ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈւՄ Է
Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում է այնպիսի բարդ, «անելանելի» իրավիճակի, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ, ունենում է խնդիրներ կապված երեխաների հետ՝ վախեր, վարքային խանգարումներ, կոնֆլիկտներ...
Շատերը շարունակում են այդպես էլ ապրել՝ փչացնելով իրենց կյանքի որակը: Նրանք չեն էլ հասկանում, որ հետևելով իրենց կարծրատիպերին, տուժում են բացառապես իրենք և իրենց երեխաները՝ ունենալով և ձևավորելով անորակ կյանք:
Մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող արհեստավարժ հոգեբանները կոչված են Ձեր հետ միասին լավացնելու Ձեր կյանքի որակը և օգնելու Ձեզ` լուծելու Ձեր առաջ ծառացած խնդիրները:
Ուզում ենք հավաստիացնել, որ մեզ ուղարկված յուրաքանչյուր նամակ կարևոր և եզակի է մեզ համար, և յուրաքանչյուր իրավիճակ մեր մասնագետների կողմից քննարկվում է յուրովի՝ տրվելով գրագետ և պատշաճ պատասխաններ:
Միևնույն ժամանակ ուզում ենք հայտնել, որ շատ հոգեբանական խնդիրներ հնարավոր չէ լիարժեքորեն լուծել նման նամակագրության շրջանակներում և պահանջում է մասնագետի առկա աշխատանք: Եթե Ձեր խնդիրը կլինի այդպիսին, ապա մեր մասնագետները կզգուշացնեն Ձեզ այդ մասին և Դուք կկարողանաք խորհրդատվություն նշանակել հենց այն մասնագետի մոտ՝ ում վստահում եք:
Օրվա ընթացքում մեր կենտրոնը ստանում է 50-ից ավելի նամակներ և հուզող հարցեր և հենց դա է պատճառը, որ Դուք Ձեր նամակի պատասխանը կստանաք 15 օրվա ընթացքում:
Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝
- Ներբեռնել «Խնդրի նկարագրման ձևը» անցնելով ներքևում նշված հղումներից մեկով, ընտրելով տարիքային այն շեմը, ում համար ուզում եք խորհրդատվություն ստանալ՝
ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ։
ՆԵՐԲԵՌՆԵԼ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ։
- Հանգիստ, առանց շտապելու, միայնության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում հենց ներբեռնած բլանկի վրա լրացրեք այն՝ մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները և ուղղելով Ձեզ հուզող հարցերը, սակայն փորձեք չընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ։ Պատասխանեք տրված բոլոր հարցերին, որքան էլ անիմաստ դրանք Ձեզ թվան՝ տալով որքան հնարավոր է անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, որպեսզի մեր մասնագետները, ունենալով մաքսիմալ ամբողջական ինֆորմացիա, կարողանան տալ Ձեզ հուզող հարցերի գրագետ և ամբողջական պատասխանները: Յուրաքանչյուր հարցին խնդրում ենք պատասխանել հենց հարցի տակ: Կարիք չկա բոլոր հարցերի պատասխանները գրել բլանկի վերջում: Այն կբարդացնի մեր աշխատանքը:
- Ուղարկեք արդեն լրացված ձևը «doc» ֆորմատով մեր էլէկտրոնային հասցեին՝ այն կցելով Ձեր նամակին, անցնելով ստորև ներքևում հղումով:
Ուրախ ենք օգտակար լինել
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ։