Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Օդապարուկը (Թղթե Օձը)

Պատրաստեց մի անգամ Ֆաիլը իր համար օդապարուկ: Շատ գեղեցիկ օդապարուկ ստացվեց՝ գունավոր, մեծ, կենդանի օձից չես տարբերի: Բաց թողեց օձին Ֆաիլը ամպերի տակ և նրա ամուր ձեռքերում օդապարուկը իրական թվաց: Մարդիկ հմայքով նայում էին Ֆաիլի ստեղծագործությանը: Սիրեց Ֆաիլը իր օդապարուկը և պահեց այն:

Եվ այնպես պատահեց, որ թղթե Օձը կենդանացավ: Հետաքրքրությամբ նայեց Օձը իր արարչի վրա:

Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Քարն ու Թեվերը

Ապրում էր աշխարհիս երեսին մի ծերունի Իզկուլ անունով: Ապրում էր նա բացարձակ մենության մեջ: Եվ նա իմաստուն էր ու խելացի: Մարդիկ հարգում էին նրան: Մարդիկ խոնարհվում էին նրա գիտելիքների առջև: Մարդիկ ուզում էին ըմբռնել նրա իմաստությունը:

— Միայն թե կկիսվեմ ես այդ իմաստությամբ միայն նրա հետ, ով իմ հանելուկը կլուծի, — զգուշանում էր Իզկուլը: — Փորձեք՝ ով գիտե, միգուցե որևե մեկին հաջողվի: Տեսեք թե ինչ գեղեցիկ թռչուն եմ ես նկարել իմ տան դռան վրա: Նրա թևերը լայն բացված են՝ մի պահ էլ, ու նա կթռչի: Միայն թե այդ թռչունի մեջքին մի ծանր քար է կապված: Ինչու՞ և ինչի՞ համար: Ո՞վ կպատասխանի այդ հարցին: Ո՞վ կհասկանա իմ իմաստությունը:

Թռչող օձը: Կույր մարդիկ:

Շատ դարեր առաջ, երկրի վրա մի առասպել կար, թե անծայր երկնքում, սպիտակ ամպերի մեջ թռչում է մի հսկայական օձ: Դարեր շարունակ մարդիկ վախենում էին թռչող օձից: Հավատում էն, որ օձը դժբախտությունների նախագուշակն է: Սակայ արդյո՞ք իրականում այդպես էր: Ասում են թե որպեսզի ինչ-որ բան իմանաս, պետք է դա տեսնես…

Այս պատմությունն իհարկե տեղի է ունեցել շատ հնում, երբ թռչող օձը դեռ ազատ սավառնում էր երկնքի տակ, երբ մարդիկ հավատում էին նրա գոյությանը, երբ ինչ-որ մեկը կարող էր տեսնել նրան՝ հեռվում, այնքան վախեցնող և չճանաչված, եր… ամեն բան այլ կերպ էր…

Երեք վիշապ՝ մեկ ճանապարհ

Սա շատ հին ավանդություն է: Այն մոտ հարյուր տարեկան է:

Կար ժամանակին ՍայկԷ հին քաղաքում, մի անսովոր տաճար: Այդ տաճարը մի հսկայական բուրգի էր նման: Տաճարի գագաթին բարձրանալու համար, նախ պետք էր անցնել երկար սանդուղքով: Ոչ բոլորի ուժերի համար էր այդ ճանապարհը: Սանդուղքը պահպանում էին երեք վիշապներ՝ կարմիր, դեղին և կանաչ: բոլորին, ով ցանկանում էր սանդուղքով բարձրանալ, վիշապները մեկ դժվար հանելուկ էին տալիս: Շատերն էին փորձել գտնել երեք վիշապների տված դժվար հանելուկի պատասխանը, սակայն ցավոք, ոչ ոքի դա չէր հաջողվել:

Գիտելիքների քարերը

Եկավ մի անգամ ուսանելու իմաստուն Կիտոշիի մոտ մի նոր աշակերտ: Հարցրեց Կիտոշին աշակերտին՝

— Ի՞նչ գիտես Դու արդեն: Ի՞նչ ես սովորել:

Մտածեց-մտածեց աշակերտն ու պատասխանեց առանց բարդությունների՝

— Իմ ամբողջ կարճ կյանքի ընթացքում, ես արտ եմ վարել և քարեր քարշ տվել: Այնպես որ ոչ մի կարգին բան էլ չեմ կարողանում անել: Ավելի լավ է ուսումը սկսեմ ամենասկզբից:

— Ամենասկզբից, — մտորեց Կաիտոշին: — Դե ինչ, եթե ամենասկզբից, ապա ճանապարհ ընկիր, իմ աշակերտ, դեպի այն ճանապարհը որը ջրհորն է տանում: Այդ ճանապարհը ամբողջովին լցվել է մեծ քարերով: Այնտեղով ամեն օր անցնելը՝ մեծ տանջանք է:

Թագուհի - Անապատը

Տաք ավազներ, կիզիչ արև և անխուսափելի կործանում, ահա թե ինչ էր սպասվում Ճամփորդին, ով անցնում էր անապատով: Ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի փշուր հաց, ոչ մի հույսի կայծ: Մահ - այն կար ամեն ինչի մեջ՝ յուրաքանչյուր ավազահատիկի, յուրաքանչյուր շիկացած ճառագայթի, և այս հեռավոր ու արդեն բացարձակ անօգուտ երկնքի մեջ: Համակերպվելով իր ճակատագրի հետ, Ճամփորդն ընկավ տաք ավազների վրա: Սա ճանապարհի վերջն էր: Սակայն այդ պահին Ճամփորդի առջև հայտնվեց աննկարագրելի գեղեցկության մի կին: Նա կանգնել էր Ճամփորդի առջև վեհ և մերկ, միայն թանկարժեք քարերն էին զարդարում նրա ոսկեգույն մաշկը, իսկ նրա սպիտակ մազերի մեջ գործված էր մի ալ կարմիր ժապավեն:

Արեվային Վիշապը

Հին ժամանակներից մի առասպել կա, թե ինչ որ տեղ լեռներում, ճերմակ ձների մեջ կորել է մի ոսկեջուր կոչնազանգ: Եվ երբ արևի ճառագայթները ընկնում են նրա ոսկյա սկավառակի վրա, անմիջապես կոչնազանգի մակերեսին հայտնվում է մի վիշապի ուրվագիծ: Դարեր շարունակ այդ վիշապին մեծարել են՝ Արևային:

Շատ մարտիկներ են խփել այդ կոչնազանգին, մենամարտի հրավիրելով Արևային վիշապին: Բայց նրանցից ոչ մեկին, նույնիսկ ամենաուժեղ և ամենափորձառու մարտիկին չի հաջողվել հաղթել Վիշապին:

«Արևային Վիշապը միշտ հաղթում է, որովհետև պարտվել չգիտե», — ասում էին հները:

Դարմարտի կորած սիրտը

Հեռու-հեռու հարավում, կախարդական այգիների մեջ կա մի ոչ մեծ քարանձավ: Այդ քարանձավում ծաղկում են բացառիկ ծաղիկներ, որոնց անվանում են "Դարմարտի սիրտ": Այդ ծաղիկներն իրականում էլ նման են փոքրիկ սրտիկների: ավանդությունը պատմում է, որ այդ ծաղկող սրտիկների մեջ կա մեկը՝ կախարդ Դարմարտի իրական սիրտը…

Մեծ կախարդ Դարմարտը ապրել է շատ հազարամյակներ առաջ: Դա մի հոյակապ մարդ էր, շատ բարի սրտով և մաքուր հոգով: Միայն թե նա վախենում էր մի բանից՝ որ իր սիրտը հանկարծ չդառնա չար:

— Ես շատ կախարդներ եմ տեսել, ում բարի սրտերը խժռել է սև չարությունը, — ասում էր Դարմարտը: — Ես սիրում եմ իմ բարի սիրտը, այդ պատճառով էլ ամեն գնով ուսում եմ չարից այն պահպանել:

Եվ որոշեց այդ ժամանակ կախարդը իր սիրտը վեր ածել մի փոքրի չքնաղ ծաղկի:

Սկզբի սկիզբը

Մի տարօրինակ մարդ, Օլոֆ անունով, որոշեց իր կյանքը նորից սկսի, սակայն ինչպես անել դա, նա ավաղ չգիտեր:

Այդ ժամանակ Օլոֆի երեսուն տարին էր լրացել: Շատ բան էր նա հասցրել կյանքում տեսնել: Նրա հետ դժբախտություններ էին տեղի ունեցել, շատ լավ բաներ էլ էին եղել նրա կյանքում, նաև վատ բաներ, նաև սխալներ, որոնց հաշիվն Օլոֆը կորցրել էր:

— Ճիշտ չեմ ապրել, — ասում էր Օլոֆը: — Սխալ ընկերներ եմ ընտրել: Սխալ գործով եմ զբաղվել: Եվ բազում սխալ խոսքեր եմ ասել իմ կյանքի ընթացքում: Այնպես կուզեի ամեն ինչ նորից սկսել:

— Նորից ես ուզում, ուրեմն նորից, — ասաց Օլոֆին տեղացի իմաստունը, ում նա դիմել էր որ օգնի: — Բայց որպեսզի ամեն ինչը նորից սկսես, պետք է սկզբից մոռանալ քո ամբողջ ապրած կյանքը, — զգուշացրեց իմաստունը: — Ախր ամենասկզբում ոչինչ չկա: Համաձա՞յն ես Դու մոռանալ քո անցած կյանքը:

Ֆայկորի կախարդական քարը

Հին ժամանակներում, մի մոռացված, իսկ այժմ արդեն անհայտ հարավային երկրում, ապրում էր մի կախարդ Ֆայկոր անունով: Շատերն էին հարգում այդ կախարդին, շատերն էլ նրանից վախենում էին՝ շատ իմաստուն ու հզոր էր նա: Ասում էին թե, Ֆայկորը աչ այլ ոքի այլ հենց իր՝ սև կախարդ Գարդինիֆերի աշակերտն է եղել:

Երկար տարիներ Ֆայկորը աշխատում էր իր միակ ստեղծագործության՝ կախարդական քարի վրա: Այդ քարը, կախարդի մտադրությամբ, պետք է տար ցանկացած հարցի պատասխանը: Բայց երևում է ինչ-որ բան Ֆայկորի մոտ այնպես չէր ստացվում, և նրա կախարդական քարը պատասխանում էր շատ խրթին: Ոչ մի հասարակ մարդ չէր կարողանում հասկանալ, թե ինչ ասաց իրեն կախարդական քարը: Ամեն մարդ իր տված հարցի պատասխանը մեկնաբանում էր այնպես, ինչպես կարող էր, և ինչպես նրան ավելի դուր էր գալիս: Այդպիսի սխալ մեկնաբանությունների պատճառով, շատ շուտով աշխարհի տարբեր անկյուններում սկսեցին սարսափելի բաներ կատարվել:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты