fbpx
+37410264633
+37455471134
ք.Երեվան, Վաղարշ Վաղարշյան 26
Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Լիկանթրոպիա - հունարեն λύκος ("գայլ") և άνθρωπος ("մարդ") բառերից: Սա հոգեկան վիճակ է, երբ մարդուն թվում է, որ ժամանակ առ ժամանակ նա փոխակերպվում է գազանի՝ հիմնականում գայլի: Այս հիվանդությունը դիագնոզվում է որպես շիզոֆրենիայի արտահայտում: Այն առասպելական հիվանդությունը, որի ժամանակ մարդը իրականում փոխակերպվում է գազանի, նույնպես կոչվում է լիկանթրոպիա: Շատ հիվանդներ, ովքեր հիվանդ են կլինիկական լիկանթրոպիայով, իրականում իրենց նույնացնում են գայլի հետ, սակայն գոյություն ունեն այլ ամենատարբեր փոխակերպվելու կենդանիներ՝ կատուներ, ձիեր, թռչուններ, գորտեր և այլն: Որոշ դեպքերում նույնիսկ չի հաջողվում պարզել, թե կոնկրետ ինչ կենդանու հետ է հիվանդը իրեն նույնացնում:

Սա ամենահին հոգեկան խանգարումներից մեկն է: Լիկանթրոպիայի մասին հիշատակվում է անտիկ առասպելներում և Աստվածաշնչում: Հնում այս հիվանդները իրենց նույնականացնում էին այն կենդանիների հետ, որոնք ապրում էին իրենց շրջակայքում: Կային վայրեր, որտեղ դա գայլերն էին, վագրերը, արջերը, առյուծները կամ կոկորդիլոսները:

Մի 28-ամյա մարդասպան, որը տառապում էր պարանոյայով, շիզոֆրենիայով և լիկանթրոպիայով, նկարագրում է իր հիվանդությունն այսպես՝ "Երբ ես անտրամադիր եմ, զգում եմ, թե ինչպես եմ փոխակերպվում ինչ որ մի ուրիշ կենդանու՝ մատերս քարանում են, ձեռքերիս ափերի մեջ կարծես ասեղներ մտցրած լինեն, ես կորցնում եմ ինքնատիրապետումը... Ես զգում եմ, որ փոխակերպվում եմ գայլի: Ես նայում եմ հայելու մեջ և տեսնում փոխակերպման պրոցեսը: Իմ դեմքը այլևս իմը չէ, նա լիովին փոխակերպվում է: Ես ուշադիր նայում եմ ինձ՝ իմ բբերը լայնանում են և ես զգում եմ, թե ինչպես է ամբողջ մաշկիս վրա բուրդ աճում, իսկ ատամներս երկարում":

Մեջբերում Գ-ի հիվանդության պատմությունից՝ "24-տարեկան տղամարդ է հակված ալկոհոլիզմի և դեպրեսսիաների, պնդում է, որ կատու է մարդկային կերպարանքով: Այս փաստը 13 տարի առաջ իրեն հաղորդել է իր տնային կատուն, ով սովորեցրել է նաև իրեն կատվային լեզվին: Հիվանդը, ունենալով նորմալ աշխատանք, պրակտիկորեն ողջ ազատ ժամանակը անց է կացնում կատուների շրջապատում, ապրում է նրանց հետ, այդ թվում նաև սեռական կյանքով: Սիրահարված է գազանանոցի էգ վագրին և հույս ունի մի օր ազատել նրան վանդակից: 6 տարվա բուժումը արդյունքներ չի տվել":

Համարվում է, որ լիկանթրոպիա դիագնոզը կարելի է դնել հետևյալ երկու ախտանիշներից ցանկացած որևե մեկի առկայության դեպքում՝

  • հիվանդը պատմում է, որ երբեմն զգում է, կամ զգացել է, որ փոխակերպվում է գազանի:
  • կամ
  • հիվանդը բավարար չափով իրեն պահում է գազանի պես, օրինակ՝. հաչում է, ոռնում կամ չորեքթաթ սողում:

Այլ ինտերնետ կայքերում այս հոդվածի վերաներկայացման դեպքում, ակտիվ հիպերհղումը դեպի www.psyhelp.am կայքը, պարտադիր է: