Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կռունկները

Կար չկար մի բարի արքա կար, սակայն թշնամիներ ուներ՝ անհամար: Նրա հավատարիմ և հնազանդ կռունկները շատ էին անհանգստանում նրա ճակատագրի համար: Վտանգները հետևում էին արքային ամեն օր և ամեն քայլափոխի, հատկապես գիշերը, երբ չար թշնամիները կարող էին շրջապատել պալատը:

- Ի՞նչ ձեռնարկենք, - մտածեցին կռունկները՝ խորհրդի նստելով: - Ախր զինվորներից ոչ մի օգուտ չկա: Փոխանակ նրանք ազնիվ ծառայություն տանեն և արքային պաշտպանեն, նրանք քնում են գիշերը խորը քնով: Իսկ շները, օրվա ընթացքում այնքան են վազվզում և հոգնում որսի ժամանակ, որ նրանց վրա հույս դնել չի լինի: Մնում է միայն, որ մենք պահպանենք պալատը, որպեսզի մեր բարի արքան կարողանա հանգիստ քնել:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ձկնկուլը

Հենց որ ձկնկուլը ողևորվեց կեր փնտրելու, թաքստոցում նստած իժը անմիջապես դուրս սողաց և գողեգող մոտեցավ նրա բնին: Փափկամազ թռչնակները խաղաղ քնած էին՝ ոչ մի բան չկասկածելով: Օձը նրանց շատ մոտ սողաց: Նրա աչքերը փայլեցին չար փայլով, և սկսվեց բռնությունը:

Խաղաղ քնած թռչնակներից յուրաքանչյուրը մի թունավոր խայթոց ստանալով, այդպես էլ չարթնացավ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կարապը

Կախելով ճկուն վիզը ջրի հայելու կողմ, կարապը երկար նայում էր իր արտացոլմանը: Նա հասկացավ ձմեռվա ցրտերի նման իր ամբողջ մարմնով անցնող հոգնածության և դողի պատճառը:

Հիմա նա հաստատ գիտեր, որ իր ժամն է և եկել է ժամանակը կյանքին հրաժեշտ տալու:

Նրա փետուրները նույնքան գեղեցիկ էին ու սպիտակ, ինչպես երիտասարդ տարիներին: Նրան հաջողվել էր անբիծ մաքրության մեջ պահել իր հագուստը, անցնելով կյանքի դժվարությունների ու փորձությունների, ձմռան ցրտերի և սառնամանիքների միջով:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Փյունիկը

Բարձր թռչելով անծայրածիր անապատի վրայով, Փյունիկը ճամբարի խարույկի մի հեռավոր կրակ նշմարեց: Նա հասկացավ, որ կյանքի մեծագույն փորձության ժամն է և ինքը պետք է հաստատակամ ենթարկվի ճակատագրի կամքին:

Փյունիկը բավականին խոշոր էր աշխարհի երեսին ապրող բոլոր արծիվներից, իսկ փետուրների գեղեցկությամբ և վառությամբ նույնիսկ համեմատել հնարավոր չէր նրանց հետ:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վասիլիսկը

Հին ժամանակներում, Աֆրիկայի հյուսիսում փարթամ անտառներ էին աճում, որոնք լի էին գազաններով և թռչուններով, իսկ լիաջուր գետերը լի էին ձկներով:

Սակայն մի անգամ, այդ կողմերում հայտնվեց մի սարսափելի հրեշ՝ կիսաթռչուն-կիսաձուկ, Վասիլիսկ անունով: Նրա անճոռնի գլխի վրա մի լողակ էր վեր խոյանում, որը սապատի նման անցնում էր նրա մեջքով և վեր ածվում երկար պոչի: Նա չղջիկների նման անհասկանալի թևեր ուներ:

Բոլոր կենդանիները՝ մեծ թե փոքր, սարսափում էին այդ հարևանությունից, քանզի այդ հրեշի նույնիսկ հայացքը՝ թույն էր արձակում:

Բավական էր, որ Վասիլիսկը նայի փղին կամ բազեին, որ նրանք մահացած ընկնեին, սպանված թունավոր հայացքից, որից ուղղակի ոչ մի փրկություն չկար: Կենդանիները սկսեցին հետզհետե սատկել:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Սալամանդրը

Հենց որ հրդեհ բռնկվեց գյյուղացու տանը, բոլոր կենդանիները, փոքրից մինչև մեծ, փախան բակից:

Վախեցած հավերը, սագերը, աղավնիները, հնդկահավերը, ճագարները, ոչխարները, խոզերը, ձիերը, կովերը, բակի շան և կատվի հետ, հեռվից հետևում էին հրդեհին:

Քամուց բորբոքված կրակի լեզվակները, ժլատությամբ խժռում էին չոր գերանները: Շուտով արդեն տանիքն էլ փլվեց և հրդեհի վերևում կայծերի մի սյուն գոյացավ:

Հանկարծ թփերի արանքից դուրս սողաց մի սալամանդր: Նա կանգ առավ իր կարճ ոտքերի վրա, շուրջը նայեց և արագ մտավ կրակի ամենաթեժ տեղում:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Լյումերպա

Ասիայի ամայի լեռներում ապրում է մի հրաշք-թռչուն: Նա շատ նուրբ ու մելոդիկ ձայն ունի, իսկ նրա թռիչքը լցված է գեղեցկությամբ և վեհությամբ և անկախ նրանից թե նա երկնքում է թե հանգստանում ժայռի վրա, նա ստվեր չի թողնում, որովհետև նրա փետուրները փայլում են արևի լույսի նման վառ լույսով:

Նույնիսկ մահից հետո նա անհետ չի կորում, քանզի նրա մարմինը չի փտում, իսկ նրա փայլուն փետուրները շարունակում են լույս ճառագայթել նախկինի նման:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ջրահարսը

Քամին դադարեց, և առագաստները անուժ կախվեցին կայմի ռեյից: Ամեն ինչը կանգ առավ: Նույնիսկ արծաթափայլ լուսնի արահետը արտացոլված ջրի հայելու վրա չէր դողդղում:

Հանկարծ, գիշերվա լռությունը խախտվեց խորհրդավոր ձայներով: Թվաց թե դա ալիքներն են քչփչում՝ կիսվելով անցած օրվա տպավորություններով:

Շուտով, ծովի խորքերից ավելի ու ավելի հստակ սկսեց հնչել ինչ-որ մեկի քաղցրաշունչ երգը: Ձայնն այնքան քնքուշ էր, իսկ մեղեդին այնքան չքնաղ, որ դժվար էր չտրվել այդ հմայքին:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Օձային հնարամտությունը

Վտանգ զգալով, բադերը համերաշխ վեր թռան և սկսեցին թռչել լճի վրայով: Բարձրությունից ավել լավ էր երևում, որ լճի ողջ ափը վխտում էր գլխի վրա ծակող թեփուկավոր կատար և ամուր ճանկերով թաթեր ունեցող երկարապոչ սողուններով: Ի տարբերություն վիշապների, նրանք չունեին թաղանթավոր թևեր: Բայց աչքի էին ընկնում անհավանական չարությամբ և նենգությամբ: Այպիսի արարածը ինչ վրա նայում է՝ շուրջն ամեն ինչ չորանում է, ոտքն էլ որտեղ դնում է՝ խոտ էլ չի աճում:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Քարբը և Մանգուստը

Քարբի խայթոցի դեմ չկա այլ միջոց, քան անմիջապես վնասված հատվածը մսով կտրել հանելը: Ահա թե ինչու է ողջ կենդանական աշխարհը հեռու մնում այդ վտանգավոր օձից, և նրան տեսնելով առանց հետ նայելու փախչում հեռու:

Դուրս ընկած աչքերով քարբը, ահռելի ականջներ ունի, կարծես գլխի վրայի առագաստներ լինեն: Նա այնքան չի վստահում տեսողությանը, որքան իր սուր լսողությանը, իսկ հոտառության շնորհիվ ընդունակ է զոհին նկատել մեծ հեռավորությունների վրա:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты