Համաձայն վերջերս երկվորյակների վրա կատարված հետազոտությունների, հոմոսեքսուալ վարքագիծը հիմնականում որոշված է գենետիկայով, և որոշ շրջապատող գործոններով:
"Archives of Sexual Behavior" գիտական ամսագրում հրատարակված հոդվածում, Ստոկհոլմի Թագուհի Մերիի անվան կենսաբանության և քիմիայի համալսարանի հետազոտողները, հայտնում են, որ գենետիկան և շրջապատող գործոնները (որոնք ամեն մեկի համար անհատական են և կարող են իրենց մեջ ներկրել կենսաբանական պրոցեսներ, այնպիսի, ինչպիսին են հորմոնալ փոփոխությունները), կարևոր որոշիչ են հանդիսանում հոմոսեքսուալ վարքագծի համար:
Հետազոտության համահեղինակ և սեռական կողմնորոշման հարցերի առաջատար մասնագետ դոկտոր Կազի Ռաման, բացատրում է՝. "Այս հետազոտությունը կասկածի տակ է դնում միայն մեկ գենի կամ շրջապատող գործոնի ազդեցությունը, կողմնորոշման զարգացման վրա՝ այդ գործոնները բազմաքանակ են: Այստեղ մենք միայն հոմոսեքսուլիզմի մասին չենք խոսում՝ հոմոսեքսուալիզմը նույնպես որոշվում է տարբեր գործոններով":
Կարոլինայի ինստիտուտից դոկտոր Նիկլաս Լէնգստրեմի ղեկավարած թիմը, Շվեդիայում, կատարեց առաջին հետազոտությունը հասուն երկվորյակների (20-47 տարեկան) հետ: Մոնոզիգոտ և դիզիգոտ երկվորյակների ուսումնասիրությունը բացահայտեց գենետիկայի և շրջակա գործոնների որոշիչ ազդեցությունը սեռական կողմնորոշման վրա: Մոնոզիգոտ երկվորյակների մոտ բոլոր գեները և գործոնները նույնն են, իսկ դիզիգոտների մոտ՝ միայն կեսը: Այնուամենայնիվ, մոնոզիգոտ երկվորյակների գծերի ահռելի նմանությունը, ի տարբերություն դիզիգոտների, ցույց է տալիս, որ գեները որոշակիորեն ազդում են սեռական կողմնորոշման զարգացման վրա:
Հետազոտմանը մասնակցել են 3826 երկվորյակ զույգեր (7652 մարդ), որոնց հարցվել էր երբևե ունեցած, իրենց և հակառակ սեռի զուգընկերների ընդհանուր քանակի մասին: Արդյունքները ցույց են տվել, որ միասեռ հարաբերությունների համար, տղամարդկանց մեջ, տարբերությանը 35%-ը (ընդ որում, որոշ տղամարդիկ մշտական զուգընկեր չեն ունեցել, իսկ մյուսները ունեցել են մեկ և ավելի զուգընկերներ) որոշված է գենետիկայով:
Ռամամը բացատրում է՝. "Ընդհանուր առմամբ, միասեռ հարաբերությունների 35%-ը որոշված է տղամարդկանց միջև եղած տարբերությունը, որոշված գենետիկայով, իսկ 64%՝ այլ ինդիվիդուալ գործոններով (այդ թվում անձնական հայացքներ, ընտանիք, դաստիարակություն): Այլ խոսքերով ասած, տղամարդկանց սեռակողմնորոշումը որոշվում է մի քանի գործոններով այլ ոչ մեկով":
Կանանց մոտ այս թվերը բախշվում են այսպես՝ 18% - գենետիկական, 64% - անձնական ազդեցություն և 16 % - ընդհանուր գործոններ:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ գենետիկական գործոնը, աննշան է ազդում կշսեռակողմնորոշման վրա, այն դեպքում, երբ ինդիվիդուալ գործոնները, գերիշխում են:
Դոկտոր Ռամանը ավելացնում է՝. "Հետազոտությունը ունի իր սահմանափակումը՝ մենք օգտագործել ենք վարքային չափանիշը սեռական կողմնորոշումը որոշելու համար, որը տղամարդկանց համար որոշիչ է (նրանց մոտ հոգեբանական կողմնորոշումը, սեռական վարքագիծը և սեռական հակազդումը հաճախ իրար հետ կապված են), սակայն կանանց համար որոշիչ չէ (նրանց մոտ այս երեք գործոնները իրարից տարբերվում են): Ամեն դեպքում, մեր հետազոտությունը իրենից ներկայացնում է համեմատաբար անաչառ գնահատական, սեռակողմնորոշման վրա գենետիկական կամ ոչ գենետիկական գործոնների ազդեցության հարցի շուրջ":