Այս բաժնում մենք որոշել ենք պատմել այն հարաբերությունների մասին, որը կազմվել է դեպրեսիայի և հանճարեղ մարդկանց միջև: Հանճարեղությունը, ցավոք սրտի, չի փրկում մարդուն դեպրեսիայից, նույնիսկ հակառակը, նրանք հաճախ գնում են ձեռք ձեռքի տված: Անկոչ հյուրի այցելությունից տանջվել են Աբրահամ Լինքոլնը, Ուինսթոն Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը, Գոգոլը, Այնշտայնը, Բեթհովենը և շատ այլ հանճարեղ մարդիկ:
Մելանխոլիայի և հանճարեղության միջև եղած կապը առաջինը նկատել է Արիստոտելը (384-322 թթ. Ք.ա.),