Դեպրեսիան չի հանդիսանում մարդկանց հատուցումը նրանց մեղքերի համար, ոչ էլ մոդայիկ հիվանդություն է, որ վերջերս է առաջացել: Մեզ հայտնի չէ, թե երբ է մարդը առաջին անգամ զգացել իր կրծքի վրա այս ծանր բեռը, բայց հայտնի է, որ դեռևս քարե դարում մարդիկ տառապել են դեպրեսիվ խանգարումներով: Այս ինֆորմացիան ստացվել է այն լայնածավալ հետազոտումներից, որոնք անց էին կացվում 20-րդ դարի առաջին կեսերին: Այն ժամանակ դեռևս երկրագնդի վրա մնասել էին շատ խուլ չապականված անկյուններ, որտեղ մարդիկ դեռևս ապրում էին նախնադարյան համայնակարգով: