Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Միայն ճշմարտության մի մասը

Մուհամմեդ մարգարեն, իր ուղեկիցներից մեկի հետ եկավ քաղաք, որպեսզի մարդկանց ուսուցանի: Ուսմունքի կողմնակիցներից մեկը նրան դիմեց հետևյալ խոսքերով՝

- Տեր: Այս քաղաքում հիմարությունն է տիրում: Այստեղի բնակիչները համառ են ավանակների պես և ոչինչ չեն ուզում ուսանել: Քեզ չի հաջողվի այս անզգա մարդկանցից և ոչ մեկին ճշմարիտ ճանապարհի վրա դնել

Մարգարեն լսեց նրան և բարեհաճությամբ պատասխանեց՝

- Դու իրավացի ես:

Հոր և որդու երկխոսությունը

Կյանքով տանջված հայրը, հոգատարությամբ խորհուրդ է տալիս իր որդուն՝

- Որդիս, մի լսիր այն միտքը, որի մասին գրված է ասացվածքում, թե ամեն ծաղիկ իր բույրն ունի և հրաժարվիր կանացի սիրո արբեցնող ծաղիկները վայելելու ցանկությունից:

Որդին առարկեց հորը՝

- Իմ թանկագին հայր, Դու երբեք չե՞ս նկատել այդ կանանց դրախտային կերպարները: Քո աչքերը չե՞ն սուզվել նրանց վարսերի սևության մեջ, Քո աչքը չի՞ ուրախացրել

Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Գիտնականն ու ուղտապանը

Քարավանում, որն անցնում էր անապատով, կար մի շատ գիտուն քարոզիչ: Նա այնքան խելացի էր, որ նրան անհրաժեշտ էր եղել յոթանասուն ուղտ, որ նրանց վրա բարձվեին ծանր արկղերը, որոնց մեջ ոչինչ չկար բացի գիտնականի՝ անցյալ և ներկա ժամանակների իմաստությունների մասին գրքերից: Գրքերի այդ ահռելի քանակությունը միայն մի կաթիլն էր այն գիտելիքների, որը քարոզիչը կրում էր իր գլխի մեջ:

Քարավանի հետ քայլում էր նաև մի աղքատ ուղտապան: Նրա մասին միայն հայտնի էր այն, որ նա հավատում էր, որ եկել է վերջին իմամը (նոր մարգարեն): Մի գեղեցիկ օր, քարոզիչը իր մոտ կանչեց ուղտապանին և ասաց նրան՝

Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Դեպքին համապատասխան աղոթքը

Աբդուլ-Բահան, Բահա-Ուլլայի որդին, բահաիզմ կրոնի հիմնադիրը, ճանապարհորդում էր երկրով և մի անգամ նրան հրավիրեցին ճաշի: Տանտիրուհին ամեն կերպ ջանում էր փայլել իր խոհարարական արվեստով: Սակայն ամեն անգամ, երբ նա ուտեստ էր մատուցում սեղանին, նա ներողություն էր խնդրում այն բանի համար, որ ուտեստի տակը մի փոքր կպել է, քանի որ նա կերակուրը պատրաստելու ընթացքում աղոթք էր կարդում, հուսալով, որ դրա շնորհիվ կերակուրը յուրահատուկ համեղ կլինի: Բարյացակամ ժպիտով, Աբդուլ-Բահան պատասխանեց՝

Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Ստվերն արևի ժամացույցի վրա

Մի արևելյան տիրակալ, որոշեց ուրախություն պատճառել իր հպատակներին, ովքեր չգիտեին թե ինչ բան է ժամացույցը, և իր ճանապարհորդություններից մեկից վերադառնալով՝ արևային ժամացույց բերեց: Այդ նվերը փոխեց նրա թագավորությունում մարդկանց կյանքը: Նրանք սովորեցին դասակարգել իրենց ժամանակը, սկսեցին ավելի ճշտապահ, ճշգրիտ, հուսալի և բարեխիղճ լինել, ինչի արդյունքում բոլորն էլ հարստացան: Լիարժեք բարեկեցություն սկսեց:

Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Սպառնալիքը

Մոլլայի ավանակին գողացել են:

Տուժողը զայրացած վազում է շուկայում և կոկորդով մեկ գոռում՝

- Նա, ով գողացել է իմ ավանակին, պարտավոր է անմիջապես այն վերադարձնել:

