: Հոգեկան հիվանդությունների ուսումնասիրությունը, ուղեղի և գիտակցության նորմալ գործունեության մասին ինֆորմացիա ստանալու նպատակով, կոչվում է կոգնիտիվ նեյրոհոգեբուժություն, և բացասական նմանակի զառանցանքի ուսումնասիրությունը, այս ոլորտի առաջին հաջողություններից մեկն է:

ԲԳՌԱ հոգեկան առողջության գիտական կենտրոնի տնօրեն, ԲԳՌԱ ակադեմիկոս Այեքսանդր Տիգանովը պնդում է՝. "Կապգրի համախտանիշը ավելի հաճախ հանդիսանում է պարաֆրեն համախտանիշի բաղկացուցիչ մաս, որն էլ իրենից հանդիսանում է ֆանտաստիկ մեծամտության մոլուցքի, հետևելու և ազդեցության զառանցանքների, հոգեկան ավտոմատիզմի երևույթների և աֆֆեկտիվ խանգարումների համակցում: Ինչ՞ու են հիվանդին ուզում փոխել նմանակով: Որովհետև նա երկրի տիրակալ է, կամ էլ պետության կամ բանակի ամենաբարձր ղեկավար: Հիվանդին մի քիչ հանգստացնում է միայն այն փաստը, որ իրեն հետապնդողներից և թշնամիներից բացի գոյություն ունեն նաև իր կողմը պահող հզոր ուժեր":

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты