Օտար ձեռքի համախտանիշ

Օտար ձեռքի համախտանիշը այլ կերպ անվանում են նաև "անարխիստ-ձեռք": Սա բարդ հոգենյարդաբանական խանգարում է՝ իդիոկինետիկ ապրակսիայի ձև, որի ժամանակ խանգարվում է նպատակաուղղված շարժում կատարելու ունակությունը, երբ մեկ կամ երկու ձեռքերն էլ շարժվում են իրենք իրենց՝ անկախ տիրոջ ցանկությունից: Երբեմն այս ամենը համակցվում է էպիլեպսիայի նոպաներով: Հոգեբուժության պոպուլյար աշխատություններում այս համախտանիշը անվանում են դոկտոր Ստրենջլավի հիվանդություն, ոչ թե բացահայտող գիտնականի, այլ "Դոկտոր Ստրենջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը" ֆիլմի գլխավոր հերոսի պատվին, որի ձեռքը (արհեստական) երբեմն ինքն իրեն նացիստական ողջույնի շարժում էր կատարում:

Այս հիվանդության դեպքում չարիքի փոքրագույնն է, երբ ձեռքը սկսում է քաոսային շարժումներ կատարել՝