Վրդովված, կարմրած դեմքով և փքված վզի երակներով, մոլլան շարունակում էր աղաղակել արդեն կտրատվող ձայնով՝

- Եթե իմ ավանակին անմիջապես չվերադարձնեն՝ սարսափելի բան տեղի կունենա, ես կանեմ այն, ինչ չպետք է անեմ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Խալիֆի ապաքինումը

Խալիֆը ծանր հիվանդացել էր: Նրան բուժելու բոլոր փորձերը ապարդյուն էին:

Վերջապես խորհուրդի կանչեցին նաև մեծ բժիշկ Ռազիին: Սկզբից նա փորձեց բոլոր, հին ժամանակներից հայտնի բուժման ձևերը՝ սակայն ապարդյուն: Այդ ժամանակ, Ռազին խնդրեց Խալիֆի, որ նա թույլ տա բուժումն անց կացնել այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում: Կորցնելով բոլոր հույսերը, Խալիֆը համաձայնվեց:

Ռազին խնդրեց, որ իրեն երկու ձի տան: Նրան բերեցին ամենալավ և ամենաարագ ձերին: Մյուս օրը, վաղ առավոտյան, Ռազին հրամայեց, որ Խալիֆին տանեն Բուխարեստում հայտնի "Ջուզ մուլլան" հանգստարան: Խալիֆը շարժվել չէր կարողանում, և նրան պատգարակների վրա տարան:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճշմարտախոս գողը

Մի հարգարժան Իմաստունի մոտ բերեցին երիտասարդ գողի, որին բռնել էին հանցագործության վայրում: Սակայն քանի որ նա շատ երիտասարդ էր, նրան չէին ուզում պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իմաստունից սպասում էին, որ նա կուղղորդի երիտասարդին ճիշտ ճանապարհի, հետևաբար հեռու կպահի նրան գողությունից, որը համընդհանուր արհամարհանքի արժանի արարք էր: Սակայն Իմաստունը ոչ մի խոսքով չհիշեց գողության մասին: Նա բարյացակամ զրուցեց պատանու հետ և նրա վստահությունը նվաճեց: Միակ բանը, որ Իմաստունը նրանից պահանջեց, դա խոստումն էր, որ միշտ ճշմարտախոս կլինի: Ուրախանալով, որ գողությունն իրեն այսքան հեշտ տրվեց, պատանին նրան տվեց այդ խոստումը և թեթև սրտով գնաց տուն:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Քաղցած բաճկոնը

Իր համեստ, ամենօրյա բաճկոնով, մոլլան գնաց մասնակցելու մի վաստակավոր քաղաքացու կազմակերպած տոնին: Նա հայտնվեց մետաքսե և թավշե փայլփլուն շորերի հոյակապության մեջ:

Հյուրերը, արհամարհանքով էին նայում նրա աղքատ հագուստին: Մոլլային միտումնավոր չէին նկատում, արհամարհական քիթները վեր էին քաշում և քշում էին հոյակապ ուտեստների ծանրությունից ճկված սեղանից:

Այդ ժամանակ մոլլան գնաց տուն, հագավ իր ամենագեղեցիկ բաճկոնը և վերադարձավ տոնակատարության վայր, արդեն խալիֆի պես՝ արժանապատվությամբ լցված:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ով ասել է Ա, նա էլ պարտավոր է Բ ասել

Դասի ժամանակ, որն Արևելքում կոչվում է "մակտաբ", մի աշակերտ մեծ հոգս էր պատճառում Ուսուցչին:

"Ասա Ա" (պարսկերեն՝ "ալեֆ"): Տղան միայն բացասաբար տարուբերում էր գլուխը և ամուր սեղմում շրթունքները: Ուսուցիչը համբերատար խնդրում էր նրան՝ "Դու այնքան լավ տղա ես, դե ասա Ա: Ախր քեզանից ինչ է գնում": Սակայն երեխայի հայացքը ակնհայտորեն դժկամություն էր արտահայտում:

Վերջապես, մի շարք փորձերից հետո, ուսուցչի համբերությունը հատեց: "Ասա Ա,- գոռաց նա Ա ասա": Ի պատասխան նա միայն "Մմ-մմ" լսեց:

Այդ ժամանակ ուսուցիչը մարդ ուղարկեց նրա հոր հետևից: Եվ այժմ արդեն երկուսով էին երեխային աղաչում, որ նա Ա ասի:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты